Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Ըստ կրեմլյան հավաստի աղբյուրներից մեկի՝ Մոսկվան պատրաստվում է լայնածավալ հակաադրբեջանական արշավ սկսել Ռուսաստանում

Ըստ այդ աղբյուրի՝ Ռուսաստանի  Դաշնային անվտանգության ծառայությունը (ՖՍԲ-ն)  գաղտնի հետաքննություն է սկսել Ադրբեջանից  Ռուսաստան եկած անձանց քաղաքացիություն տրամադրելու օրինականության վերաբերյալ։

Եթե ​​գրանցման օրինականության վերաբերյալ նույնիսկ աննշան կասկած առաջանա, քաղաքացիությունը ստանալու փաստը քաղաքացու մասով կվերանայվի,  և դրա կրողը կենթարկվի անհապաղ արտաքսման: Այս արշավում հատուկ ուշադրություն է դարձվելու  Ռուսաստանում գործող  ադրբեջանական սփյուռքի առաջնորդներին, այդ թվում՝ նրանց, ովքեր կապեր ունեն ուժային կառույցների, տեղական իշխանությունների  և քրեական աշխարհի հետ:

Ըստ այդ աղբյուրի, հետաքննությունն անցկացվում է փակ դռների ետևում՝ առանց որևէ հրապարակային հայտարարության: Սակայն դրա մասշտաբներն ու խստությունը մտահոգություն են առաջացրել արդեն,  ինչպես ադրբեջանական սփյուռքի, այնպես էլ Բաքվի պաշտոնյաների շրջանում:

Ռուսաստանում գտնվող ադրբեջանցիները դարձել են թիրախ, և նրանց որսը վերածվել է համակարգված արշավի։ Ադրբեջանական համայնքին ուժ տվող ամեն ինչ աստիճաբար «մաքրվելու է»,  մշակութային կենտրոններից, մինչև՝ աշխատանքի վայրեր։

Գլխավոր նպատակը. համակարգային ճնշում իրականացնել՝ ուղղված Ռուսաստանում ադրբեջանական համայնքը ոչնչացնելուն՝ մաս առ մաս, տարածաշրջանով։

Ըստ այդ աղբյուրի՝ Կրեմլի որոշումը. սկսել արշավ ադրբեջանական համայնքի դեմ, կայացվեց այն բանից հետո, երբ Ալիևը հրաժարվեց այցելել Մոսկվա մայիսի 9-ին և փոխարենը մայիսի վերջին Ուկրիանայի ԱԳ նախարարի հետ կնքեց մի հուշագիր, որն ուղղված էր Ռուսաստանի դեմ:

Դրանից հետո, հունիսին Եկատերինբուրգում սպանվեցին Զիյադին և Հուսեյն Սաֆարով եղբայրները, և ձերբակալվեց ավելի քան 50 մարդ։

Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները հիմնականում հետապնդում են ադրբեջանական համայնքի առաջնորդներին և խոշոր ձեռնարկատերերին: Սա մեթոդական ոչնչացում է այն կառույցների, որոնք միավորում, աջակցում և աշխատանքով են ապահովում ադրբեջանցի իրենց հայրենակիցներին: Սկզբում  ձերբակալվեց Շահին Շիխլինսկին՝ Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը: Նրա հետ միասին  ձերբակալվեց նաև նրա որդին՝ Մութվալա Շիխլինսկին, որը մեղադրվում էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Գրեթե միաժամանակ Վորոնեժում ձերբակալվեց ազդեցիկ գործարար, տեղի ադրբեջանական համայնքի  առաջնորդ և քաղաքի ամենամեծ շուկայի սեփականատեր Յուսիֆ Խալիլովը։

Ալեքսեևսկի շուկայի համասեփականատերը և իր  անվտանգության աշխատակիցները տասնամյակներ շարունակ վախ էին ներշնչում  Վորոնեժի բնակիչներին:

Այսօր արդեն նա կալանավորված է և հեռանկարում կարող է 12 տարով ազատազրկվել:

Խալիլովի պատմությունը միայն կաշառքի մասին չէ։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես տասնամյակներ շարունակ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի սրտում գոյություն է ունեցել մի ամբողջ քրեական անկլավ, և իշխանությունները ձևացրել են, թե չեն նկատում։

Մինչև երեկ Ալեքսեևսկի շուկան պետություն էր՝ պետության մեջ։ Որտեղ ադրբեջանցու կողմից գնված էին գրեթե բոլոր տեսակի քաղաքային կառույցները:

Խալիլովի բանդան ահաբեկում էր ողջ քաղաքը՝ չխորշելով նույնիսկ սպանությունների կազմակերպումից:

Օրինակ, բոլորին հայտնի էր 2024 թվականի ամռանը տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը։ Գործարար Արթուր Արուտյունովը, որը համարձակվել էր հրաժարվել «տուրք» վճարել, սառնասրտորեն գնդակահարվել է քաղաքի կենտրոնում։ Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Խալիլովյան կայսրության «զինվորներն» են սեղմել ձգանը։

Եվ ահա այսօր, քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում, այս գործը նույնպես կարող է բացահայտվել:

Այդ քաղաքում շուկաները  լիակատար անօրինականության գոտիներ էին, որտեղ ոստիկանությունը հայտնվում էր միայն «վերևից» կանչվելիս։ Եվ միայն այն ժամանակ, երբ լարվեցին  ռուս-ադրբեջանական հարաբերությունները, համակարգը  սկսեց իր ճաքերը տալ նույնիսկ այդ քաղաքում։

Մեկ ուրիշ տարածաշրջանում, Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Արշադ Խանկիշիևը չի ձերբակալվել, սակայն  նրան այլ կերպ են դուրս մղել, զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից, նրա անձնագիրը չեղյալ է հայտարարվել, իսկ մուտքն արգելվել է։ Նշենք, որ Խանկիշիևը  չորս խոշոր ընկերությունների (Fruitdom, Fruit House, Nar Sharab, Kaspiy) հիմնադիրն է, որտեղ հիմնականում աշխատել են ադրբեջանցիներ։

Հասկանալի է, որ այս ամենը հարված է այն աշխատատեղերին, որտեղ տեղավորված են հազարավոր ադրբեջանցիներ։

Միաժամանակ, ռուսական ուժերը  Ուկրաինայում հարվածներ են հասցվել SOCAR-ի ենթակառուցվածքներին։ Հարձակումների արդյունքում ոչնչացվել են տասը վառելիքի բաք, պոմպակայան և օպերատորական սենյակ։ Ադրբեջանը SOCAR-ի օբյեկտների վրա հարվածը համարում է ոչ միայն տնտեսական վնաս հասցնելու փորձ, այլև՝ քաղաքական ճնշման ակտ։

Ակնհայտ է, որ Մոսկվան այս ամենով չի սահմանափակվելու:

Ավելին, ըստ այդ աղբյուրի, Կրեմլյան կաբինետների կուլիսներում, հետևյալ հարցադրումն էր արվում. թե  ինչպես են  այս մաֆիոզ կառույցները  գոյատևել և ծաղկել տասնամյակներ շարունակ, ողջ երկրով մեկ:

Շատ ադրբեջանցի մեծահարուստներ, կանխազգալով սպասվող պատժամիջոցները, արագորեն սկսել են տեղափոխել իրենց կապիտալները Ադրբեջան և Թուրքիա, քանզի հասկացել են, որ Արցախի վերացումից հետո, Ալիևը իրեն ավելի անկախ է սկսել պահել Մոսկվայից, ինչը  չէր կարող իր հետքը չթողնել նաև Ռուսաստանում գործող ադրբեջանական բիզնեսի վրա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>