Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ)
13
Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Մակրոնին իսկի իր կինը չի ընդունում, ուր մնաց՝ ֆրանսիացին, հերիք չէ՝ մի հատ էլ հայը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հեռացնե՛լ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Ըստ Myśl Polska պարբերականի՝ Հայաստանը կարող է դառնալ Իրանի համար թիրախ, իսկ Եվրոպայի համար՝ պրոբլեմ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Կրակոց Երևանում․ մեքենայի կայանման հարցը վերածվել է միջադեպի Պուտինն անցնում է բացահայտ վերջնագրերի. Ինչո՞ւ հիմա ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» «Բեռնաթափված» Երևանը՝ անվերջ խցանումներով (տեսանյութ) Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. քաղաքագետ Ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին. Քաղաքագետ «Դեմոկրատիայի» փայլատակում՝ Փաշինյանի ոստիկանները հարձակվել են նրան մերժող հայ մարդու վրա, սա ռեժիմի հոգեվարքն է Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ են ուզում Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ) Արխային անդարդությունը մեր վրա շատ ծանր է նստելու (տեսանյութ) Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների Արջի բնի մոտ կապիկություններ են անում․ կնեռվայնանա, թաթով կխփի (տեսանյութ) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակութային ոլորտի հիմնական դրույթները Մշակույթը մեր ազգային ինքնության, պատմական հիշողության և արժեքային համակարգի կարևորագույն հենասյուներից է Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Ջուր չի լինի «Բա ինքն էլ ա լացում, բա ո՞նց...» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

Գլխից հոտած ձուկը․ Նիկոլ Փաշինյանի Ստոկհոլմյան սինդրոմը

Օրերս մի տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Ադրբեջանի օգտին լրտեսություն անող Աշխեն անունով մի հայ դիվանագետ են ձերբակալել։

Այս լուրի հետ ծանոթանալուց հետո առաջին ռեակցիան դառը քմծիծաղն էր։ Նիկոլ Փաշինյանի գործունեության ֆոնին «Ադրբեջանի օգտին լրտեսություն անող» ձևակերպումն առնվազն զավեշտալի է։ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի համար ավելին է անում, քան ենթադրաբար կարող էին անել Ադրբեջանի օգտին անողները՝ ներառյալ ոմն Աշխենը։

Նիկոլի արածը ոչ թե կամ ոչ միայն լրտեսություն է, այլ դավաճանություն։ Առնվազն 2022թ․հոկտեմբերի 6–ից նա պաշտոնապես ու հրապարակավ աշխատել է Հայաստանի ու Արցախի դեմ՝ կոպտորեն խախտելով ՀՀ սահմանադրությունը և օրենքները։ Դրանից առաջ պատերազմն էր, որի ժամանակ Նիկոլի վարքագիծը նույնպես կոնկրետ հոդվածների տակ է ընկնում։

Նիկոլն ի սկզբանե դավաճա՞ն էր, թե՞ այդպիսին դարձավ հընթացս, որպեսզի սեփական կաշին ու աթոռը փրկի, «հերձումը» ցույց կտա իշխանափոխությունից հետո։

Այս պահին կարող ենք ասել, որ Նիկոլի մոտ կա նաև «Ստոկհոլմյան սինդրոմ»։ Դա այն դեպքն է, երբ զոհը դառնում է դահիճին երկրպագող, նրան ծառայող և բռնությունն արդարացնող։ Այդ սինդրոմը մազոխիզմի տարատեսակներից է։

Նիկոլն Արցախը հայաթափող ու հայերին սպանող Թուրքիային ու Ադրբեջանին համարում է բարեկամ, իսկ մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանին ու Իրանին՝ թշնամի։ Նրա քարոզը գեբելսյան է՝ լկտի ու հակապետական։

Վերադառնալով Աշխենի թեմային՝ նկատենք, որ ԱԱԾ–ն Փաշինյան Նիկոլի պաշտոնական գծին հակառակ քայլ է արել։ Քանզի Ադրբեջանի հետ նիկոլական քիրվայության գործընթացը չի ենթադրում «լրտեսություն Ադրբեջանի օգտին» մեղադրանքը։ Բա որ Ալիևը նեղանա՞ այդ մեղադրանքից հետո։ Բա որ Ալիևի նեղանալուց հետո Նիկոլը նեղանա՞ ԱԱԾ–ից։ Համ էլ՝ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակներում ի՞նչ լրտեսություն։ Դա արդեն քիրվայություն է, որը խրախուսվում է Նիկոլի կողմից։

Ինչ վերաբերում է բուն լրտեսական մեղադրանքին, ապա խախտելով անմեղության կանխավարկածը՝ կարող ենք ասել, որ Աշխենի վարքագիծն ամբողջությամբ տեղավորվում է նիկոլական գծի մեջ։ Մարդը թշնամու օգտին լրտեսություն է անում, երբ վերանում է պետության գաղափարը։

Նիկոլն ու իր կինը հետևողականորեն քարոզել են մեր պետության դեմ։ Արցախում զոհվածներն, ըստ նրանց, հանուն ոչնչի էին։ Պետությունն ինքնիշխան է դառնում տարածքներ հանձնելով, թշնամու ոտքերը լվանալով ու դավաճանությամբ․ սա՛ է նիկոլական կոդը։

Նիկոլն իր կաշին փրկելու և Սահակաշվիլու օրը չընկնելու համար պատրաստ էր վերացնել ոչ միայն Արցախը, այլ նաև վերացնում է Հայաստանը։

Երբ Նիկոլի շրջապատում տեսնում են, որ Նիկոլը ծախել է Արցախը, հանձնում է «Զանգեզուրի միջանցքը» և աճուրդի է հանել Հայաստանը, ապա լրտեսությունը և դավաճանությունը դառնում են խաղի կանոն, բնական երևույթ։ Նիկոլը 5 միլիարդ է «բռնում», Աշխենն էլ գնում է ի՛ր 5 միլիարդի հետևից՝ «Դե եթե ծախելով ու ծախվելով է, ապա ես ումի՞ց եմ պակաս» ծրագրի շրջանակներում։

Նիկոլը քարոզում է անասնական կրքեր ու գռեհիկ սպառողականություն։ Պետությունն ըստ նրա՝ դարդ է, ազգը՝ հնամաշ հասկացություն։ Նիկոլն ու Աննան օգտապաշտություն ու գեդոնիզմ են քարոզում։ Լափելու և արտաթորելու գաղափարախոսություն։ Նրանք ապալեգիտիմացնում են Հայաստանի Հանրապետությունը։ Դրանից հետո լրտեսություն անելը և դավաճանելը «լեգիտիմացվում» են։

Մեր թշնամիները նիկոլենց ձեռքերով մանկուրտների հավաքածու են սարքում հայ ժողովրդին։ Պառակտված ու ատոմիզացված բիոզանգված, որին ծափերի ու էժանագին շոուների ներքո տանում են դեպի կառափնարան։

Նիկոլը պետական դավաճանությունն ու լրտեսությունը դարձնում է պետական գաղափարախոսություն։ Աշխեններն այդ միջավայրում են ծնվում։

Հայաստանի ոխերիմ հարևանները Նիկոլի ձեռքերով վերացրեցին Ղարաբաղյան շարժումը՝ այդպիսով զրկելով ՀՀ–ն մետաֆիզիկական հիմքից։ Հիմա դրա տեղն ուզում են ադրբեջանաթուրքական ոտատեղ ստեղծել։ Սրան հակառակվել կարող է միայն ՀԱՅԱՍՏԱՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ՝ պետականամետ և գերքաղաքական շարժումը։ Հակառակ դեպքում շատ կարճ ժամանակ անց ստիպված կլինենք սեպտեմբերի 21–ը նշել այնպես, ինչպես այսօր նշվում է սեպտեմբերի 2–ը։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>