Միքայել Սրբազանը և Բագրատ Սրբազանը 1-օրյա հացադուլ են հայտարարում

Դիտել նաև
Ի վերջո, ո՞վ է գաղտնալսել
«Սրբազաններն իրականացրել են հայտարարված հացադուլը». Սերգեյ Հարությունյան
Միքայել Սրբազանի պաշտպաններն արձագանքել են Նիկոլ Փաշինյանի գրառմանը
Միքայել Սրբազանի պաշտպանները հայտարարություն են տարածել
Միքայել Սրբազանին տեղափոխում են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Միքայել Սրբազանի հայտարարությունը․
«Լրացավ իմ անհիմն և ապօրինի և հակասահմանադրական ձերբակալության և կալանավորման մեկ շաբաթը: Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար:
Արդարության և Ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի: Ես ամուր եմ և պինդ, ամուր և պինդ մնացեք նաև դուք: Իմ օրհնությունն եմ հղում իմ կալանավորմամբ տրտմածներին և Աստծո նզովքին եմ հանձնում իմ կալանավորմամբ հրճվողներին: Փառքը՝ Աստծուն, Հայաստանը՝ Հային...
Հ.Գ. ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, մեր նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով, մենք՝ Միքայել և Բագրատ սրբազաններս, վաղը՝ հուլիսի 5-ին հայտարարում ենք մեկօրյա հացադուլ:
04.07.2025թ.»։