Իրանի խորհրդարանը որոշել է փակել Հորմուզի նեղուցը

Իրանի խորհրդարանը որոշել է փակել Հորմուզի նեղուցը՝ միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո։
Այս հարցով վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։
Մինչև այդ Իրանի պաշտպանության նախարարությունը X սոցցանցի իր էջում սպառնացել էր փակել Հորմուզի նեղուցը՝ Իսլամական Հանրապետությանը ԱՄՆ-ի հասցրած հարվածների ֆոնին։