Հայաստանը դրել են աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին, մեր երկիրը դարձրել են խոշորների բախման թատերաբեմ․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Սուտն ու կեղծիքը դարձել են այս իշխանության այցեքարտերը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Եկել է քաղաքացու կողմից Նիկոլ Փաշինյանին իր կաբինետից դուրս վռնդելու ժամանակը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
16
«Մայր Հայաստանի» քաղաքական հայտն ԱԺ ընտրություններում (տեսանյութ) Ըստ ամերիկյան Newsweek-ի՝ Փաշինյանը Հայաստանը դարձնում է Արևմուտքի «մանրադրամն»՝ ընդեմ Ռուսաստանի, ինչն օգուտ է Ադրբեջանին և Թուրքիային Ըստ թուրքական Medya Günlüğü-ի՝ Հայաստանում և Ադրբեջանում Թրամփը փորձում է ձեռնոց նետել Ռուսաստանին, սակայն ԱՄՆ-ի հաջողության շանսերը մեծ չեն «Մայր Հայաստանն» ընդդիմադիր ուժերին կոչ է անում միմյանց չթիրախավորել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ըստ հայտնի ռուս վերլուծաբան Ցարյովի՝ Ալիևը աջակցում է Էրդողանի «Մեծ Թուրանի» գաղափարի կյանքի կոչմանը «Մայր Հայաստանն» ԱԺ ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ-ի հետ միասնաբար՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» քաղաքական հայտն ԱԺ ընտրություններում (տեսանյութ) Եպիսկոպոսները մեկնել են Ավստրիա. Վեհափառի բացակայության պատճառով՝ կլինի եպիսկոպոսական հավաք Ըստ ամերիկյան Newsweek-ի՝ Փաշինյանը Հայաստանը դարձնում է Արևմուտքի «մանրադրամն»՝ ընդեմ Ռուսաստանի, ինչն օգուտ է Ադրբեջանին և Թուրքիային Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ Հարսանիքից երեք ամիս անց՝ տղամարդը տեսանյութում նկատել է, որ իր կինը ձեռքը դրել է ուրիշ տղամարդու ուսին. ինչն էլ դարձել է վեճի պատճառ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Փաշինյանի ցուցումով. ՔԻՀԿ Ըստ թուրքական Medya Günlüğü-ի՝ Հայաստանում և Ադրբեջանում Թրամփը փորձում է ձեռնոց նետել Ռուսաստանին, սակայն ԱՄՆ-ի հաջողության շանսերը մեծ չեն «Մայր Հայաստան»-ի նպատակն իշխանափոխությունն է և հանրային լայն համախմբման միջոցով նոր, ազգային իշխանության ձևավորումը (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ընդդիմադիր ուժերին կոչ է անում միմյանց չթիրախավորել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Սա այն հարցն է, որը չպետք է անարձագանք մնա իրավական տիրույթում Արշակ Սրբազանն առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ. միջազգային փորձաքննությունների արդյունքները Ըստ հայտնի ռուս վերլուծաբան Ցարյովի՝ Ալիևը աջակցում է Էրդողանի «Մեծ Թուրանի» գաղափարի կյանքի կոչմանը Մեզնից խլում են հայոց պատմությունը, մշակույթը, կրոնը․ Սամվել Հարոյան (տեսանյութ) Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս կգրվի վաղը Հայաստանը դրել են աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին, մեր երկիրը դարձրել են խոշորների բախման թատերաբեմ․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Դռները բացե´ք, գարուն է գալիս. Գագիկ Սուրենյան Սուտն ու կեղծիքը դարձել են այս իշխանության այցեքարտերը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Եկել է քաղաքացու կողմից Նիկոլ Փաշինյանին իր կաբինետից դուրս վռնդելու ժամանակը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ԱԺ ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ-ի հետ միասնաբար՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով (տեսանյութ) Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Ո՛չ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել թաթախվելու կրոնական հարցերի մեջ . Նոր ուժ «Կենտրոն TV»-ի ռեպորտաժը՝ «Մայր Հայաստան»-ի համաժողովի մասին (տեսանյութ) Այսօր Արցախն է «փակված», վաղը Հայաստանի դուռն էլ կփակվի. Փաշինյանն ու Ալիևը պետք է դադարեցնեն Եկեղեցու հետապնդումը. Էրիխ Վոնտոբել և Ջոն Այբներ Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Առաջարկում եմ Փաշինյանին ու Ավինյանին հաշվել Երևանի փողոցների փոսերը (տեսանյութ) Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ինչո՞ւ է New York Times-ը զարմացած որ վրացիներն շարունակում են աջակցել Իվանիշվիլու իշխանությանը

New York Times-ի վերլուծաբան Սքոթ Անդերսոնը մեծ հոդվածով է հանդես եկել ներկայիս Վրաստանի  իրավիճակի մասին՝ այդ երկրում հանդիպելով տարբեր խավերի ներկայացուցիչների հետ:

Վերլուծաբանը եզրակացրել է, որ բնակչության մեծ մասը աջակցում է Իվանիշվիլու իշխանությանը և հիասթափություն է ապրում Արևմուտքից:

Վարդերի հեղափոխությունից քսան տարի անց այս նախկին խորհրդային հանրապետությունը հեռանում է Արևմուտքից և կրկին մոտենում Ռուսաստանին։ Ի՞նչ է պատահել՝ զարմացած հարցնում է ամերկացի վերլուծաբանը:

Քսան տարի առաջ, մայիսյան մի զով օր, նախագահ Ջորջ Բուշ կրտսերը բեմ բարձրացավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ տասնյակ հազարավոր մարդկանց խանդավառ ծափահարությունների ներքո: Դա մեծ հույսի պահ էր Խորհրդային Միությունից դուրս եկած, բայց տարիներ շարունակ լճացման, կեղծված ընտրությունների և պատերազմի միջով անցած փոքրիկ հանրապետության համար: Մեկուկես տարի առաջ վարդերով զինված այլախոհները երթով շարժվել էին դեպի խորհրդարան և խաղաղ կերպով ստիպել էին ապականված կառավարությանը հեռանալ պաշտոնից: Բողոքի ցույցերը, որոնք հայտնի էին որպես Վարդերի հեղափոխություն, թույլ տվեցին Բուշին հայտարարել. «Վրաստանն այսօր ինքնիշխան և անկախ է, ազատության փարոս այս տարածաշրջանի և աշխարհի համար»,- գրում է Անդերսոնը:

Այդ օրը Բուշի կողքին կանգնած էր ժպտացող Միխեիլ Սաակաշվիլին՝ իր հայրենակիցների մեծ մասի համար՝ Միշան։ Մոլի արևմտամետ առաջնորդը կազմակերպել էր «Վարդերի հեղափոխությունը» և հաղթել էր Վրաստանի նախագահական ընտրություններում՝ Բուշի այցից ընդամենը 16 ամիս առաջ կայացած արդար ընտրություններում, ձայների ահռելի՝ 97 տոկոսով։ Այդ կարճ ժամանակահատվածում նա սկսել էր լայնածավալ հակակոռուպցիոն արշավ, արագացրել էր երկրի առաջընթացը դեպի ԵՄ և ՆԱՏՕ անդամակցություն և հնգապատկել էր պատերազմից ավերված Իրաքում ամերիկացիների հետ ծառայող վրացական ռազմական զորակազմը։ Բուշը, շարունակելով իր խոսքն, ասաց-. «Ձեր քաջությունը ոգեշնչում է ժողովրդավարական բարեփոխիչների համար և ուղերձ, որը արձագանքում է ամբողջ աշխարհում. ազատությունը յուրաքանչյուր ազգի, յուրաքանչյուր ժողովրդի ապագան է երկրի վրա»։

Բայց, ցավոք, այդ պայծառ ապագան երբեք չեկավ։ Հետագա տարիներին բոլոր այն երկրները, որոնք, ըստ Բուշի, հետևել էին Վրաստանի օրինակին և սկսել էին ազատության երթը. Աֆղանստանը, Իրաքը, Ղրղզստանը, Լիբանանը և Ուկրաինան, այժմ դարձել են դաժան բռնապետություններ, ձախողված պետություններ կամ պատերազմի մեջ են։ Իրոք, Վրաստանն ինքն էլ այժմ, կարծես, այդ ճանապարհին է,- անկեղծորեն խոստովանում է ամերիկյան թերթի վերլուծաբանը;

Ինչ վերաբերում է  Սաակաշվիլուն, նա գտնվում է վրացական բանտում և կրում է ավելի քան 12 տարվա ազատազրկում՝ յուրացման և լիազորությունների չարաշահման  մեղադրանքներով։

Թերթի հեղինակը խոստովանում է սույն օրինաչափությունը և հռետորական հարցադրում է անում. ինչո՞ւ  է այդպես ստացվում:

Անդերսոնը,  երկրիբնակչության հետ շփվելիս, նշում է, որ վրացիների մեծ մասը պնդում է Արևմուտքին իրենց մոտիկության և կապվածության մասին՝ հաճախ իրենց Արևմտյան Ասիայի երկիրը նկարագրելով որպես Եվրոպայի արևելյան անկյուն։ Թբիլիսիի գլխավոր մայրուղին դեռևս կրում է Ջորջ Բուշի անունը։ Հասարակական կարծիքի հարցումները մշտապես ցույց են տալիս, որ վրացիների ավելի քան 75 տոկոսը ցանկանում է միանալ Եվրամիությանը, իսկ մի փոքր ավելի քիչը՝ ՆԱՏՕ-ին։ Այս արևմտամետ կողմնորոշումն այնքան անսասան է, որ ամրագրված է նույնիսկ,  երկրի սահմանադրության մեջ։

Սակայն, ըստ նրա, ներկայիս «Վրացական երազանք»քաղաքական ուժն, իր քաղաքականությամբ, փաստացի հեռացնում է Վրաստանը Արևմուտքից:

Անդերսոնի կարծիքով, սա պարադոքսալ վիճակ է, երբ մարդկանց մեծ մասը ձգտում են դեպի Արևմուտք, իշխանությունը ճիշտ հակառակ ուղությամբ է շարժվում, սակայն միաժամանակ, նույն այդ բնակչությունը մեծամասամբ աջակցում է ներկայիս իշխանությանը:

Ըստ Անդերսոնի՝ «Վրացական երազանաքը» հանգստացրեց Արևմուտքին՝ հայտարարելով իր ամուր աջակցության մասին երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտման հարցում։ Սակայն քիչ-քիչ իրավիճակը սկսեց փոխվել։ Գլխավոր խորհրդականի ղեկավարությունը սկսեց խոսել ուղղափառ եկեղեցին որպես պետական ​​կրոն ճանաչելու մասին և հրաժարվեց իր նախկին աջակցությունից առաջադեմ գործերին, ինչպիսիք են, օրինակ  ԼԳԲՏ – համայնքի  իրավունքները:

2023 թվականի սկզբին «Վրացական երազանքի» կողմից վերահսկվող խորհրդարանը առաջարկեց օրենք, որը պարտավորեցնում էր ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա աղբյուրներից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ։

Իսկ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում, նույն «Վրացական երազանքը» կարողացավ վերարտադրվել:

Ըստ Անդերսոնի, ինչքան էլ, որ զարմանալի չթվա, Ռուսաստանի ռազմական գործողությունը Ուկրաինայում, որը սկսվեց 2022 թվականին, օգնեց Վրաստանին կրկին հայտնվել իր վաղեմի թշնամու երկաթե ճիրաններում։ Եվ Դոնալդ Թրամփի վերջերս նախագահական պաշտոնում վերադարձը արագացրեց այս գործընթացը։ Մատնանշելով այս գարնանը Թրամփի վարչակազմի կողմից նախաձեռնված արտաքին քաղաքականության փոփոխությունների ձնահոսքը, որոնք բացասաբար են ազդել Վրաստանի վրա, բողոքի շարժման վետերաններից մեկն ինձ ասաց. «Ես նախկինում հավատում էի, որ մենք դեռ կարող ենք այն վերադարձնել։ Հիմա կարծում եմ, որ մենք վերջացանք»։

Անդերսոնը Վրաստանում շփվելով ընդդիմադիր շրջանակների հետ, հետաքրքիր դիտարկումների է հասել:

Օրինակ, եթե 2024-ի աշնանը ընդդիմության ցույցերում մասնակցում էին տասնյակ հազարավորներ, ապա այս տարվա գարնանը, Անդերսոնը մի քանի հարյուրից ավել ցուցարարներ արդեն չի տեսել:

Վերլուծաբանը շփվել է վրացի ուսանողներից մեկի հետ, ով անկեղծորեն խոստովանել է հետևյալը.  «...Ռեժիմը կարծում է, որ մենք այլևս որևէ սպառնալիք չենք ներկայացնում, և որ, եթե ոչինչ չանենք և պարզապես սպասենք, ի վերջո կկորցնենք հույսը և կդադարենք լինել ընդհանրապես…»։

Ըստ վերլուծաբանի՝  ուսանողն ասաց, որ երթերը այլևս «Վրացական երազանքին» փոխելու մասին չեն. դա անհույս է: Այժմ նպատակն է դիմել միջազգային լսարանին: «Մենք պետք է հիշեցնենք Արևմուտքին, և հատկապես՝ Միացյալ Նահանգներին, որ մենք դեռ այստեղ ենք, որ մենք նրանց աշխարհի մի մասն ենք և նրանց օգնության կարիքն ունենք»:

Անդերսոնը խոստովանում է, որ ընդամենը մեկ ամիս առաջ, նա կրկին Վրաստանում էր և զարմացած էր, որ ընդդիմությունը այլևս որևէ հեղինակություն չուներ, իսկ ՎԵ-ի անդամները չէին էլ թաքցնում, որ Արևմուտքն իրենց արդեն քիչ է հետաքրքրում:

«Անձամբ ես չեմ ուզում ԵՄ-ի մաս կազմել, որպեսզի նրանք մեզ ասեն՝ ինչ անենք», - ասաց  իշխանության ներկայացուցիչ Ռազմաձեն։ «Ես հիմա ուզում եմ, որ ԵՄ-ն փլուզվի, ինչպես փլուզվեց Խորհրդային Միությունը, որովհետև ԵՄ-ն մեր դեմ է»,- զարմացրեց  ամերիկացուն վրացին:

Անդերսոնը  ապշած լինելով նման խոստովանությունից, չի հասկանում, թե ինչ կատարվեց վրացիների հետ, որ վերջիններս այսչափ հիասթափվեցին ԱՄՆ-ից և ԵՄ-ից:

Սակայն, վերջում, Անդերսոնը փորձում է բացատրել այս վրացիների գիտակցության այս փոփոխությունը նրանով, որ Արևմուտքում, այդպես էլ չհասկացան, որ վարկաբերկված գործչին աջակցելն է  բերում  նման արդյունքի:

Մինչ Սահակաշվիլին Վաշինգտոնում համընդհանուր ֆավորիտ էր համարվում, նա աստիճանաբար կորցնում էր աջակցությունը Վրաստանի ներսում: Թվում էր, թե իր պաշտոնավարման գրեթե ամեն օր նա հայտարարում էր որևէ նոր մեծ ծրագրի մասին՝ Վրաստանը 21-րդ դար տանելու և խորհրդային քնից դուրս բերելու համար: Նրա շուրջը հավաքված երիտասարդ բարեփոխիչները ձեռք բերեցին բռի և լկտի  համբավը: Ազատ մամուլը նկարահանում էր  ոստիկանության կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելը և բացահայտում էր  Վրաստանի բանտերում տեղի ունեցող վայրագությունները:

Այս ամենից հետո, նշում է վերլուծաբանը, ամերիկյան և վրացական պատկերացումների մեջ սկսում է առաջանալ տարանջատում:

Իսկ երբ այդ գործնթացը կանգ չի առնում, ապա առաջ է գալիս մեծ հիասթափություն արդեն ողջ Արևմուտքի կողմից:

Վերջում իր հոդվածը վերլուծաբանը ավարտում է Բուշի հայտնի խոսքերով, որ նա արտահայտել էր 2005-ին, Վրաստան իր այցի ժամանակ,-

«Մենք ապրում ենք պատմական ժամանակներում, երբ ազատությունը գալիս է Սև ծովից մինչև Կասպից ծով, Պարսից ծոց և դրանից այն կողմ։ Երբ տեսնում ես ազատ մարդկանց, որոնք հավաքվում են այսպիսի հրապարակներում ամբողջ աշխարհում, ծածանում իրենց երկրների դրոշները և պահանջում իրենց Աստծո կողմից տրված իրավունքները, կարող ես հպարտանալ։ Նրանք ոգեշնչված են ձեր օրինակով և հույս ունեն ձեր հաջողության համար»։

Այն ժամանակվրացիները դեռ հավատում էին Բուշին, նշում է Անդերսոնը, մինչդեռ, երբ այդ նույն մարդիկ տեսան, թե ինչ մեծ խաբեություն էր թաքնված իր խոսքերի հետևում, երբ այդ նույն ռեժիմը դաժանորեն պատժում էր «ազատատենչ վրացիներին, բանտերում», սակայն քննադատական գնահատականի նույն Բուշից չէր արժանանում, այդ նույն «ազատ մարդիկ»  սկսեցին հետևություն անել, որ կոլեկտիվ Արևմուտքն, իր մոտեցումներով, նախկին ԽՍՀՄ-ից միայն իր ձևով էր տարբերվում, այլ ոչ թե բովանդակությամբ, եզրակացնում է վերլուծաբանը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>