TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում
14
Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը «սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար». Աֆեյանի և մյուսների հայտարարությունը Պատերազմ Արցախում
Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի Աղազարյանին այս անգամ չմերժեցին Բերդերում տեղ են ազատում Գուրգեն Եղիազարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Հայաստանը չպետք է իր ցամաքային կապը Ռուսաստանի հետ կառուցի Ալիևի կամքից կախված սխեմայով, երբ կա այլընտրանք. Ռոբերտ Քոչարյան Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. Hetq.am Կասկածի տակ է Հայաստանի գոյությունը՝ որպես անկախ պետություն

Քաղաքապետարանը «ձեռքերը լվաց». Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տրանսպորտի հարցը չի լուծվի

Երևանի քաղաքապետարանը «Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների» թիվ 17 հատուկ դպրոցի համար ավտոբուս չի տրամադրի, երեխաներին սպասարկող հնամաշ «Գազելների» խնդիրն այս սեպտեմբերին էլ կմնա օդում կախված։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մանուկ Սուքիասյանը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան զրուցել էր դպրոց հաճախող երեխաների ծնողների հետ և պարզել, որ ուսումնական տարվա ընթացքում 2 հնամաշ «Գազելները» չեն աշխատում և լուրջ խոչընդոտներ են առաջացնում ուսումնական գործընթացի կազմակերպման համար։ Մայիսի 20–ին Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացավ դիմել տարբեր գերատեսչությունների, որպեսզի գտնվի խնդրի լուծումը։

Հուլիսի 1–ին գրել էինք, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է գրավոր հարցում հղել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը Երևանի «Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների» թիվ 17 հատուկ դպրոցի տրանսպորտի խնդրի լուծման ճանապարհներ գտնելու համար։ Նշենք, որ բացի հաշմանդամություն ունեցող երեխաներից, հնամաշ «Գազելներից» օգտվում են նաև մանկատան երեխաները, որոնք նույնպես հաճախում են այս դպրոց։ Ծնողները միաբերան ասում են` 2 «Գազելով» հնարավոր չէ սպասարկել 106 երեխայի։ Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը խնդրի հետ կապված գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան` հասկանալու համար լուծման ինչ մեխանիզմներ կան։ Սակայն պարզվում է` Երևանի քաղաքապետի խոստումները միայն ավագանու նիստի ուղիղ եթերի համար են։

«Բարձրացված հարցը քննարկվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հետ: Չնայած նոր ավտոբուսների ներկրման ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքներին, Երևան քաղաքի ավտոբուսային պարկը դեռևս վերջնականապես համալրված չէ, որի արդյունքում առանձին երթուղիներ շահագործվում են սահմանված քանակից պակաս շարժակազմերով և դեռևս չի ապահովում դրանց կանոնավոր սպասարկումը: Ելնելով վերոգրյալից` վերոհիշյալ դպրոցի երեխաների տրանսպորտային սպասարկման նպատակով ավտոբուս տրամադրելու կամ նոր երթուղի կազմակերպելու հնարավորություն ներկա պահին չկա»,–Մանուկ Սուքիասյանին հայտնել են քաղաքապետարանից: Նշվել է, որ բարձրացված հարցի կարգավորման հնարավոր տարբերակները կդիտարկվեն ավտոբուսների նոր խմբաքանակների ներկրման և նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակում իրականացվելիք աշխատանքների ընդհանուր համատեքստում:

Հիշեցնենք` դպրոցի ծնողները մեզ հայտնել էին, որ երբ 2023 թվականի ապրիլի 6-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն արգելել է բարեգործությունը պետական հաստատությունների համար, դպրոցը համապատասխան պարզաբանումներով դիմել է ԿԳՄՍՆ, որպեսզի թույլտվություն ստանա, որ «Գրանդ Քենդի» ընկերությունը դպրոցին կրկին «Գազելներ» նվիրի, ինչպես դա արել է 2012 թվականին։ Սակայն ԿԳՄՍՆ–ից պատասխանել են, որ երեխաներին դպրոց և տուն տանելու հարցը դպրոցի տիրույթում չէ, իսկ 2 հնամաշ «Գազելների» համար նախարարությունը տրամադրել է վարորդի հաստիք և մեքենաների նորոգման ծախսեր, պետք է այդքանով բավարարվել։ Ծնողները դիմել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, սակայն խնդրին արդեն 3 տարի է` այդպես էլ լուծում չի տրվում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>