Կաթողիկոսը քաղաքացիների «վեհափառ-վեհափառ» վանկարկումների ներքո դուրս եկավ դատարանից և նրանց ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր տաճար Փաշինյանը կասի.«Եթե Սահմանադրության փաթեթը չեք ընդունում, վաղը կլինի պատերազմ». Բենիամին Մաթևոսյան Հյուրանոցների աստղայնության եվրոպական ստանդարտներն արդեն Հայաստանում
10
Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Լինել սթափ և չտրվել սադրանքների․ Վեհափառ Հայրապետի հորդորը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սա ամբողջովին ֆարս է, որի հետևանքները ծանր են․ Ստեփան Դանիելյանը՝ Արեգնազ Մանուկյանի գործի մասին Պատերազմ Արցախում
Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է Ինչպիսին պետք է լինի Կաթողիկոսի գործը քննող դատավորի ինքնաբացարկի տեքստը Վաշինգտոնյան խաղաղությունից ի՞նչ մնաց «գետնի վրա» «Խաղաղության համար» Փաշինյանին պետք է ջնջել բոլոր հայ մարդկանց հիշողությունը, առավել ևս՝ Արցախն ու Արցախի մասին հիշողությունը, հայրենիքում ապրելու իրավունքն իրացնելու ցանկացած մղում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Տեղի է ունեցել Փաշինյանի և հայության թշնամի Ալիևի հեռախոսազրույցը «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Խստորեն դատապարտում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ նախաձեռնված ստոր հետապնդումները․ Լևոն Քոչարյան Միասնական աղոթք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը Միածնաէջ Մայր Տաճարում Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց հավատավոր ժողովրդին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դիմացել է շատ մեծ ասպատակումների. Մամիջանյան Արա՛, դուք խիղճ ունե՞ք․․․ մորը խի՞ եք զրկում երեխուց․ Դավիթ Մկրտչյան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Ծուռ հայելիների ու օրուելյան «Անասնաֆերմայի» սցենարով ապրող թագավորությունում դատավորի համար արդար ու բարեխիղճ լինելն արդեն իսկ հերոսություն է Արենդտի գլխավոր դասը... Կաթողիկոսը քաղաքացիների «վեհափառ-վեհափառ» վանկարկումների ներքո դուրս եկավ դատարանից և նրանց ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր տաճար Լինել սթափ և չտրվել սադրանքների․ Վեհափառ Հայրապետի հորդորը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել Նողկալի խելահեղություն. Տեր Վահրամ ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը վրդովված է և խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ հալածանքները Փաշինյանը կասի.«Եթե Սահմանադրության փաթեթը չեք ընդունում, վաղը կլինի պատերազմ». Բենիամին Մաթևոսյան Հյուրանոցների աստղայնության եվրոպական ստանդարտներն արդեն Հայաստանում ԵԱՏՄ խորհրդի նիստում Փաշինյանը փաստաթղթեր է ստորագրել «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի Հենց հիմա բարձրացե՛ք առաջնագծեր ու տեսե՛ք՝ սարսափելի խղճուկ վիճակ է․ Դերենիկ Մալխասյան Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, նախադեպը չունեցող փաստին․ ՀՅԴ Բյուրո

Լեւոն Տեր-Պետրոսյան. Լավատեսական ահազանգ

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի նոր հանճարեղ միտք է հղացել, այն է՝ իր համակիրների եւ աջակիցների միջոցով հզոր մի հանրահավաք կազմակերպել Վաղարշապատի հրապարակում, ընդհուպ Մայր Աթոռի հարեւանությամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ գիտակցված սադրանք՝ ուղղված ամբոխի միջոցով Եկեղեցուն ճզմելուն։ Նա չի՞ գիտակցում, արդյոք, որ Եկեղեցու հետեւորդները շատ ավելի բազմամարդ են, քան իր կողմնակիցները։ Անշուշտ գիտակցում է, բայց նրա նպատակը հենց այդ ուժը ջախջախելն է՝ թերեւս արժանանալու համար Ներոնի փառքին։ Փաշինյանի քայլն արտառոց ու վտանգավոր է մանավանդ մի այլ տեսակետից։ Ցանկացած իշխանության գլխավոր խնդիրը երկրի ներքին կայունության եւ ժողովրդի անվտանգության ապահովումն է։ Մինչդեռ Հայաստանի իշխանության բոլոր քայլերն ուղղված են կայունությունը խախտելուն եւ երկրում խառնաշփոթ ստեղծելուն։

Արտաքին սպառնալիքներին դիմակայելու միակ միջոցը ներքին կայունության ապահովումն է։ Եթե դա կայանա, ապա միանգամից կնվազեն արտաքին գործոններով պայմանավորված սպառնալիքները, եւ հակամարտող կողմերը պատեհություն կգտնեն երկկողմանի կառուցողական բանակցություններ սկսելու։ Դրա համար նրանցից պահանջվում է անմիջապես դադարեցնել միմյանց հասցեին հնչող հայհոյախառն արտահայտություններն ու սպառնալիքները եւ, Հայրենիքի շահերից մեկնելով, փորձել համաձայնության գալ թեկուզ ամենացավոտ հարցերում։

Ցանկացած պետության գլխավոր խնդիրը երկրի ներքաղաքական կայունության ապահովումն է, քանզի դրա հակոտնյան քաոսն է։ Ցնցումներ սովորաբար հրահրում են ընդդիմադիր քաղաքական ուժերը, մինչդեռ Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Տառապելով մեծամոլության սինդրոմով, Փաշինյանը, որպես կանոն, ինքն է թեժացնում իրավիճակը։

Իմ կարծիքով, հակադիր ուժերի դիմակայության վերացմանը կամ թեկուզ դրա մեղմացմանը մեծապես կնպաստեր Վաղարշապատում նախատեսված հանրահավաքի չեղարկումը եւ քաղբանտարկյալների, առաջին հերթին, Բագրատ եւ Միքայել Սրբազանների եւ Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։ Այսօր դա է Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացման միակ միջոցը։ Վստահ եմ, որ այն ոչ միայն չի վնասի Փաշինյանի հեղինակությանը, այլ ընդհակառակը, պետական այրին վայել այդ քայլը կգնահատվի համայն հայության կողմից։ Դա, մանավանդ, դրական ազդեցություն կունենա արտաքին ուժերի հետ ավելի վստահ դիրքերից բանակցելու նկատառումով։ Ակնհայտ է նաեւ այն փաստը, որ որքան բարդանում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են մեր դիրքերը արտաքին հարաբերությունների բնագավառում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>