Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը
10
Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Լինել սթափ և չտրվել սադրանքների․ Վեհափառ Հայրապետի հորդորը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են Պատերազմ Արցախում
Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Թաթարստանը սգո օր է հայտարարել Քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան. Արդարացված Կարապետ Պողոսյան Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ Մինչ այս պահը ինձ հետ կապ չեն հաստատել. Ռուբեն Վարդանյանի կինն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ոստիկան(իկ)ները Նար-Դոսի փողոցից բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փումփուլիկին», «Սնայպերչիկին», «Բեթմենին», «Խուճուճիկին», «Խուտուտիկին», «Այֆոնչիկին» Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում․ Աննա Գրիգորյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում «30 արծաթի» ժամանակակից փոխարժե՞քը... ավելի քան 25 միլիոն աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրող, գլխավոր դատախազի տեղակալ Արամյանի հայտարարագիրը Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է Ինչպիսին պետք է լինի Կաթողիկոսի գործը քննող դատավորի ինքնաբացարկի տեքստը Վաշինգտոնյան խաղաղությունից ի՞նչ մնաց «գետնի վրա» «Խաղաղության համար» Փաշինյանին պետք է ջնջել բոլոր հայ մարդկանց հիշողությունը, առավել ևս՝ Արցախն ու Արցախի մասին հիշողությունը, հայրենիքում ապրելու իրավունքն իրացնելու ցանկացած մղում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Տեղի է ունեցել Փաշինյանի և հայության թշնամի Ալիևի հեռախոսազրույցը «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Խստորեն դատապարտում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ նախաձեռնված ստոր հետապնդումները․ Լևոն Քոչարյան Միասնական աղոթք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը Միածնաէջ Մայր Տաճարում Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց հավատավոր ժողովրդին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դիմացել է շատ մեծ ասպատակումների. Մամիջանյան Արա՛, դուք խիղճ ունե՞ք․․․ մորը խի՞ եք զրկում երեխուց․ Դավիթ Մկրտչյան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Ծուռ հայելիների ու օրուելյան «Անասնաֆերմայի» սցենարով ապրող թագավորությունում դատավորի համար արդար ու բարեխիղճ լինելն արդեն իսկ հերոսություն է Արենդտի գլխավոր դասը... Կաթողիկոսը քաղաքացիների «վեհափառ-վեհափառ» վանկարկումների ներքո դուրս եկավ դատարանից և նրանց ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր տաճար

Մարդու իրավունքների պաշտպանը խախտել է մարդու իրավունքները

ՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Անահիտ Մանասյանը, որն իրեն համարում է Հայաստանի լավագույն իրավաբաններից, խախտել է ՀՀ Սամանադրությամբ սահմանված՝ տեղեկություն ստանալու անձի իրավունքը, ինչն ապացուցել է ՄԻՊ նախկին աշխատակիցն, իսկ արձանագրել՝ դատարանը: Այս մասին տեղեկացանք ուսումնասիրելով այս տարվա մարտի 14-ին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը: Գրում է Tert.am-ը:

Դեռևս նախորդ տարվա ապրիլին Հայկ Թորոյանը դիմել է Երևանի քաղաքացիական դատարան՝ ընդդեմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին:

Հայցվորը դատարանին հայտնել է, որ 2024 թվականի փետրվարի 20-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով խնդրել է տրամադրել Պաշտպանի աշխատակազմի մի շարք պաշտոնների համար սահմանաված պաշտոնների անձնագրերը, որին ի պատասխան՝ 23.02.2024թ.-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարից ստացել է գրությունն այն մասին, որ իր կողմից նշված մի շարք պաշտոնների անձնագրերի անուններ թերի են նշված, և մատնանշված չէ վերաբերելի ժամանակահատվածները։ Բացի այդ, 2015 թվականից մինչև դիմելու օրը, ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմում ծառայության պաշտոնի անձնագրերը փոփոխվել (այդ թվում՝ անվանափոխվել) են առնվազն մի քանի անգամ։ Խնդրել են նշել պահանջվող պաշտոնի անձնագրի հստակ անվանումը և վերաբերելի ժամանակահատվածը։ Թորոյանը 23.02.2024թ.-ին կրկին դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով տրամադրել 2015թ.-ից մինչ օրս պաշտպանի աշխատակազմում ծառայության բոլոր պաշտոնների անձնագրերը։ Միաժամանակ պահանջել է արհեստական դժվարություններ չստեղծել իր կողմից հայցվող տեղեկատվությունը ստանալու իր իրավունքի իրացման կապակցությամբ։ 14.03.2024թ.-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնի անձնագրերը, բացի տվյալ պահին գործող անձնագրերից, արխիվացված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, որ անձնագրի իսկությունը և ամբողջականությունը պահպանելու նպատակով արխիվացված յուրաքանչյուր անձնագրի վրա փակցված է սոսնձված թերթիկ Աշխատակազմի կնիքով կնքված և Աշխատակազմի գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված։ Հաշվի առնելով, որ պատճենահանման նպատակով անձնագրերի էջերի առանձնացումը հնարավոր չէ առանց անձնագրերի ամբողջականությունը հավաստող կնիքը և ստորագրությունը վնասելու` տեղեկացրել են, որ այդ պաշտոնի անձնագրերին կարող է ծանոթանալ տեղում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

Հայցվորը դատարանին հայտնել է ՄԻՊ-ի կողմից տեղեկատվություն ստանալու իր իրավունքի խախտման փաստի մասին՝ վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիայի» 10-րդ հոդվածը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 6-րդ հոդվածները, Եվրոպական խարհրդի Նախարարների կոմիտեի «Պետական մարմինների տրամադրության տակ գտնվող տեղեկատվության հասանելիության մասին» NR (81)19 հանձնարարականի պահանջները:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը պատասխան է ներկայացրել դատարան, որով հայտնել է, որ հայցը ենթակա է մերժման, քանի որ հայցը ոչ իրավաչափ է: Պատասխանողը պատճառաբանել է, որ հայցվորը չի հստակեցրել տեղեկատվության ակնկալվող շրջանակը, այսինքն՝ տեղեկատվական հարցման առարկան, ակնկալվող տեղեկատվության հստակեցման փոխարեն պահանջելով բոլոր պաշտոնների անձնագրերը, չի հետապնդել «տեղեկություն փնտրելու և (կամ) դա ստանալու» իրավաչափ նպատակ։ Բացի այդ, պատասխանողը կարծիք է հայտնել, տեղեկատվություն ստանալու իրավունքի հետ կապված իրավական վեճ, ըստ էության, առկա չէ, քանի որ ՄԻՊ-ը պատրաստ է հայցվորին ընձեռել արխիվացված բոլոր փաստաթղթերին տեղում ծանոթանալու հնարավորություն՝ իրավաչափ նպատակին ուղղված հայցվող տեղեկատվական շրջանակը հստակեցնելու նպատակով, կամ հայցվորին կարող են առաջարկել հստակեցնել իր 2024 թվականի փետրվարի 20-ի հարցմամբ հայցվող պաշտոնների անձնագրերը:

2025 թվականի փետրվարի 13-ին Երևանի քաղաքացիական դատարանը՝ դատավոր Կիմա Արզումանյանի նախագահությամբ վճռել է Հայկ Թորոյանի հայցն ընդդեմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին, բավարարել,

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին պարտավորեցնել Հայկ Թորոյանին տրամադրել իր կողմից հայցվող տեղեկատվությունը:

Դատարանը վճռի պատճառաբանական մասում վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը։

ՀՀ Սահմանադրության՝ «Տեղեկություններ ստանալու իրավունքը» վերտառությամբ 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն էլ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Դատարանը վկայակոչել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին որոշումներից մեկը, որում արձանագրված է, որ ՀՀ Սահմանադրությունը կոնկրետացնում է խոսքի ազատության իրավունքի դրսևորումներից մեկը` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Անդրադառնալով պատասխանողի այն փաստարկին, որ հայցվորի տեղեկատվության տրամադրումը չի մերժվել, այլ առաջարկվել է հստակեցնել հայցվող տեղեկատվության շրջանակը, այդ թվում՝ տեղում առկա փաստաթղթերին ծանոթանալու եղանակով, դատարանն արձանագրել է, որ անկախ այն հանգամանքից, որ տեղեկատվության տնօրինողը հստակ գրությամբ չի մատնանշել, որ մերժում է տեղեկատվություն տրամադրել, փաստացի տեղեկատվություն պահանջող կողմին չի տրամադրվել, որը հանգեցնում է նույն հետևանքին, ինչ տեղեկատվության տրամադրման մերժումը:

Անդրադառնալով պատասխանողի այն փաստարկին, որ Հայցվորը չի հստակեցրել տեղեկատվության ակնկալվող շրջանակը, այսինքն՝ տեղեկատվական հարցման առարկան, ապա Դատարանն արձանագրում է, որ Հայկ Թորոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին 20.02.2024 թվականին ուղղված դիմումով խնդրել է «տրամադրել 2015 թվականից մինչ օրս պաշտպանի աշխատակազմում ծառայության բոլոր պաշտոնների անձնագրերը», այսինքն՝ հստակ է նաև տեղեկատվական հարցման առարկան: Դատարանն արձանագրել է նաև, որ տեղեկությանը տեղում ծանոթանալու հնարավորությունը տեղեկության հայցողի համար օրենսդրորեն սահմանված լինելը, և դիմողի դրանից հրաժարումը չի կարող վկայել այն մասին, որ հայցվորը «տեղեկություն փնտրելու և ստանալու» իրավաչափ նպատակ չի հետապնդում:

Ինչ վերաբերվում է պատասխանողի այն փաստարկին, որ հայցվող տեղեկատվությունը մեծածավալ է, շուրջ 600 թերթ, բացի այդ, յուրաքանչյուր անձնագրի վրա փակցված է սոսնձված թերթիկ աշխատակազմի կնիքով կնքված և աշխատակազմի գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված, ապա նշված փաստարկը բավարար չէ տեղեկատվության տրամադրման մերժումը հիմնավոր համարելու համար:

Նշենք, որ պատասխանողը չի բողոքարկել դատարանի այս վճիռը և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>