«Ծառուկյան» խմբակցությունը հնարավոր է չառաջադրի վարչապետի թեկնածու (տեսանյութ)
««Ծառուկյան» խմբակցությունն առաջիկա ընտրություններում գուցե զերծ մնա ընտրապայքարից և չներկայացնի վարչապետի իր թեկնածուին», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Պարոն Ծառուկյանը ոչինչ չի բացառում: Քննարկումների արդյունքում մենք կորոշենք՝ թեկնածու կառաջադրե՞նք, թե՞ ոչ: Գուցե մենք ձեռնպահ մնանք», - ասաց Բագրատյանը։
Նա նշում է, որ թեկնածուի առաջադրումը չպետք է լինի ինքնանպատակ։ Սերգեյ Բագրատյանը նշում է, որ շարունակելու են հանդես գալ նախաձեռնություններով՝ չնայած, որ Կառավարությունը խոչընդոտում է իրենց աշխատանքին՝ մերժողական քաղաքականությամբ։
Մանրամասները՝ A1plus.am-ի տեսանյութում: