«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում
16
50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ ՀՀ-ում արևմտյան կառույցները խրախուսում են բռնաճնշումները, ոչ թե՝ զսպում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի մամուլի ասուլիսը (ուղիղ) «Անդրանիկ Թևանյանը ոսկոր էր Փաշինյանի կոկորդին». Սոնա Աղեկյանը՝ 622 մլն-ի դիմաց գաղտնիք «տրամադրելու» մասին «Թևանյանի մեղադրանքում «պետական գաղտնիք» ֆրազա չկա, մարտահրավերը մենք ընդունել ենք». Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Թրամփը uպшռնում է ռմբակոծել կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե իրանական կողմը չվերսկսի բանակցությունները Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում համատարած թանկացումներ են Կոնստանտին Սոկոլովը՝ TRIPP+-ի ղեկին. ներդրումներ, ենթակառուցվածքներ և շահերի բախում Պաշտպանության կողմը ձեռք է բերել բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն հակասում են Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին. փաստաբան Այսօր Հայաստանում ձևավորվել է նեnթnւրքական փшշիզմ. Արամ Աբովյան Թվերին մի խաբվեք. «168 ժամ» «Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել «Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ» ՔՊ-ի հերթական բոյկոտը ձախողվեց․ Գյումրու ավագանին քվորում ապահովեց Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ» Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ» Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Բա դուք ի՞նչ գործ ունեք իշխանության մեջ, եթե պատերազմ է լինելու. Արման Աբովյան Ծառուկյանի փեսային զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց Ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն Խլում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի գույքն ամբողջությամբ «Գլոբալիստներին հաջողվել է Հայաստանում ստեղծել «քաջնազարյան» իշխանություն, սա մեզ համար ահավոր երևույթ է». Բակուր Կարապետյան Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» հերթական նիստը. հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Լրագրող Լիլիթ Աղեկյանը չի ազատազրկվի. դատարանը հրապարակեց դատավճիռը Ռուսաստանն այլևս քաղաքական առևտրի չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղտեխնոլոգ Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

Տեղի ունեցավ «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակման շնորհանդեսը (լուսանկար)

Հունիսի 27-ին Երևանում կայացավ «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակման շնորհանդեսը: Այն ձեռնարկատիրության ոլորտի ամենահեղինակավոր և ընդգրկուն հետազոտական հարթակներից է, որը 1999 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի հավաքագրում և ներկայացնում է ավելի քան 500 ցուցանիշ՝ ամփոփելով համապարփակ տվյալներ և վերլուծություններ աշխարհի ավելի քան 100 երկրից։ Այսպիսով, զեկույցը բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը՝ տեղական և գլոբալ մակարդակներում։

Հայաստանը 2-րդ անգամ է միանում այս հեղինակավոր նախաձեռնությանը: Առաջին մասնակցությունը եղել է 2019 թվականին, երբ զեկույցին միացել էր 49 երկիր: 2024 թվականին Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի կազմմանը մասնակցել է 51 երկիր։ Այդ երկրների թվում են ինչպես մի շարք զարգացող երկրներ՝ Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս, Եգիպտոս, Հորդանան, այնպես էլ՝ զարգացած տնտեսություններ ունեցող երկրներ` ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Ավստրիա, Նորվեգիա և այլն:

Այս տարի ևս, ինչպես և 2019 թվականին, «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակումը պատրաստել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի» հայաստանյան գործընկերն է:

«Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց 2024/2025» հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս իրականացնել նշանակալի համեմատություններ ինչպես Հայաստանի ազգային զեկույցի 2019թ․ արդյունքների, այնպես էլ տարբեր երկրների միջև, այդ թվում՝ «Արևելյան Եվրոպա+» խմբի երկրների, որտեղ Հայաստանն ընդգրկված է տարածաշրջանային պատկանելիության սկզբունքով։

«Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի 2024/2025» հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 161,000 չափահաս ռեսպոնդենտ մասնակից 51 երկրից և ավելի քան 2,400 ոլորտային փորձագետի գնահատական 56 երկրից։

Հայաստանում տվյալների հավաքագրումը ներառել է անհատական հարցազրույցներ 2,000 չափbահաս (18-64 տարեկան) բնակչության շրջանում և 37 ոլորտային փորձագետի հետ: Անհատական հարցազրույցներն իրականացվել են 2024թ․ ապրիլ-հունիս ժամանակահատվածում։

Հայաստանի ազգային զեկույցը կազմված է 8 գլխից, որոնք ներկայացնում են երկրում ձեռնարկատիրության ընդհանուր մակարդակն ու բաշխվածությունն ըստ բնակչության տարբեր խմբերի և տնտեսության ոլորտների: Զեկույցն անդրադառնում է ձեռնարկատիրությանը ու ձեռնարկատերերի հանդեպ վերաբերմունքին, բիզնես սկսելու մարդկանց մոտիվացիային, բիզնեսի ազդեցությանը տնտեսության վրա, ոչ ֆորմալ ներդրումներին, բիզնեսից դուրս գալու գործընթացներին, արհեստական բանականության ու թվային գործիքների կիրառությանը բիզնեսում, ինչպես նաև ընդհանուր ձեռնարկատիրական միջավայրին Հայաստանում։

Ազգային զեկույցի շրջանակում դուրս բերված մի շարք հետաքրքիր արդյունքները հատկապես կարևոր է հաշվի առնել հետագայում ռազմավարությունների և քաղաքականությունների մշակման ժամանակ: Այսպես, օրինակ.

  • 2024 թվականին Հայաստանը շարունակում է ցուցաբերել ձեռնարկատիրության բարձր աստիճան («Արևելյան Եվրոպա+» խմբում զբաղեցնում է 1-ին, իսկ Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի 51 երկրների շրջանում` 5-րդ տեղը)՝ ձեռնարկատիրությունը դիտարկելով որպես ցանկալի կարիերա։
  • Ձեռնարկատերերի հանդեպ հասարակության շրջանում առկա հարգանքն ու մեդիա շրջանակներում դրական արձագանքը շարունակում են մնալ բարձր մակարդակում:
  • Ձեռնարկատիրության հիմնական շարժառիթը շարունակում է մնալ կարիքը, սակայն հարստություն կուտակելու ձգտումը` որպես ձեռնարկատիրության հիմնական շարժառիթ, էապես աճել է՝ հատկապես երիտասարդների և քաղաքաբնակների շրջանում:
  • Հայաստանում ընդհանուր սկսնակ ձեռնարկատիրությունների 44%-ը և կայացած բիզնեսների 53%-ը միանձնյա են։
  • Կանանց ձեռնարկատիրությունը, ի տարբերություն տղամարդկանց, համեմատաբար թույլ է զարգացած։
  • Ձեռնարկատիրական միջավայրը բնորոշող ցուցանիշներից ձեռնարկատիրական կրթությունն ամենացածր գնահատականին է արժանացել փորձագետների կողմից։
  • Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառումն առայժմ ցածր մակարդակի վրա է՝ հատկապես կայացած բիզնեսների շրջանում:

Զեկույցի մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղերձում ասվում է. «Այս զեկույցի թողարկումը հատկապես ժամանակին է․ այն ներկայացնում է ձեռնարկատիրության վիճակի օբյեկտիվ և համապարփակ գնահատական Հայաստանում և համեմատում է մեր առաջընթացը գլոբալ համատեքստում»։

«Ամերիա» ՓԲԸ գործընկեր, «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանն իր ելույթում նշեց. «Զեկույցի արդյունքներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ձեռնարկատիրությունը Հայաստանում պահանջում է ավելի լայն քաղաքական տեսլական՝ այնպիսին, որը դուրս է գալիս միայն ֆինանսական աջակցության շրջանակներից և կենտրոնանում է կրթության, թվային ներառականության և կառուցվածքային խթանների վրա, որոնք նպաստում են բիզնեսի մասշտաբավորմանը, նորարարությանը և երկարաժամկետ գոյատևմանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>