Սամվելը հեղափոխական չէ և ոչ էլ ինչ-որ դավադիր. Քսենիա Սոբչակ
Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի, լրագրող և հասարակական գործիչ Քսենիա Սոբչակն իր աջակցություն է հայտնել հայազգի ռուս գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, որը 2 ամսով ձերբակալվել է Հայաստանում։
Տեսաուղերձում Սոբչակը, մասնավորապես, նշել է.
«Երբ կարդում եմ, որ Սամվել Կարապետյանն սպառնալիք է հայկական պետության համար, միշտ ուզում եմ հարցնել ձեզ՝ բոլորիդ, բարեկամներ. իսկապե՞ս հասկանում եք, թե ով է Սամվելը»։