Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

«Խալաթով մարդ», թե՞ պետության հիմնադիր

Համացանցում այս պահին բուռն քննարկումներ են ընթանում Արամ Մանուկյանի  արձանի հետ կապված, որը պետք է շուտով, հավանաբար հենց մայիսի 28-ին,  տեղադրվի Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի  «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում:

Կարծում եմ, բոլորի համար հստակ է, որ միակ ընդունելի տարբերակը այն է, որ Հայաստանի նոր պետականության հիմնադիրը պետք է հարիր, պատվարժան և հպարտ կերպով ներկայացված լինի մեր մայրաքաղաքի  գլխավոր հրապարակում, իսկ այն «խալաթով մարդու» ուղղակի ծիծաղելի և խղճուկ  պատկերը, որը մեզ այժմ հրամցվում է՝ կասկածել մրցույթում, իբր, «հաղթած»  նախագիծ՝ ուղղակի անընդունելի և մերժելի է: Ճիշտ է, պատկան մարմինների  անհասկանալի և չպատճառաբանված ձգձգումների պատճառով արձանի բացմանը շատ քիչ ժամանակ է մնացել, բայց սա այն հարցն է, որն իրոք առանց լայն քննարկման և  հավանության հնարավոր չէ իրականացնել՝ և չինովնիկական ապարատը պետք է դա  հստակ գիտակցի:

Այսինքն,  այստեղ «խնամի-ծանոթ-բարեկամ» հայկական հայտնի տարբերակը հաստատ չի կարող  գործել: Խոսքը միայն այսօրվա մասին չի՝ այս ամենը պետք է դիտարկել նաև  ապագա սերունդներին Հայաստանի Հանրապետության իրական և ճշմարիտ պատմական  հիշողության փոխանցման կտրվածքով: Առանց այն էլ 68 տարի շարունակ Արամ  Մանուկյանի անունը և ազգանվեր գործունեությունը մեզ մոտ լենին-ստալինյան  երկաթյա արգելանքի տակ է եղել, և Արամի մասին լայն հանրությունն իմացավ  միայն 1988-ի մայիսի 28-ին Օպերայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի  ժամանակ, որի մասնակիցը բախտ եմ ունեցել նաև ես լինել:

Նիկոլ Աղբալյանն այսպիսի հրաշալի խոսքեր ունի Արամ Մանուկյանի մասին.  «Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք,  արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք  այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին,  ինչպես Արամը»:

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan