Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն
21
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Անհավանական. ՔՊ-ի կողմն անցած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ գործը դատարան է հանձնվել Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Թմրանյութի գործով բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը մեղմ ու փաղաքշական վերաբերմունք է ցույց տալիս «Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». Հովասափյան Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան Ակնհայտ քաղաքական խուժանություն է. հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալիս. Աբովյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Միջնորդ երկրները 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ին և Իրանին․ Axios Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ» Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում է. նրան կհարցաքննեն Ռոման Բաղդասարյանը պետք է հերքի Քյոխի մասին արած իր հայտարարությունները. Դատարանն է որոշել

ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը՝ միջազգային սկանդալի կենտրոնում. «Հետք»

Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (Arab Organization for Human Rights, AOHR) բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի: Այս մասին հայտնել է middleesteye.net-ը: Գրում է «Հետք»-ը:

Իրավապաշտպան կազմակերպությունը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել Փափազյանի նկատմամբ, որը, ըստ առկա տեղեկությունների, Գազայի մարդասիրական հիմնադրամի (Gaza Humanitarian Foundation, GHF) խորհրդի նախագահն է:

Middleeasteye.net-ի լրագրողը նշել է, որ տեսել է մի շարք նամակներ, որոնց մեջ AOHR-ը գրել է, թե կան «հավաստի ապացույցներ եւ փաստաթղթեր» առ այն, որ Դավիթ Փափազյանը «կարող է ներգրավված լինել կամ նպաստել է Գազայի հատվածում այնպիսի գործողությունների, որոնք համարժեք են ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների»:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հովանավորվող GHF-ը լայնորեն քննադատվել է Իսրայելի կողմից պաշարված Գազայի հատվածում սննդի բաշխման ռազմականացված մեխանիզմ կիրառելու պատճառով, իսկ այնպիսի բարեգործական կազմակերպությունները, ինչպիսին է «Բժիշկներ առանց սահմանների»-ն, GHF-ին մեղադրել են «սովն ու անմարդկայնությունը» ինստիտուցիոնալ դարձնելու մեջ: Լրատվամիջոցը նաեւ փոխանցում է, որ GHF-ի մատակարարման կետերում սնունդ ստանալիս, օգնություն ստանալու հերթում գտնվելիս կամ GHF-ի կենտրոններ գնալիս առնվազն 1.800 պաղեստինցի է սպանվել եւ ավելի քան 13.500-ը վիրավորվել:

Միաժամանակ middleeasteye.net-ը նկատում է, որ GHF-ը մի քանի անգամ հերքել է, թե իր կետերում որեւէ մեկը սպանվել է, եւ նշել, թե օգնություն փնտրող սպանված անձանց մասին ՄԱԿ-ի քանակական տվյալները «կեղծ են եւ մոլորեցնող»:

«Այս զոհերը լուրջ մտահոգություններ են առաջացնում GHF-ի գործունեության շրջանակի վերաբերյալ եւ առ այն, որ դրա ղեկավարությունը հնարավոր է մեղսակից է միջազգային իրավունքով հանցագործություն համարվող գործողությունների նպաստմանը եւ կատարմանը»,-ասվում է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրության մեջ:

Նամակում նաեւ նշվում է, որ GHF-ը գրանցված է թե՛ ԱՄՆ Դելավեր նահանգում, թե՛ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Հղում անելով ամերիկյան CBS News-ին՝ նամակում հիշեցվում է, որ, շվեյցարական GHF-ի հիմնադիր փաստաթղթերի համաձայն, դրա ղեկավարները 3 անձինք են՝ Դավիթ Փափազյանը (David Papazian)՝ Հայաստանից, որը, սակայն, ապրում է Մեծ Բրիտանիայում, Լոիկ Սեմուել Մարսել Հենդերսոնը (Loik Samuel Marcel Henderson)՝ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքից, եւ Դեւիդ Կոլերը (David Kohler)՝ Շվեյցարիայից:

AOHR-ը նշել է, որ Փափազյանը շվեյցարական GHF-ի խորհրդի նախագահն է, ինչպես նաեւ ԱՄՆ-ում գրանցված կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ: Ըստ բրիտանական իրավապաշտպան կազմակերպության՝ նման կրկնակի կառուցվածքը հանդիսանում է «ադմինիստրատիվ քողարկման եւ խարդախության կանխամտածված սխեմայի» մաս, որի նպատակը որոշումների ընդունման գործընթացը եւ ֆինանսավորման աղբյուրները թաքցնելն է:

Middle East Eye-ը հիշեցնում է, որ 43-ամյա Դավիթ Փափազյանը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ) տնօրենն է եղել 2019-2024 թթ., եւ մի շարք խոշոր գործարքներ է իրականացրել, այդ թվում՝ ԱՄԷ-ի էներգետիկ գիգանտ «Մասդար» ընկերության հետ (խոսքը վերջինիս եւ ԱՆԻՖ-ի ստեղծած «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի մասին է, որն Արագածոտնի մարզում պետք է կառուցի «Այգ-1» ֆոտովոլտային կայանը):

Լրատվամիջոցը նշում է, որ չնայած AOHR-ի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքում հայ-արաբական այս գործարքի մասով որեւէ անօրինական արարք չի հիշատակվում, այդուհանդերձ, Փափազյանի միջազգային բիզնես կապերը, մասնավորապես՝ ԱՄԷ-ում, արտացոլում են նրա ազդեցությունը GHF-ի ղեկավարության վրա, ինչպես նաեւ այն հարաբերությունները, որոնք նա հավանաբար հաստատել է Աբու Դաբիում, որը վերջին տարիներին դարձել է Իսրայելի կարեւոր դաշնակիցը:

Middle East Eye-ը հիշեցնում է նաեւ, որ ԱՆԻՖ-ը գրասենյակ էր բացել Աբու Դաբիում (մասնաճյուղեր կային նաեւ Մոսկվայում ու Փարիզում): Մյուս կողմից՝ Փափազյանը հայ-արաբական «Ֆլայ Արնա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահն էր: Լրատվամիջոցը նկատում է, որ Փափազյանն ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտոնից ազատվել է 2024-ի հունվարին՝ ֆոնդը վատ կառավարելու հիմնավորմամբ, իսկ հետո մեջբերում է վարչապետ Փաշինյանի կողմից 2025-ի հունվարին ԱՆԻՖ-ի գործունեությանը տրված գնահատականները՝ «ձախողում» եւ «խայտառակություն»:

Իրավապաշտպան AOHR-ը պնդում է, որ Փափազյանը GHF-ում զբաղեցրած իր պաշտոնով «առանցքային դեր է խաղացել օպերատիվ օգնության տրամադրման մոդելի մշակման, հաստատման եւ իրականացման վերահսկման գործում, ինչը հանգեցրել է զանգվածային վնասի քաղաքացիական բնակչության շրջանում»:

Կազմակերպությունը նաեւ նշում է, որ GHF-ը հիմնադրվել է «իսրայելական կառավարության կողմից սահմանված՝ պատերազմի ռազմավարական նպատակներին ծառայելու համար»՝ փոխարինելով ՄԱԿ-ի հումանիտար գործակալություններին եւ խաթարելով նրանց գործունեությունը: «Գազայում պատերազմի վաղ փուլերից օկուպացիոն ուժն (Իսրայելը) սկսել է դեմոնացնել մարդասիրական օգնության ջանքերը… Պարզ է դարձել, որ հիմնական նպատակը հումանիտար անկախ գործողությունների խափանումն էր»,-ասում է AOHR-ը:

Վերջինս ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում նշել է, որ Դավիթ Փափազյանը «ամբողջովին տեղյակ» է եղել այն զեկույցներից, որոնցում ՄԱԿ-ի մարմիններն արձանագրել են ցեղասպանական գործողություններ, ներառյալ՝ սովն իբրեւ զենք օգտագործելը, սակայն գործել է՝ «կեղտոտ ֆինանսական շահ հետապնդելով»:

Middle East Eye-ը հիշեցրել է հուլիսի 3-ին Associated Press-ի հրապարակած հետաքննությունն այն մասին, որ GHF-ի համար աշխատող ամերիկացի վարձկանները սնունդ փնտրող պաղեստինցիների դեմ կիրառել են մարտական փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ ու պղպեղի սփրեյ: AP-ն հղում էր արել ականատեսներին, տեսանյութերին ու վարձկանների վկայություններին, որոնք GHF-ի գործունեությունը նկարագրել էին որպես «վտանգավոր չվերահսկվող» եւ «վատ վերապատրաստված ու անպատժելիորեն գործող պահապաններով» կազմավորված:

Իսկ վերջերս ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի պայմանագրային Էնթոնի Ագիլարը (Anthony Aguilar), որն աշխատել է GHF-ի մատակարարման կետում, դարձել է ազդարար եւ հայտնել, որ իսրայելական ուժերը պատրաստված էին երեխաների վրա կրակելու համար, եւ ինքը ականատես է եղել, թե ինչպես են իսրայելցի զինվորներն ու ԱՄՆ զինվորական վարձկանները կրակում անզեն պաղեստինցի քաղաքացիական անձանց վրա:

AOHR-ը գլխավոր դատախազ Վարդապետյանին հայտնել է, որ Փափազյանի ՀՀ քաղաքացիությունը նրան դարձնում է ընդդատյա Հայաստանի դատարաններին՝ արտերկրում կատարած հանցագործությունների համար: Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է Հայաստանի ստանձնած պարտավորությունները Ժնեւի կոնվենցիաների, Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի, ինչպես նաեւ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասով, որը Հայաստանը վավերացրել է 2023-ի հոկտեմբերին:

«Պարոն Փափազյանի վարքագիծը… համապատասխանում է հանցակցության չափանիշներին եւ նրան դարձնում է քրեական առումով պատասխանատու ՀՀ օրենսդրության եւ միջազգային քրեական իրավունքի ներքո»,-նշված է AOHR-ի նամակում: Ըստ այդմ՝ միջազգային քրեական իրավունքը «սահմանում է անհատական պատասխանատվություն ոչ միայն անմիջական կատարողների, այլեւ նրանց համար, ովքեր պլանավորում, դրդում, նպաստում կամ այլ կերպ հնարավոր են դարձնում նման հանցագործությունների կատարումը»:

Բրիտանական իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է նաեւ ապացույցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի զեկույցներ, ներքին գրագրություն եւ ֆինանսական փաստաթղթեր: Ըստ Middle East Eye-ի՝ AOHR-ը ցանկանում է, որ ուսումնասիրվեն GHF-ում Փափազյանի դերին առնչվող բոլոր նյութերը, եւ եթե բավարար ապացույցներ ձեռք բերվեն, ձեռնարկվեն իրավական գործողություններ:

«Դավիթ Փափազյանի նկատմամբ քրեական հետապնդումը ի ցույց կդնի Հայաստանի հանձնառությունը արդարադատությանն ու միջազգային իրավական կարգին»,-ասվում է Աննա Վարդապետյանին ուղղված նամակում՝ հավելելով, որ նրան պատասխանատվության ենթարկելը կվերահաստատի զանգվածային վայրագությունների անպատժելիությունը կանխելու ՀՀ-ի պարտավորությունը:

Middle East Eye-ը հոդվածը հրապարակելիս (օգոստոսի 14) ՀՀ գլխավոր դատախազությունից եւ GHF-ից հարցման պատասխան դեռ չէր ստացել, իսկ Դ. Փափազյանը հրաժարվել է մեկնաբանություն տալ:

Նկատենք, որ օգոստոսի 15-ին Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Դավիթ Փափազյանի նկատմամբ, սակայն այն առնչվում է ոչ թե GHF-ում նրա գործունեությանը, այլ ԱՆԻՖ-ին, ավելի կոնկրետ՝ վերջինիս ենթակա ֆոնդի եւ «Սի Էֆ Դաբլյու» (CFW) ՓԲԸ-ի գործարքին:

Հիշեցնենք, որ 2023 թ. CFW-ն ավելի քան 1,5 մլրդ դրամ ներդրում է ստացել ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդից, ինչի դիմաց ֆոնդը դարձել է CFW-ի 49 տոկոսի բաժնետեր: Դատախազությունը հետապնդում է հարուցել այս ֆոնդի կառավարիչ ընկերության («Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ) 2020-2024 թթ. տնօրեն Բելլա Մանուկյանի եւ CFW-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ:

Դ. Փափազյանը մեղադրվում է միանգամից 3 քրեական հոդվածով՝ փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձեւաթղթերի կեղծում կամ կեղծ փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձեւաթղթերի իրացում, պատրաստում կամ օգտագործում, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, ինչպես նաեւ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>