Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...»
7
Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Պատերազմ Արցախում
Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...» Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս․ Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում. Աբրահամյան «Հրապարակ». Արցախցիներին անձնագրեր չեն տալիս, որ ընտրություններին չմասնակցե՞ն «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին Եռացող տարածաշրջանը և նիկոլենց տաք-տաք «պեռաշկին» ուրբաթ, 21։00-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերբաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել. Պետք է այն հասցներ ՔԿՀ ԱՄԷ–ում արտակարգ դրություն է հայտարարվել Իրանում մահապատժի է ենթարկվել ԻՀՊԿ գեներալ Իսմայիլ Քաանիին․ նա լրտեսել է «Մոսադի» համար Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ

Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին իշխանություններն անցել են «Տաշիր գրուպի» հետ կապված կազմակերպությունների նկատմամբ տոտալ ռեկետի՝ «Տաշիր պիցցա» ցանցի համատարած ստուգումներ ՍԱՏՄ-ի, հարկայինի ու այլ «տուգանային« մարմինների կողմից, Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության աշխատանքների տորպեդահարում՝ ԱԱԾ-ական «մասկի շոուի» միջոցով, գումարած՝ ՀԷՑ-ը խլելու անթաքույց ու անզուսպ մղումը, որ անձամբ Փաշինյանից է գալիս, կրկեսի շենքը ևս խլելու նախաձեռնություն, գործունեության կասեցումներ, ձերբակալություններ, կալանավորումներ:

Այս ամենը փաշինյանական իշխանությունը ջանում է մատուցել իրավական «փաթեթավորմամբ»՝ հարկերից խուսափումից մինչև տանիքի անհամապատասխանություն: Բայց, ինչպես էլ «փաթեթավորեն», որքան «ճչացող» մեղադրանքներ հնչեն, ուղղակի աչք է ծակում, որ դա հենց քաղաքական հետապնդում է՝ վերից իջեցված քաղաքական պատվերով: Ինչո՞ւ: Պարզ պատճառով:

Լավ, եթե անգամ վերագրվող այդ բոլոր «խախտումներն» ու «հանցանքներն» առկա են (ինչը, ի դեպ, միայն անկողմնակալ քննությամբ կարող է պարզվել, համապատասխան ապացույցների առկայության պարագայում), ապա այդ ինչպե՞ս եղավ, որ վերջին 7 տարին ոչ մի նման բան չկար, չէր հայտնաբերվում, ամեն ինչ «OK» էր: Եվ մեկ էլ՝ հո՛պ, հենց Սամվել Կարապետյանը խոսեց «իր ձևով» Եկեղեցին պաշտպանելու պատրաստակամության մասին, հանկարծ պարզվեց՝ տանիքը ծակ է, օդափոխման համակարգը լավ չի աշխատում, հոսանքն անջատվում է, հարկեր չեն տալիս, դե, կրկեսն էլ ինչի՞ է պետք, կարելի է շենքը խլել ու այլ բանի համար օգտագործել. երկիրը լավ էլ կրկեսի են վերածել քպականները: Հետո ինչ, որ մասնավորը միլիոնավոր դոլարներ է դրել այդ շենքը կառուցելու վրա:

Ակնհայտ է, չէ՞, որ այդ բոլոր «խախտումները» մեկ-երկու շաբաթում, նույնիսկ մեկ-երկու տարում չեն առաջանում: Բա ինչո՞ւ մինչ այս ձայն-ծպտուն չկար: Չկար, որովհետև հիմա գործ ունենք քաղաքական հայտարարության ու քաղաքական հայտի համար կոնկրետ քաղաքական հետապնդման հետ: Զուգահեռ՝ սա նշանակում է նաև, որ մյուս գործարարների վրա մատ են թափ տալիս, թե՝ ցանկացածի մոտ «կմտնեն», եթե իրենց «խելոք չպահեն», այսինքն՝ Փաշինյանի դուդուկի տակ չպարեն:

Բայց, ի դեպ, նույնիսկ «դուդուկի տակ պարողները», տվյալ դեպքում՝ բացարձակ հնազանդություն դրսևորողները չեն պլստալու... Փաշինյանը բոլորի «դուռն էլ թակելու է», եթե անձնապես դա իրեն պետք լինի: Թիմակից լինի, հարազատ, թե նվիրյալ «նիկոլական»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>