Ով ՞ է ֆինանսավորում Քսենյա Սոբչակի նախնտրական արշավը
Ով ՞ է ֆինանսավորում Քսենյա Սոբչակի նախնտրական արշավը: Այս հարցի պատասխանը պաշտոնապես հայտնեց ռուսական «Forbes» ամսագրի հիմնադիր Ալեքսանդր Ֆեդոտովը: Ըստ նրա Սոբչակին ֆինանսավորում և աջակցում է անձամբ ինքը ,- Ֆեդոտովը: Դեռ ամռանը Սոբչակը այդ խնդրանքով դիմել էր իրեն և ստացել էր դրական պատասխան:
Ռուս շատ փորձագետների կարծիքով, Սոբչակին աջակցում են Պուտինի խնդրանքով, և հովանավորների շարքում է նաև հայտնի օլիգարխ Օլեգ Դերիբասկան: Ըստ դիտորդների , Ալեքսեյ Նովալնիին արգելելուց հետո Կրեմլում որոշեցին, որ նախնտրական շրջանում այդ ընտրազանգվածը անվերահսկելի չպետք է մնա և որոշում կայացվեց , որ քաղաքական այդ սպեկտրը ներկայացնի Կրեմլի համար անշառ Սոբչակը:
Zham.am