Չնայած Հայաստանը սկզբում դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ ավելի ճկուն մոտեցում ունի տնտեսական ինտեգրման հարցում. Էրդողանը «կտեր» է տալիս՝ Հայաստանը բնաջնջելու նպատակով

«Զանգեզուրի միջանցքը Թուրքիան դիտարկում է որպես աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հեղափոխության մի մաս, և դրա բացումը կլինի «ռազմավարական» իրադարձություն»,-Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Չնայած Հայաստանը սկզբում դեմ էր Զանգեզուրի միջանցքին, այժմ այն ավելի ճկուն մոտեցում ունի տնտեսական ինտեգրման հարցում։ Այս տարածաշրջանի զարգացումը հնարավորություն է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի, մեզ, Իրանի և այլ երկրների համար», - ասել է Թուրքիայի առաջնորդը ինքնաթիռում լրագրողներին՝ Ադրբեջանից վերադառնալուց հետո։
Նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կնշանակի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. ««Զանգեզուրի միջանցքի» բացումը ռազմավարական քայլ կլինի Միջին միջանցքի համար։ Երբ միջանցքը բացվի, Թուրքիայից ապրանքները կկարողանան Կասպից ծովով ավելի արագ հասցնել Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան եկող բեռները կսկսեն անցնել Թուրքիայով»:
Մեր կողմից նկատենք, որ Էրդողանի վերջին հայտարարություններից բացահայտ զգացվում է, որ Փաշինյանի այցի ժամանակ կոնկրետ հանձնարարական է նրան տրվել, ինչը ՀՀ բնակչությունից դեռ գաղտնի է պահվում կամ, ըստ երևույթին, «կտոր-կտոր» են «բացում»: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Հայաստանի բնաջնջման նպատակ ունեցող Էրդողանը պարզապես էժանագին «կտեր» է տալիս, վստահ, որ Հայաստանում քիչ չեն լինի դրանք «կտցել» ցանկացողները:
