«Հավաքն ու երթը արտոնված են»․ պաշտպանության խորհուրդ

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտնում է․ «Նախատեսված հավաքը և երթը արտոնված է. համաձայնեցված է Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ հետ»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց (Մալիբու) երթ կլինի դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը: