Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ) Պատմության աղբանոցն ուղարկենք ՔՊ-ին (տեսանյութ) Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
17
Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Պատերազմ Արցախում
Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ) Փաշինյանի ամենամեծ աջակիցները տանը նստածներն են (տեսանյութ) Իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը. փաստաբան Պատմության աղբանոցն ուղարկենք ՔՊ-ին (տեսանյութ) Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը

Կրոնի հետ պատերազմող մարդը պատերազմում է իր պատմության և ժողովրդի հետ. Ալեքսանդր Կոց (տեսանյութ)

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Եկատերինբուրգի իրադարձությունների, Ադրբեջանի կողմից ՆԱՏՕ-ի բազա տեղակայելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունների և Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ հարձակումների ֆոնին։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակիցներ են միայն ձևականորեն։

«Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ ես գրել եմ և ոչ մեկ անգամ ասել, որ փաստացի դրանք հիմա չկան։ Ընդհանրապես Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիրը ստորագրվել է, եթե չեմ սխալվում, հատուկ ռազմական գործողության մեկնարկից մեկ կամ երկու օր առաջ։ Եվ եթե այդ ստորագրումը նշանակված լիներ այն ամսաթվին, որը հաջորդեր հատուկ ռազմական գործողության սկզբին, վստահ եմ, Ալիևն այդ համաձայնագիրը չէր ստորագրի։ Ուստի հիմա նա նա իրեն պահում է այն երկրների պարադիգմայում, որոնք ենթադրում են, թե Ռուսաստանը հարևան պետության տարածքում որևէ մարտական գործողություն իրականացնելու պատճառ չունի։ Վերջին ամիսներին նրա ողջ հռետորաբանությունը խոսում է այն մասին, որ նա որոշ չափով գերագնահատված պատկերացումներ ունի աշխարհաքաղաքական աշխարհում իր նշանակության մասին»,-կարծում է Կոցը։

Նա կարծում է, որ Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը լիովին կարող է կատարել անգլիական հետախուզության հանձնարարությունները։

«Պատմականորեն սփյուռքի, որոշ ազգային ինքնավարությունների միջոցով գործել են համապատասխան հետախուզական կառույցներ։ Հայտնի է, որ Ադրբեջանը շատ սերտ հարաբերություններ ունի բրիտանական MI6 հետախուզության հետ։ Անգլիացիները մեզ վնասում են նաև պատմականորեն, համապատասխանաբար, Ադրբեջանի միջոցով նույնպես կարող էին ինչ-որ կերպ ազդել նույն Ռուսաստանում գտնվող ադրբեջանական սփյուռքի տրամադրությունների վրա։ Մենք հիմա տեսնում ենք Ադրբեջանի միջոցով Ռուսաստանում ազգային հարցը շիկացնելու փորձեր, թեև այն գոյություն չունի»,-ընդգծել է ռազմական թղթակիցը։

Մեր զրուցակիցը զգուշացնում է Ադրբեջանին՝ ՆԱՏՕ-ի բազան իր տարածքում տեղակայելու սպառնալիքների կապակցությամբ՝ նշելով, որ դա սպառնալիք կլինի ռուսական անվտանգության համակարգի համար, և Ռուսաստանն անտարբեր չի մնա։

«Ադրբեջանական ԶԼՄ-ներում արդեն հնչում են սպառնալիքներ այն մասին, որ Բաքուն կարող է ՆԱՏՕ-ի բազա տեղակայել Ռուսաստանի հետ սահմանին, իր տարածքում։ Դա, իհարկե, այդ երկրի ինքնիշխան որոշումն է, բայց հայտնի է, որ ցանկացած օտարերկրյա զորակազմի ցանկացած տեղակայում իր տարածքում արդեն ինքնիշխանության կորուստ է։ Եթե Ադրբեջանը որոշ ԶԼՄ-ների միջոցով ցանկանում է հայտարարել իր ինքնիշխանությունը նվիրելու մասին, ապա՝ առաջ։ Մենք մեր կողմից ստիպված կլինենք արձագանքել դրան։ ՆԱՏՕ-ի բազան Ադրբեջանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ուկրաինայում հարվածում է ոչ թե Ռուսաստանի շահերին, այլ ՌԴ գլոբալ անվտանգությանը»,-զգուշացրել է Alpha News-ի զրուցակիցը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարձակումներին Հայ Առաքելական եկեղեցու վրա՝ ռազմական թղթակիցը դրանում տեսնում է անալոգիա Ուկրաինայի հետ և հասարակության պառակտման ռիսկ։

«Դե, ընդհանրապես, կրոնին հարվածելը բավականին վտանգավոր է Փաշինյանի համար, քանի որ նա, հավանաբար, չի սերտել ուկրաինական դասերը, ինչպես, ի դեպ, Իլհամ Ալիևը՝ ՆԱՏՕ-ի բազայի մասին իր հայտարարություններով, ավելի ճիշտ՝ ԶԼՄ-ներում հրապարակումների միջոցով հայտարարություններով, որովհետև դա զուտ ուկրաինական ճանապարհ է։ Ես հիշեցնեմ, որ Ուկրաինայում ի սկզբանե հարվածում էին ազգակցական կապերին, Ռուսաստանի Դաշնության հետ կապերին։ Եվ վերջին թելերը ընդհանրապես կտրելու համար հարվածում էին կրոնին, և դա հանգեցրեց կրոնական պառակտման Ուկրաինայի տարածքում, որտեղ հիմա գոյություն ունի թե՛ կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցին, թե՛ Ուկրաինայի ոչ կանոնական ուղղափառ եկեղեցին՝ տոմոսի հետ կապված պատմության միջոցով, որը իր ակտիվում գրանցեց Պյոտր Պորոշենկոն։

Եթե Փաշինյանը ցանկանում է գնալ Պորոշենկոյի ճանապարհով, ապա ես նրա համար վատ լուրեր ունեմ։ Որովհետև մարդը, որը կռվում է կրոնի հետ, նա կռվում է իր պատմության, իր անցյալի և իր ժողովրդի հետ։ Իսկ ժողովուրդը դա երկար չի կարող տանել։ Անկեղծ ասած չէի ցանկանա, որ Հայաստանը՝ մեր եղբայրական երկիրը, գնար կրոնական հատկանիշներով հասարակության պառակտման ճանապարհով։ Այդպիսի օրինակներ, ցավոք, աշխարհում եղել են, և դա հանգեցրել է շատ ողբերգական հետևանքների»,-եզրափակել է Ալեքսանդր Կոցը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>