Փաշինյանի աթոռը սկսել է ճոճվել Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան
10
ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ Բագրատ սրբազանի և մյուս կալանավորվածների փաստաբանների ասուլիսը ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․ վարժական հավաքի մասնակիցներ են ՄԱԿ-ը՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». «Ժողովուրդ» Անեծք ու նզովք Մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել․ Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը ծաղր է իրավունքին. Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը 11 ամիս անց Փաշինյանի օդանավը կարող է օդ չբարձրանալ. Միհրդատ Մադաթյան Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է կամ միջնադարյան մի բան, Սբ Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը ՀԷՑ-ի պետականացման գործընթացի վերաբերյալ Էլ ինչո՞ւ Էմիրություններ, Բաքվում նստեք-նկարվեք․ «Կարճ ասած» Փաշինյանի աթոռը սկսել է ճոճվել ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Ադրբեջանը պետական մակարդակում նախաձեռնել է հայկական Ծիծեռնավանքի վերականգնման, կամ որ նույնն է՝ խեղաթյուրման նախագիծը Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Պաշտոնից ազատման ծանուցում եմ ստացել ԵՊՀ-ից․ Էդուարդ Գալստյան Իշխանամետ, թուրքամետ ուժին սատարողին խմբակային հարձակումն ու ոստիկանի ծեծը «ներելի» են․ Չախոյան ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով «Որպես վարչապետ` չունի լիազորություն ներեկեղեցական կյանքին խառնվելու». Վահե Հովհաննիսյան Եկեղեցու դեմ արշավն ուղղված է հայ մարդուն անհոգի, պարզ սպառող դարձնելուն․ Տեր Շահե Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ Oկnւպացված Արցախում ուղևորատար միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 20 մարդ Այս անգա՞մ ինչ է խոստանալու հանուն թղթի կտորի․ Արա Պողոսյան Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի հայ-ադրբեջանական գործընթացում. Սուրեն Սարգսյան Բագրատ սրբազանի և մյուս կալանավորվածների փաստաբանների ասուլիսը Պաշտոնական․ Դուբայում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․ վարժական հավաքի մասնակիցներ են ՄԱԿ-ը՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին Քաղաքային իշխանությունները նոր քաոս են պատրաստել օգոստոսի 1-ից Գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ․ «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Նարեկ Կարապետյանի հետ տեղի ունեցողի մասին Ի վերջո, ո՞վ է գաղտնալսել ՔՊ-ականներից շատերը չգիտեն Փաշինյանի առաջիկա ծրագրերը Վեհափառին վեհարանից հեռացնելու վերաբերյալ

Անընդունելի ենք համարում և դատապարտելի Հայաստանի օրվա իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքն իր տարատեսակ դրսևորումներով

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդում է. «Հունիսի 16-21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած միաբանական համագումարի մասնակիցները ՀՀ իշխանությունների կողմից վերջին շրջանում հրահրված հակաեկեղեցական արշավի առնչությամբ հանդես եկան հայտարարությամբ:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս, որ Արարատյան շաբաթվա շնորհաբաշխ տոների առիթով ի մի ենք հավաքվել Սուրբ Էջմիածնում՝ մասնակցելով Միաբանական 9-րդ համագումարին, հավատարիմ մեր սուրբ ուխտին որդիական մեր սերն ու անվերապահ նվիրումն ենք հավաստում առ Հայ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ազգիս Վեհափառ Հայրապետին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Անընդունելի ենք համարում և դատապարտելի Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքն իր տարատեսակ դրսևորումներով։ Որպես Հայ Եկեղեցու վարդապետաց դաս՝ հորդորում ենք մեր սիրելի հավատավոր ժողովրդին ի Մայր Հայաստան և ի Սփյուռս.
• Անսասան մնալ իրենց սուրբ և ճշմարիտ հավատքի մեջ՝ որպես նվիրյալ և հավատարիմ զավակներ Մայր Եկեղեցու, չտրվելով չարահնար սադրանքներին ու անցողիկ ապազգային դրսևորումներին, պահպանելով ողջախոհությունը, բարեկրթությունը և պարկեշտությունը։ Սիրով ու անշեղ հավատով պաշտպանել Հայրենիքի և Եկեղեցու բարձրագույն արժեքները՝ վեր դասելով դրանք անձնական և խմբային շահերից, ի նպաստ ազգի ու պետության միասնության և անդորրի։
• Հավատարիմ քրիստոնեական արժեքներին՝ ամուր կանգնել ազգային ինքնության հիմերի վրա, պահպանել ազգային-հոգևոր դիմագիծը և միասնաբար հաղթահարել արտաքին ու ներքին վտանգներն ու սպառնալիքները՝ համաձայն սուրբ առաքյալի կոչի. «...Միաբա՛ն եղէք, խաղաղութի՛ւն արէք. եւ խաղաղութեան ու սիրոյ Աստուածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. 13։11)։
Կոչ ենք անում Հայրենի երկրի իշխանություններին.
Դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ողջ հոգևորական դասի նկատմամբ հարձակումները, որոնք ոչ միայն վիրավորում են հավատավոր հայորդիների հոգևոր և կրոնական զգացումները, այլ նաև վտանգում են հասարակական համերաշխությունը և կարող են հանգեցնել ծանր հետևանքների՝ վնասելով մեր ժողովրդի, պետության և պետականության անվտանգությանը։
• Մեր տարածաշրջանում ծավալվող ռազմական գործողությունների պայմաններում անհրաժեշտ է ամբողջական պատասխանատվությամբ լծվել պետության առջև ծառացած անվտանգության լրջագույն մարտահրավերների դիմագրավմանը, այդ թվում՝ ներհասարակական համերաշխության և ազգային միասնության պահպանման ուղղությամբ՝ ի նպաստ մեր ժողովրդի բարեկեցության։
• Հետևողականորեն աջակցել բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ Արցախի պատմական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման համար, որը այսօր կանգնած է ոչնչացման վտանգի առջև։
Հայրենիքի ու Եկեղեցու առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների պայմաններում Մայր Աթոռի միաբաններս՝ մեզ զորակից ունենալով Հայ Եկեղեցու Նվիրապետական աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունների միաբանություններին, որպես արթուն ծառաներ Ամենակալ Աստծո և հոգևոր սպասավորներ բարեպաշտ հայ ժողովրդի, մեր կոչումի բարձր գիտակցությամբ, միակամ ու միաբան, շարունակելու ենք անձնուրաց կերպով իրականացնել Հայ Եկեղեցու հոգեփրկչական ու ազգապահպան պատմական վսեմ առաքելությունը՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայաստան աշխարհի»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan