Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ինչու՞ է ՀՅԴ -ն «ատամ» ցույց տալիս Սերժ Սարգսյանին

Վեիջին օրերին մի տեսակ խուլ դժգոհություն է նկատվում ՀՅԴ վերնախավի շարքերում՝ ՀՀԿ-ի հանդեպ: Երկրում ընթացող գործնթացների վերաբերյալ դաշնակցականները փորձում են որոշ շեշտադրումներով փոքր ինչ տարբերվել ՀՀԿ-ից: Սակայն առավել կոշտ նրանք վերջերս արտահայտեցին իրենց դիրքորոշումը հենց ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ:

Ֆորմալ տեսանկյունից ՀՅԴ ու ՀՀԿ-ի ընդհանուր համաձայնության հուշագրում նշված էր, որ կողմերը պետք է շարունակեն բարեփոխել ներկայիս գործող ընտրական օրենսգիրքը: Սակայն թե ինչ ուղղությամբ այդ աշխատանքները պիտի տարվեն, ոչ մի խոսք չկա: Դաշնակցականները չեն էլ թաքցնում, որ դժգոհ են ներկայիս ռեյտինգային կոչվող համակարգից, քանզի այն ընդհունվել է բացառապես ՀՀԿ-ի շահերից ելնելով: Իսկ վերջինս չի էլ պատրաստվում լուրջ փոփոխությունների գնալ այս հարցում: ՀՅԴ-ում այնքան են նյարդայնացած, որ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե այս հարցի շուրջ նրանք նույնիսկ կարող են ԲՀԿ-ի հետ էլ ակտիվ համագործակցել՝ հիշեցնելով «քառյակի» փորձը: Նման դեմարշը իրոք, որ ցույց է տալիս ՀՅԴ-ի ներսում հասունացած դժգոհության չափը՝ ՀՀԿ-ի հանդեպ:

Այս ամենը հուշում է մեկ բան, ՀՅԴ -ն, օգտվելով ներկայիս հարմար առիթից, փորձում է գործող նախագահից պոկել հնարավոր առավելագույնը: Առջևում ՀՀ նախագահի ընտրություններն են, և որ ավելի կարևոր է, ներկայիս ԱԺ-ն ընտրելու է Սերժ Սարգսյանին վարչապետ, իսկ հետո էլ կազմվելու է նոր իշխանական կոալիցիա:

Հենց այս փուլում է հնարավոր Սերժ Սարգսյանից պոկել հնարավորինս շատ զիջումներ: ՀՅԴ-ում շատ լավ հասկանում են, որ ՀՀԿ-ն երբեք չի գնա ռեյտինգային համակարգի վերափոխման ու առավել ևս՝ վերացման: Սա նրանց հրեշտակ-պահապան օրենքն է, որի միջոցով մտադիր են հավերժորեն իշխել: Սակայն այլ հարցերում զիջումներ կորզել հնարավոր կլինի: Պարզապես բողոք-պահանջը պիտի քաղաքական լինի, որպեսզի այն ազդի, ինչը դաշնակցականները հրաշալի հասկանում են:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan