Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան
14
Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ժողովրդավարական ֆաշիզմ Պատերազմ Արցախում
8 ամսական փոքրիկ բանտարկյալի բանտախուցն այս տե՞սքն ունի Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ 8 ամսյա դուստրը՝ Ջուլիան, տեղափոխվել են հիվանդանոց. Զարուհի Փոստանջյան Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Արցախցիները նստացույց հայտարարեցին. Տեսանյութ Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան «ՄԻՊ-ը հեռու է մարդու իրավունքներից»․ հայտարարություն Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխում ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց

CNN. Իսրայելը համաձայնել է հրադադարին, Արաղչի. Իրանը կդադարեցնի պատասխան գործողությունները, եթե Իսրայելը դադարեցնի իր անօրինական ագրեսիան

Իսրայելը համաձայնել է հրադադարի մասին համաձայնագրի՝ պայմանով, որ Իրանը դադարեցնի իր երկրի վրա հարձակումները, CNN-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։

Աղբյուրը նշել է, որ Իրանը համաձայնել է այդ պայմաններին։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջականորեն զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, մինչդեռ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղարը և ազգային անվտանգության խորհրդական Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը Իրանի հետ բանակցել են պայմանների շուրջ ուղղակի և անուղղակի ուղիներով։

Սպիտակ տունը պնդում է, որ համաձայնագիրը հնարավոր է դարձել միայն շաբաթ օրը ԱՄՆ-ի կողմից Իրանի երեք միջուկային օբյեկտներին հասցված հարվածների շնորհիվ։

Պաշտոնյան ասել է, որ Թրամփը նաև անմիջականորեն զրուցել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ բին Խալիֆա ալ Թանիի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել նրան հրադադարի հարցում օգնության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
--
Միաժամանակ, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին սոցիալական ցանցում գրել է, որ Իրանը բազմիցս հստակեցրել է. Իսրայելը պատերազմ է սկսել Իրանի դեմ, և ոչ թե՝ հակառակը:

«Ներկայումս հրադադարի կամ ռազմական գործողությունների վերաբերյալ «համաձայնություններ» չկան: Սակայն, եթե Իսրայելի ռեժիմը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ ոչ ուշ, քան Թեհրանի ժամանակով ժամը 4-ին, մենք մտադիր չենք շարունակել մեր պատասխան գործողությունները դրանից հետո:

Մեր ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ», - նշել է նա:

Ավելի ուշ Իրանի արտգործնախարարը հրապարակել է ևս մեկ հրապարակում, որում նշել է, որ Իրանի զինված ուժերի ռազմական գործողությունները շարունակվել են մինչև տեղական ժամանակով ժամը 4-ը:

«Բոլոր իրանցիների հետ միասին ես շնորհակալություն եմ հայտնում մեր քաջարի զինված ուժերին, որոնք պատրաստ են պաշտպանել մեր սիրելի երկիրը մինչև արյան վերջին կաթիլը և մինչև վերջին րոպեն պատասխանել թշնամու ցանկացած հարձակման», - հավելել է նա:
Աղբյուր՝ News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan