Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ)
25
Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց Պուտինի տարածք. Երվանդ Բոզոյան Ցնծացե՛ք, ընտրողներ. Փաշինյանը ձեր թոռների վզին ևս 150 մլն դոլար պարտք ավելացրեց Պատերազմ Արցախում
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» Պարո՛ն Ավինյան, ԵԱՍՄ հիմնարկում ցախավելներն են կախարդակա՞ն, կամ ունիվերսա՞լ, թե՞ հիմնարկը ձյուն մաքրող բահեր չունի. ավագանի ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել․ «Հրապարակ» Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տղաներ ու աղջիկներ, կպեք գործի, Ավինյան Տիգրանին ձյուն մաքրելու դասեր տվեք Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին․ ով է հաջորդը «փուռը գնալու» ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու իր բաժակն է տարել Ամբողջ Ավան վարչական շրջանը պատված է մերկասառույցով (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ Որքան է հետ բերած թալանն ու դրա քանի տոկոսն են կազմում պարգևավճարները. Սո՞ւտ, մանիպուլյացիա՞, թե՞ մաթեմատիկայի չիմացություն Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները. Թեմ Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան Խաղաղությունը կավարտվի հենց զիջումները վերջանան․ «Կարճ ասած» Անվճար մանկապարտեզներ՝ Վաղարշապատում․ «Մայր Հայաստան»-ի առաջարկը (տեսանյութ) Քանի՞ քաղաքացի կոտրվածքներ կստանա իշխանության անբավարար աշխատանքի արդյունքում (տեսանյութ) Քաղաքապետարանն արևի փոխարեն պարգևավճար կստանա՞ (տեսանյութ) Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ) Նոր խաբեություն «TikTok» սոցիալական հարթակում. ՆԳՆ-ի զգուշացումը Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ. Ռոման Երիցյանը՝ Թորոսյանին Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ Մայրաքաղաքում ապաստարանները խայտառակ ամոթալի վիճակում են (տեսանյութ)

Մերօրյա «Շմայսներ»-ը կամ ՔՊ-ի ջարդարարները. ով ինչով է հայտնի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 8-ը դեռ երկար կհիշվի քաղաքական պատմության մեջ նրանով, որ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին ոչ միայն կալանավորեցին, այլեւ իշխանությունը նրան դաժան ծեծով ճանապարհեց կալանավայր։

Իսկ ովքեր էին իշխող «Քաղպայմանագրի» ջարդարարները եւ ինչով են նրանք հանրությանը հայտնի:

Վեճը հրահրեց Վահե Ղալումյանը՝ Արթուր Սարգսյանի հետ կռվի բռնվելով դռների մոտ, իսկ Արեն Մկրտչյանն ու Արսեն Թորոսյանը Տիգրան Պարսիլյանի հետ Գեղամ Մանուկյանին սկսեցին հարվածներ հասցնել: Հետո միացավ «Ռեմբոյի» կերպարի մոտիվներով հայտնի ձկնգող Նարեկ Գրիգորյանը, որն ակնհայտորեն աջուձախ բոլորին ոտքով, ձեռքով հարվածներ էր հասցնում: Կարճ ասած՝ մարտ՝ առանց կանոնների:

Այսպիսով՝ ով ով է:

Վահե Ղալումյան – հուլիսի 8-ի կռվի սադրիչը: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի՝ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայրն է: Նա 2019 թվականին ունեցած իր ֆինանսները չէր հայտարարագրել, բայց ներվեց կոռուպցիայի դեմ պայքարող Փաշինյանի կողմից:

Արեն Մկրտչյան – Երգիծական «Ք1» հաղորդաշարերի սցենարիստ, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, Ալավերդու չընտրված քաղաքապետ: Հուլիսի 8-ի ծեծկռտուքից հետո աջ ձեռքը չէր կարողանում շարժել. ենթադրաբար կոտրվածք ունի:

Արթուր Հովհաննիսյան – ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար, նախկին լրագրող: 2017 թվականի նոյեմբերի 28-ին նրա Nissan March մակնիշի ավտոմեքենայից խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Արթուր Հովհաննիսյանը, լինելով երեւանաբնակ, բնակարանի վարձի գումար է ստացել պետությունից, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, N «80-Ա» հրամանով, բնակարան է ձեռք բերել Երեւանի Ադոնցի փողոցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրում: Ընդդիմադիր գործիչների «լեզուն», «ականջը» կտրելու սպառնալիքներով հայտնի անպատիժ պաշտոնյա:

Ռուստամ Բաքոյան – ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, որը խեղդում էր ընդդիմադիր պատգամավոր Արգիշտի Գեւորգյանին: Բաքոյանը աչքի է ընկել նաեւ իր քաղաքացիական կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով եւ հայհոյախառն այլ թեմաներով:

Տիգրան Պարսիլյան – Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, որին վերագրվում է հայհոյախոս պատգամավորի համբավը. աթեիստ է, աչքի է ընկնում ագրեսիվ վարքով բոլոր տեսակադրերում: Առաջինը հարվածեց Գեղամ Մանուկյանին, ու ծեծկռտուքը սկսվեց:

Կարեն Համբարձումյան – Բոլոր ժամանակներում ԱԺ բախումների ակտիվ մասնակից: 2006-2018 թթ. ԲՀԿ անդամ է եղել, 2011 թվականից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, սակայն մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո նա հեռացավ ԲՀԿ-ից եւ արդեն «Իմ քայլ»-ի, հետո՝ ՔՊ-ի ցուցակով դարձավ պատգամավոր. սակայն պաշտոնական կենսագրությունից ԲՀԿ-ի հատվածը ջնջել է:

Արսեն Թորոսյան – Հայհոյախոս, ագրեսիվ համարվող աթեիստ պատգամավոր, որին հանրությունը կնքել է «մահվան նախարար» անունով: Նրա անունը շոշափվում է կոռուպցիոն մի շարք գործերում. «Քովիդ»-ի եւ մյուս գործով, սակայն, նա վկա է:

Հայկ Ցիրունյան – Ծրագրավորող, որը հանրությանը հայտնի է իր մեմ դարձած խոսքով՝ «գործընթաց է երկրում, եղբա՛յր»: Ագրեսիվությամբ չի զիջում մյուսներին:

Դավիթ Կարապետյան – Մալաթիայի նախկին թաղապետ Դավիթ Կարապետյանը շշով հարվածում է ՊՊԾ աշխատողի գլխին: Նա աչքի է ընկել ԱԺ-ում իր լռությամբ եւ նրանով, որ 2012-2020 թվականներին՝ 8 տարի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող է եղել:

Նարեկ Բաբայան – Ագրեսիվ էր նաեւ Լենա Նազարյանի ամուսինը. մարդ, որը 2007-2009թթ. եղել է ջրամատակարարման, ջեռուցման եւ հովացման համակարգերի տեղակայման մասնագետ՝ կոնդիցիոներ տեղադրող, հիմա՝ իշխանական գործիչ, ջարդարար:

Նարեկ Գրիգորյան – Ինքնավնասումով բանակից ազատված, մինչեւ 2018 թվականը գրեթե կենսագրություն չունեցող նորատուսցի ձկնգող: Նա ագրեսիվ է ԱԺ-ում ծեծկռտուքների ժամանակ եւ հիմնականում այդ ծեծը սկսողի դերում է: «Անպատիժ դիմումագիր՝ բոլորի վրա». այսպես են նրան Նորատուսում բնութագրել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan