TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում
14
Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը «սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար». Աֆեյանի և մյուսների հայտարարությունը «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում». Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին Պատերազմ Արցախում
Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի Աղազարյանին այս անգամ չմերժեցին Բերդերում տեղ են ազատում Գուրգեն Եղիազարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Հայաստանը չպետք է իր ցամաքային կապը Ռուսաստանի հետ կառուցի Ալիևի կամքից կախված սխեմայով, երբ կա այլընտրանք. Ռոբերտ Քոչարյան Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. Hetq.am Կասկածի տակ է Հայաստանի գոյությունը՝ որպես անկախ պետություն Շոյգուն խոսել է Հայաստանում մոդուլային ԱԷԿ-ներ կառուցելու ԱՄՆ-ի մտադրության մասին

Ինչո՞ւ Փաշինյանը վիժեցրեց Ադրբեջանի հետ համաձայնության ռուսական տարբերակը՝ գերադասելով ամերիկյանը

Երեկվա իր ասուլիսում Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այլևս գոյություն չունի և Ադրբեջանի հետ գործելու է Վաշինգտոնի համաձայնությունը:

Եվ այսպես. փորձենք հասկանալ, թե ինչու Փաշինյանը որոշեց մերժել ռուսական կարգավորման տարբերակը և գերադասեց ամերիկյանով կարգավորել Ադրբեջանի հետ հարաբերությունները:

                       Ի՞նչ էր պարունակում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը

Փաստաթուղթը բաղկացած էր 9-ը կետից, որոնք էին.

Առաջին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվում է լիակատար հրադադար, և  Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական դիրքերը պահպանվում էին իրենց տեղերում՝ նշված ժամին:

Երկրորդ

Աղդամի շրջանը  պետք է վերադարձվեր  Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։

Երրորդ

Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում տեղակայված  պիտի լիներ  1960 զինծառայողից բաղկացած ռուսական խաղաղապահ զորախումբ՝ փոքր տրամաչափի զենքերով, 90 զրահափոխադրիչներով և 380 միավոր ավտոմեքենաներով ու հատուկ տեխնիկայով։

Չորրորդ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հետագա 5-ամյա ժամկետներով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից մեկը ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ չի հայտարարում այս դրույթի կիրառումը դադարեցնելու իր մտադրության մասին։

Հինգերորդ

Հակամարտության կողմերի՝ համաձայնագրերի կատարման մոնիթորինգի արդյունավետությունըբարձրացնելու համար տեղակայվում է հրադադարի մոնիթորինգի խաղաղապահ կենտրոն։

Վեցերորդ

Հայաստանը պետք է Քելբաջարի շրջանը վերադարձներ Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև և չի ազդի Շուշի քաղաքի վրա, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ։ Երեք տարվա ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման ծրագիր, որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, որին կհաջորդի այս երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորքերի վերաբաշխումը։ Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։

Յոթերորդ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո, ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ։

Ութերորդ

Տեղի է ունենում ռազմագերիների և այլ կալանավորված անձանց, ինչպես նաև՝ զոհվածների մարմինների փոխանակում։

Իներորդ

Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը  պիտի բացվեն։ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժը կազմակերպելու համար։ Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։

Անկասկած, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը արմատապես փոխեց մինչ այդ ընթացող բանակցային գործնթացի թե՛ ձևը, և թե՛ բովանդակությունը:

Հայաստանը զրկվեց առաջին պատերազմում արձանագրված հաղթանականերից և հայտնվեց վատ վիճակում: Իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ընդհանրապես հայտնվեց խորը անորոշության մեջ:

Հասկանալի էր, որ այս համաձայնագիրը անցումային բնույթ ուներ: Եվ այն գործոնից, թե ով ավելի խելոք քայլեր կձեռնարկեր, կախված կլիներ, թե ինչ ուղղությամբ կգնար ընդհանուր գործընթացը:

Ռուսաստանը փորձում էր կոնսերվացնել իրավիճակը, երկու երկրների միջև ձևավորել նոր հարաբերություններ, որոնք  կթուլացնեին թշնամանքը  և կհեռացնեին հետագա հնարավոր պատերազմի հեռանկարը:

Անկասկած նոյեմբերի 9-ի համաձայնագիրը մեր երազանքը չէր:

Սակայն այդ համաձայնագրով,

-կար Արցախը

-Զանգեզուրի միջանցքի թեզ չկար ընդհանրապես

-Հայաստանն ու Ադրբեջանը պիտի բացեին իրենց կոմունիկացիաները, և այդ կոմունիկացիաների անվտանգության երաշխիքը ընկնում էր ռուսական կողմի վրա:

Փաստացի ռուսական կողմը շահագրգրված էր, որպեսզի բալանսը երկու կողմերի միջև վերականգնվեր:

Ռուսաստանին շահավետ էր Հայաստանի գոյությունը, քանի որ այն բուֆերի դեր է կատարում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և «չեզոք»  կարգավիճակ ունեցող Ադրբեջանի միջև:

Ռուսական կողմի դերակատարումը ընդամենը մտահոգում էր Իրանին, մինչդեռ ամերիկյան տարբերակի հանդեպ Թեհրանը թշնամաբար է տրամադրված, քանի որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խզված են բոլոր տեսակի կապերը և ԱՄՆ-ն արդեն տասնյակ տարիներ թշնամի է համարում Իրանին:

Ամերիկյան տարբերակում ոչ միայն Արցախի հարցը վերջնականապես փակվեց, այլև չկա նույնիսկ արցախցիների վերադարձի իրավունքը:

Ամերիկյան տարբերակում Հայաստանը միակողմանի զիջում է Ադրբեջանին, այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը», դրա դիմաց չստանալով ոչինչ:

Հայաստանը չի կարող օգտագործել ադրբեջանական կոմունիկացիաները, «անխափան ձևով», ինչպես որ Ադրբեջանն է ստանում իրավունք՝ Հայաստանի տարածքով:

Վերջապես ԱՄՆ-ն այդ համաձայնագրի երաշխավորի դեր չի կատարում, պարզապես «վկայի» դեր է ստանձնում, որպեսզի հետագայում «բարոյապես» փորձի ազդել այս կամ այն կողմի վրա:

Հարց է առաջանում. ինչու՞ Փաշինյանը վիժեցրեց, պայմանական «հայամետ» տարբերակը՝ գերադասելով «ադրբեջանամետ»  տարբերակը կյանքի կոչել:

Պատասխանն ակնհայտ է արդեն գրեթե բոլորի համար:

Ռուսական տարբերակում անձամբ Փաշինյանի վերարտադրության երաշխիքը չկար, մինչդեռ ամերիկյան տարբերակում Փաշինյանի իշխանության վերարտադրության մեջ շահագրգրված կլինեն միանգամից երեք կողմ. Ադրբեջանը, Թուրքիան և ԱՄՆ-ն:

Հենց այդ պատճառով էլ այս փաստաթուղթը պիտի բնութագրել, որպես «հայկական տարածքների հանձնումը՝ Փաշինյանի վերարտադրության դիմաց» բանաձևով:

Մնում է, որ Հայաստանի քաղաքական դասը, գոնե այս պարզ թեզը հասցնի հայ հանրությանը, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչու Փաշինյանը զոհաբերեց Հայաստանի պետության և ժողովրդի շահը, հանուն իր իշխանության պահպահման:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>