Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը
6
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ «Իրանական պատերազմը և «կուկուրուզը» ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆ Իլհամ Ալիևն Անվտանգության խորհրդի նիստում Իրանին սպառնացել է «երկաթե բռունցքով» Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Իրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելով․ The New York Times Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ Նախիջևանի վրա Իրանի հարվածներն անպատասխան չեն մնա․ Ադրբեջանի ՊՆ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Իրանի հարվածների հետևանքով ԿՀՎ-ի մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ են զոհվել․ Mehr Մոտ օրերս կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը «Ճկուն» և ճկվող Նիկոլը (տեսանյութ) Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Ֆրանսիան ԱՄՆ-ին թույլ կտա իր ռազմաբազաներն օգտագործել Իրանի դեմ պատերազմում Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ» Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մարտի 9-16-ը ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով. Լևոն Ազիզյան Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»

Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը. Նիկոն Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում Սամվել Կարապետյան

Սիրելի հայրենակիցներ,

Անցած մի քանի օրերն, առանց որևէ չափազանցության իմ կյանքի ամենակարևոր օրերից էին: Լինելով ապօրինի կալանքի տակ, ես այնուամենայնիվ, ոչ մի վայրկյան ոչ մեկուսացում, ոչ էլ` մենակություն եմ ապրել: Այն բարեկամական սերը և հարգալից վերաբերմունքը, որ զգացել եմ հազարավոր մեր հայրենակիցներից ինձ հասանելի լրատվամիջոցներով, ինչպես նաև տարատեսակ աջակցության ու օգնության այն անկեղծ առաջարկները, որ ինձ հասու շփումներով ստացել եմ, ոչ միայն իմ բարեկամներից, ընկերներից ու ծանոթներից այլև հազարավոր անծանոթ մարդկանցից՝ կարող են երջանկացնել յուրաքանչյուր մարդու: Մեկուսարանի պատերը և ճաղերը բացարձակ նեղություն չեն, երբ գործդ ու կյանքդ այսչափ գնահատված են մարդկանց կողմից:

Շնորհակալություն Ձեզ, սիրելի հայրենակիցներ, որ կաք և այսպիսինն եք: Բայց Ձեր վերաբերմունքը որքան ոգևորիչ է, այնքան էլ՝ պարտավորեցնող: Ինձ համար այն առնվազն երկու բան է նշանակում.

Նախ, առաջինը. մեր հայրենակիցների մեծամասնությունը համաձայն է ինձ հետ, ու գտնում է, որ փոքրիկ մի խմբակ, տևական ժամանակ ուրանալով մեր պատմությունը և ավանդույթները, չի կարող իր նեղ շահերը հետապնդելով ոտնատակ անել մեր ինքնությունը, իրավունք չունի հարձակվել մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա: Մենք դա թույլ չենք տալու՝ մեր ձևով:

Եվ երկրորդը. Մեր ժողովուրդն իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ մեկուսարանում եմ ոչ թե ես, այլ՝ օրվա իշխանությունները, որոնք մեն մենակ են՝ հայ ժողովրդից ու Հայաստանից հեռվացած, մեր պատմական արժեքներից մեկուսացած: Եվ մենք պետք է միասին ոչ միայն արձանագրենք այս իրողությունը, այլևս՝ քաղաքակիրթ ու քաղաքական ճանապարհով տեսանելի դարձնենք այն բոլորին: Նիկոն Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ: Ես պատրաստ եմ անցել պայքարի ճանապարհով՝ հանուն մեր երկրի ու մեր հարազատ հողի, որը մեր փոխարեն ոչ ոք չի շենացնի ու չի պաշտպանի։

Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը: Հայաստանը պետք է դառնա բարեկեցիկ ու ժամանակակից, արդար ու ապահով երկիր, ներքին համերաշխության ու համախմբվածության երկիր, արցախցիների բոլոր իրավունքները իրականում պաշտպանող երկիր, իրապես ինքնիշխան ու վստահելի դաշնակից և արժանապատվությունը վերականգնած երկիր՝ անցյալում թողնելով սև-սպիտակի բաժանումը, ներազգային արհեստական պառակտումը, Սփյուռքի հետ հարաբերությունների քայքայումը, մեր երեխաների և երիտասարդների ճակատագրի անորոշությունը, բռնաճնշումներն ու ապօրինությունները, պարտությունն ու նվաստացումը, աղքատությունն ու հուսահատությունը: Ես գիտեմ, ինչպես անել այս ամենը։

Ու անելու ենք միասին։ Մենք միասին ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հենց սա է հային վայել ձևը: Միասին՝ դեպի մեր պատմության նոր և լավագույն շրջան:

Սամվել Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>