Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան
12
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Պատերազմ Արցախում
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան

«Մահվան նախարար» Թորոսյանը փախել է իրենից հաշիվ պահանջող ծնողներից. զրույց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին էլի հետապնդում են սկանդալները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս տարվա հունիսի սկզբին, երբ անհետ կորած զինծառայողների ծնողները դուրս են եկել Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից, բախում են ունեցել Արսեն Թորոսյանի հետ։

Ծնողները, որոնք արդեն մի քանի տարի շարունակ բարձրաձայնում են իրենց զավակների ԴՆԹ նույնականացման հարցում առաջացած խայտառակություններից, այդ թվում` դեպքերից, երբ նույն ծնողին մի քանի անգամ տարբեր մասեր են փոխանցվել՝ ներառյալ «երեք ձեռք» ստանալու աղմկահարույց պատմությունը, Կառավարության մուտքի մոտ հանդիպել են «Մահվան նախարարի» համարում ունեցող Արսեն Թորոսյանին։

Ծնողների վրդովմունքը չի ուշացել․ նրանք բարձրաձայն բողոքել են, գոռացել, իսկ ըստ ականատեսների՝ նույնիսկ փորձել են քաշքշել նախկին նախարարին, որը ժամանակին համակարգում էր ԴՆԹ նույնականացումների գործընթացը։ Ճիշտ է, օձիքից վեր չեն բարձրացրել, բայց տհաճ տեսարանն ակնհայտ էր:

Ի պատասխան, երեկ՝ հուլիսի 13-ին, Արսեն Թորոսյանը հրապարակեց հատուկ պահպանվող տարածքի՝ Կառավարության շենքի տեսախցիկների տեսագրությունից մի հատված՝ պնդելով, թե իր նկատմամբ որևէ հարձակում չի եղել, և թիրախավորեց «Ժողովուրդ» օրաթերթին։

Թե ինչ կերպով է Թորոսյանը, հանդիսանալով նախկինում վարչապետի աշխատակազմի ղեկավար, ձեռք բերել և հանրայնացրել հատուկ կարգավիճակ ունեցող տեսագրությունը, մնում է բաց հարց և իրավական գնահատականի արժանի` կա՞ արդյոք այդտեղ պաշտոնական դիրքի չարաշահում։ Սակայն հստակ է մեկ բան՝ հենց այդ տեսանյութում ակնհայտ երևում է, որ պատգամավորը ձգտում է փախչել բորբոքված ծնողներից՝ անցնելով անվտանգության անցակետը։

«Ժողովուրդ» օրաթերթը այս միջադեպի առիթով զրուցել է դեպքի մասնակիցներից մեկի՝ անհետ կորած զինծառայողի հայր Հովհաննես Իսրայելյանի հետ, որը, երևում է նաև տեսագրության մեջ, ձեռքերն օդում բղավող ծնողներից մեկն է։

Հարցազրույց՝ Հովհաննես Իսրայելյանի հետ

–Ինչպե՞ս սկսվեց իրավիճակը։

–Ես տեսա, որ Արսեն Թորոսյանը գալիս էր, մոտեցա ասացի՝ ո՞ւմ ես թուրք ասել, թուրքը դու ես, քո եղած-չեղածը, քո մերումանուկը։

–Այդ ամենը Կառավարության շենքի դռան մո՞տ էր կատարվում։ Ասում է՝ ջերմ բանակցություն էր։

–Ես նմանի հետ ի՞նչ ջերմ բանակցեմ։ Ինքը ինձ դեմքով ճանաչում է։ Ասում էր՝ «Ձեզ չեմ ասել, Քոչարյանի տղուն եմ ասել»։ Ասացի՝ ուրեմն, եթե մեզ էլ չես ասել, քո հորթանոցում ես ասել, մտածի՛ր հայհոյանք անելուց առաջ։ Ու փախավ։ Հետո մեր ծնողներից մեկ ուրիշը հայհոյեց իրեն։ Մենք վախենալու բան չունենք։

–Տեսանյութում շատ բաներ չեն լսվում։ Ի՞նչ էիք խոսում։

–Եթե չի լսվում, հարցրեք՝ ինչո՞ւ էին մարդիկ իր հետևից ձեռքով անում, բա ինչո՞ւ փախավ։

–Մենք էլ ենք հարցրել՝ եթե բախում չկար, ամեն ինչ խաղաղ էր, ինչու փախավ։

–Հենց դա է, որ եթե այդքան լավ էր, ինչո՞ւ շտապ հեռացավ։ Մտավ անցակետ ու փախավ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>