Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)
10
Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համատեղ հայտարարություն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) ԱՄՆ փոխնագահը Երևանում է Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ Այսօր 17:00-ից 21:00-ն չի գործի մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Հայաստանի կապիտուլյացիան ձմեռային օլիմպիադայում Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը Հնարավոր դարձրեք Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը. Արցախի ԱԺ նախագահի բաց նամակը՝ ԱՄՆ փոխնախագահին ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան ԱԺ-ի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել. անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են հանրայնացնել 44-օրյայի զեկույցը Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Հայ պատանդների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում (տեսանյութ) Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Ի՞նչ է արել Գագիկ Մելքոնյանը Վահագն Ալեքսանյանի ներքնաշորերը (տեսանյութ) Նիկոլենց «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը (տեսանյութ) Այս տեքստը ձեզ հաստատ կհասնի, միսթր Վենս. Ռուբեն Մխիթարյան Որոշում․ փաստաթուղթ․ Արամուսում 4 անձ սպանողին կտանեն համալիր փորձաքննության Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով ԿԸՀ արտահերթ նիստ՝ ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցի հաստատման օրակարգով ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պարգևավճարների թեմայով «գլադիատորական մարտեր» են կառավարությունում (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանը փորձում է բլեֆի միջոցով ապակողմնորոշել հայ հանրությանը

Արարատ Միրզոյանը հերքել է լուրերը այսպես կոչված «Թրամփի երթուղու» 99-ամյա վարձակալության մասին, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար մարզի հետ՝Հայաստանի միջոցով: Նրա խոսքով՝ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը, և նախագծի ժամկետներն ու տեխնիկական պարամետրերը դեռևս քննարկվելու են:

Ինչպես նշում է  Միրզոյանը, ապագա ենթակառուցվածքների համար նախատեսված հողը կմնա Հայաստանի սեփականությունը, իսկ Երևանը կապահովի երթուղու վերահսկողությունն ու անվտանգությունը։ Նախագիծը նախատեսում է նաև Միացյալ Նահանգների և երրորդ գործընկերոջ մասնակցությունը, որը կզբաղվի միջանցքի կառուցմամբ և կառավարմամբ։

Նախարարի խոսքով՝ մինչև օբյեկտի գործարկումը անհրաժեշտ է սահմանազատել սահմանը, տեղադրել պետական ​​դրոշներ, ինչպես նաև կառուցել սահմանային անցակետեր մաքսային ծառայությունների հետ միասին։

«Ինչպե՞ս կարող եք այլ կերպ պատկերացնել դա։ Այն պետք է լինի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավասության շրջանակներում և փոխադարձության սկզբունքին համապատասխան», - ասել է նա Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի համաձայն, Հայաստանը պատրաստ է ԱՄՆ վերահսկողությանը փոխանցել այն երթուղին, որը կկապի Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանի հետ։

Ինչպես ԱՄՆ-ի նախագահըհայտարարեց մամուլի ասուլիսում, միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու (TRIPP) վարձակալությունը «կարող է տևել մինչև 99 տարի»։

Սակայն Արարատ Միրզոյանը խուսափեց ուղիղ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք հայ մաքսային պաշտոնյաները կստուգեն ադրբեջանցիներին։

«Մենք կունենանք հասանելիություն Ադրբեջանի ենթակառուցվածքներին, և, բնականաբար, Ադրբեջանը կունենա հասանելիություն մեր ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Հայաստանի տարածքով անարգել անցնող ճանապարհ՝Նախիջևանի հետ կապվելու համար, ինչը փոխադարձաբար օգուտներ կբերի Հայաստանին միջազգային և ներքին փոխադրումների առումով»,- նշել էր Միրզոյանը:

Սակայն նույնիսկ իր այդ ձևակերպման մեջ պարզ երևում էր.ադրբեջանցիները Հայաստանի տարածքով անարգել անցնող ճանապարհ կունենան դեպի Նախիջևան, մինչդեռ հայկական կողմը նման հնարավորություն չի ունենա՝Ադրբեջանի տարածքով կապ հաստատել, օրինակ Իրանի հետ:

Հասկանալի է, որ այս առումով ծիծաղելի է՝խոսել «երկկողմանի շահի»մասին:

Ավելին, դրա արդյունքում Ադրբեջանը կստանա ուղիղ կապ Նախիջևանի հետ պրակտիկ կյանքում, մինչդեռ Հայաստանը փաստացի չի կարող ունենալ, օրինակ երկաթգիծ  Նախիջևանի տարածքով դեպի Իրան:

Իհարկե,Ադրբեջանը չի մերժի դա, բայց գործնականում այդ ուղին չի աշխատի, քանի որ հայկական կողմը անվտանգության երաշխիքներ չի ունենա:

Սա ոչ թե վատ փաստաթուղթ է, այլ խայտառակ թուղթ է, որը կարելի բնութագրել, հետևյալ բանաձևով.«միջանցքի տրամադրում Ադրբեջանին՝  Փաշինյանի իշխանության վերարտադրության դիմաց»:

Միջազգային պրակտիկայում իհարկե շատ են գործում նման բանաձևեր, սակայն նման ակնհայտ խայտառակ միակողմանի զիջումները կատարում են անհույս բռնատերերը, որոնք փորձում են դրա միջոցով Արևմուտքից կորզելաջակցություն՝իրենց իշխանության համար:

Հայաստանում չի կարող լինել նման աստիճանի բռնատիրական ռեժիմ և ուրեմն Փաշինյանի «նվերը»  նույնպես չեղյալ կլինի՝իշխանությունից նրա հեռացումից հետո:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>