Մեր ֆուտբոլային հույսը դժվար թե այս թիմում, այս կազմով մեծ նվաճումների հասնի
Դիտել նաև
Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան
Մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ․ Մխիթարյան
Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի սուպերգավաթակիր. «Ինտերը» Էր Ռիադում հաղթեց «Նապոլիին»
Կհանդիպենք եզրափակչում․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ, բայց...
Նայում էի Արսենալի խաղը։ Ամեն ինչ մեկ խաղով, իհարկե, լավ էր։ Մեր Հենոն էլ փայլուն դրսևորեց իրեն։ Բայց, ակնհայտ դարձավ մի բան, որ մեր ֆուտբոլային հույսը դժվար թե այս թիմում, այս կազմով մեծ նվաճումների հասնի։ Իսկ պատճառը, ուղղակի թույլ պաշտպանությունն է, իսկ երբեմն դրա ի սպառ բացակայությունը։
Ժանակակակից ֆուտբոլում անհնար է առանց ամուր պաշտպանության և նույնիսկ հարձակողական ֆուտբոլի մեծ ջատագով Գվարդիոլան է լրջորեն մտածում այդ մասին` ամեն անգամ առիթը բաց չթողնելով ուժեղացնելով պաշպանական գիծը։ Դե իսկ Վենգերն ասում է` մենք դրա համար փող չունենք։ Հետաքրքիր է` կար ժամանակ, երբ հարձակվողների գինը մի քանի անգամ գերազանցում էր պաշտպաններինը, հիմա մեծ ֆուտբոլում տենդենցը, կարծես, փոխվում է։
Գերասիմ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից