Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
11
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

Եթե չկարողանանք փրկել 102-րդ ռուսական ռազմակայանը Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կավարտի իր ապագան այնպես, ինչպես ավարտեց Արցախը՝ 2023-ին

Ինչպես հայտնի է, 102-րդ ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1992 թվականի օգոստոսի 21-ին ստորագրված «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին» պայմանագրի և 1995 թվականի մարտի 16-ի «ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի մասին» պայմանագրի համաձայն:

Ռազմակայանի  հիմքը դարձավ Անդրկովկասյան ռազմական օկրուգի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիան։ Ռազմակայանը  մարտական հերթապահություն էր իրականացնում ԱՊՀ-ի միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակներում և մինչև 2007 թվականը ենթարկվում էր Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի Անդրկովկասում Ռուսաստանի զորքերի խմբի հրամանատարությանը, 2010 թվականից հետո՝ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությանը:

Ռազմակայանի  շահագործման մասին պայմանագիրը կնքվել է 25 տարի ժամկետով և երկարաձգվել է ևս 24 տարով (մինչև 2044 թվականը)՝ Ռուսաստանի նախագահ Դ. Ա. Մեդվեդևի 2010 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ:  Ռուս զինծառայողների պատասխանատվության հարցերը վերաբերում են Հայաստանի տարածքին, այսինքն՝ Հայաստանի նկատմամբ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում դա կհամարվի Ռուսաստանի նկատմամբ արտաքին սպառնալիք:

Այսինքն, անկախ ռազմակայանում տեղակայված զինտեխնիկայի քանակից, Հայաստանի տարածքի վրա ցանկացած հարձակում, կդիտարկվի, որպես Ռուսաստանի վրա հարձակում:

Հենց այդ դրույթի պատճառով է, որ Թուրքիան չի կարող կոշտ խոսույթ ունենալ Հայաստանի հանդեպ, ինչպես որ նա դա իրականացնում է, օրինակ Սիրիայի կամ Իրաքի դեպքում:

Հենց դրա համար էլ Թուրքիային անհրաժեշտ են Փաշինյանն ու նրա թիմակիցները, որպեսզի իր ազդեցության գործակալների ձեռքերով կարողանան կազմաքանդել Հայաստանի անվտանգությունը:

Ավելին, Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման ձևավորումից հետո՝ 2017 թվականին, ռազմաբազան  դարձել է խմբի մաս՝ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հետ միասին:

Ռազմակայանը  հագեցած է S-300  զենիթահրթիռային համակարգերով, ՄիԳ-29 կործանիչներով, Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռներով (3624-րդ ավիաբազայի մասը գտնվում է  Էրեբունի օդանավակայանում՝ Երևանի մոտ): Ռազմակայանի  անձնակազմի թիվը կազմում է մոտ 4 հազար զինվորական:

Որոշում է կայացվել  կրկնապատկել ռազմակայանի   ներուժը՝  արդիականացված ռազմական տեխնիկայով հագեցնելով:

Հասկանալի է, որ այս ամենը չի  տեղավորվում Թուրքիայի ռազմավարական նպատակների մեջ: Միաժամանակ, նա չի կարող ուղղակի ձևով կանխել  հայ-ռուսական հարաբերությունների այս մակարդակը: Հենց այդ պատճառով էլ Թուրքիան փորձում է գործել Հայաստանում իր ազդեցության գործակալների միջոցով:

Հենց այդ ազդեցության գործակալներն են փորձելու օգոստոսի 23-ին «ցույց» կազմակերպել ռազմակայանի մոտ:

Պատկերավոր ասած՝ այն լինելու «թուրքական ցույց»:

Ինչպիսի՜ փարիսեություն: Նրանք այդ «ցույցը»  պատրաստվում են անցկացնել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը: Այսինքն, այն հռչակագրի, որն այսօր պատրաստվում են ոչնչացնել, Ադրբեջանի հետ միասին: Եվ դա սիմվոլիկ նշանակություն ունի հենց Թուրքիայի համար:

 Ամենայն հավանականությամբ,  Փաշինյանի իշխանությունը օգնելու է  «թուրքական ցույցի»  մասնակիցներին  տեխնիկական միջոցներով:

Այդ «թուրքական ցույցը»  լուսաբանվելու է Թուրքիայի և Ադրբեջանի լրատվամիջոցների կողմից, հասկանալու համար, թե ինչ արժե իրենց ազդեցության գործակալների աշխատանքի էֆեկտիվությունը Հայաստանում:

Ինքնին, այս պատկերն արդեն ողբերգական է մի ժողովուրդի համար, ով 110 տարի առաջ ցեղասպանության է ենթարկվել  նույն Թուրքիայի  կողմից և կարողացել է ներկայիս Հայաստանը կերտել ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում:

Ամոթալի է նաև այն, որ ներկայիս քաղաքական դաշտում, գրեթե միայն «Մայր Հայաստան»  շարժումն է  ռազմակայանի պաշտպանությամբ հայտարարությամբ հանդես եկել:

Մի՞թե, բացի «Մայր Հայաստանից»,  այլ ուժերին չի հետաքրքրում թե ինչ ապագա կարող է ունենալ Հայաստանը, եթե Թուրքիային հաջողվի հասնել իր նպատակներին:

Թե՞ Հայաստանում քաղաքական գործիչներին հետաքրքիր է միայն ընտրությունների ժամանակ իհայտ գալ՝ ԱԺ-ում լրացուցիչ աթոռներ կորզելու համար:

Ամոթ է, որ Հայաստանում նման իրավիճակ է ձևավորվել,  հասկանալի է նաև, որ հետփաշինյանական Հայաստանում, ամեն ինչ իր տեղը կընկնի, և բոլոր տեսակի քաղաքական   փուչիկները  կհեռանան  քաղաքական դաշտից՝ զբաղվելով այլ հանրօգուտ գործերով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>