«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում
11
Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Պատերազմ Արցախում
Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը

Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի. Ամենայն Հայոց կաթողիկոս

Ամենայն Հայոց կոթողիկոս Գարեգին Երկրորդի պատգամը Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնին.
«​Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամեն։
Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք,
քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է»
(Ա Կորնթ. 3.11)։
Սիրելի հավատավոր ժողովուրդ,
Հայրապետիս համար հոգևոր անհուն ուրախություն է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի հոգենորոգ այս օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնել ազգիս հազարավոր զավակների՝ հայրենի մեր երկրի տարբեր շրջաններից և սփյուռքի համայնքներից։ Հայրական սիրով ողջունում ենք ձեզ և բերում Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները ամենքիդ։
Հավաքվել ենք Քրիստոսի էջքով նվիրագործված այս սրբավայրում՝ վերանորոգելու սիրո ու նվիրումի մեր ուխտը առ Աստված ու հայրենին և առ Սուրբ Էջմիածինը, որը Տիրոջ նախախնամությամբ դարձավ մեր ազգի հոգևոր զարթոնքի զորությունը, մեր ինքնության դարբնոցը և նոր շունչ ու ավյուն հաղորդեց մեր ժողովրդին, մեր բազմադարյա պատմության ընթացքին։
Աստված մեզ ընդունեց իբրև ազգ սուրբ և ժողովուրդ սեփական (Ա Պետր. 2.9) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի տեսիլքով ազգիս պարգևեց Սուրբ Էջմիածինը որպես փրկության տապան և մեր հավատքի անսասան վեմ ու հիմնասյուն։ «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսինն է» (Ա Կորնթ. 3.11),- ասում է Պողոս առաքյալը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է, որ դրոշմված է ամեն հայի հոգում։ Սուրբ Էջմիածինը մեր հոգևոր էությունն ու ազգային դիմագիծն է, մեր սիրտն ու ոգին է, մեր անցյալն ու ներկան և մեր ապագան։ Սուրբ Էջմիածնով է միշտ միասնական մնացել մեր ժողովուրդը։ Չկա Սուրբ Էջմիածին առանց հայության, և չկա հայություն առանց Սուրբ Էջմիածնի։ «Ի վերայ Աջոյն և Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն հայոց կապեալ կան»,- ճշմարտապես արձանագրում է Առաքել Դավրիժեցի պատմիչը։
Սուրբ Էջմիածինը անշեջ ու լուսավոր փարոս է մեր ժողովրդի փրկության ճանապարհին։

Կաթողիկոսանիստ Սուրբ Էջմիածնից դարեր շարունակ Հայրապետական առաջնորդություն և օրհնություն է բաշխվում համայն հայությանը։ Քրիստոսաէջ այս վայրում դարեր առաջ Հայրապետական Աթոռի վերահաստատումով ազգս հայոց համախմբվեց Հայաստանում և վերականգնեց իր անկախ պետականությունը։ Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Սուրբ Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այդ ճանապարհը, ցավալիորեն, կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում։ Բայց հավատավոր մեր ժողովուրդը, ունկնդիր Տիրոջ խոսքին, թե՝ «ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է» (Մատթ. 12.25), միշտ նախանձախնդիր է եղել պահպանելու իր միասնականությունը և ի սեր հայրենյաց համախմբվածությունը։

Այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները։
Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը և ուղիղ հարված՝ հայոց պետականությանը։

Օրեր առաջ ականատես դարձանք մի նոր դատապարտելի երևույթի՝ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող եկեղեցանվեր հայորդու՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում։ Արդարև, ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի։

Սուրբ Էջմիածինը՝ հավատարիմ հոգեփրկչական և ազգի ու պետականության զորացման իր պատմական առաքելությանը, հետևողականորեն շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները, անխաթար պահել մեր ժողովրդի միաբանությունը և համախմբել համայն հայությանը՝ արիությամբ դիմագրավելու ազգային ու հայրենական կյանքի առջև ծառացած դժվարություններն ու մարտահրավերները։

Սիրելիներ, որդիական հավատարմության զգացումներով այսօր դուք՝ որպես ուխտավոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եք՝ օրհնություն ստանալու տոնի առիթով դուրս բերված Տերունական Սուրբ Խաչի Մասունքից, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջից, Սուրբ Գեղարդից և երկրպագության համար ձեզ մատուցված սրբություններից։ Այս սրբությունների հրաշագործ զորությամբ մեր բարդ ու վտանգաշատ ժամանակներում փորձությունների մեջ մխիթարություն պիտի գտնենք, ուժ առնենք նեղությունները դիմագրավելու, բարօր կյանք ու լուսավոր ապագա կերտելու։

Սուրբ Էջմիածնի տոնի այս նվիրական օրը առաքյալի խոսքով պատգամում ենք ձեզ․ «Հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք։ Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա Կորնթ․ 16.13-14)։ Հավատարիմ մնացեք Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածնին, ձեր ինքնությանը։ Հաստատակամությամբ պաշտպանեք մեր պատմությունն ու սրբազան մեր արժեքները, մեր հավատքը, սրբությունները և նախանձախնդիր եղեք ազգաշեն ու հայրենօգուտ բարի գործերի մեջ։ Ապրեք համերաշխությամբ, միմյանց հանդեպ հոգատարությամբ և միշտ ընթացեք աստվածահաճո ուղիներով։
Հավատում ենք, որ մեր ժողովրդի սերն առ Աստված և նվիրումն առ հայրենին ամուր հիմք ու երաշխիք են մեր համընդհանուր իղձերի ու տեսիլքների իրականացման, մեր խաղաղ ու անվտանգ կյանքի։
Այս հոգենորոգ օրը Հայրապետական
Մեր գնահատանքն ենք բերում ձեզ և Մեր բոլոր զավակներին, ովքեր մշտապես, ինչպես և Եկեղեցու դեմ իրականացվող դատապարտելի արշավի այս օրերին իրենց անսակարկ սերն ու աջակցությունն են ցուցաբերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն։
Միասնական աղոթքով հայցենք հավատքի մեր Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Տրդատ թագավորի բարեխոսությունը, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովուրդը՝ միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնից ճառագող աստվածապարգև հավատով ու հույսով։
Աղոթենք արցախցի մեր քույրերի ու եղբայրների համար` զորակից լինելով նրանց նեղությունների ու դժվարությունների հաղթահարման գործում։
Աղոթենք Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զավակների ազատ արձակման, ինչպես նաև մեր երկրում հանիրավի կալանավորված մեծանուն բարերար տիար Սամվել Կարապետյանի ազատության համար։ Խնդրենք Ամենակալից, որ Իր Սուրբ Աջի պահպանությունն ու հովանին և Քրիստոսադրոշմ Սուրբ Էջմիածնի առատ օրհնությունները միշտ տարածյալ լինեն մեր ազգի և հայոց աշխարհի վրա։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և խաղաղությունը թող լինեն մեզ և ամենքի հետ: Ամեն»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>