Փաշինյանի աթոռը սկսել է ճոճվել Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան
10
ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ Բագրատ սրբազանի և մյուս կալանավորվածների փաստաբանների ասուլիսը ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․ վարժական հավաքի մասնակիցներ են ՄԱԿ-ը՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». «Ժողովուրդ» Անեծք ու նզովք Մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել․ Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը ծաղր է իրավունքին. Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը 11 ամիս անց Փաշինյանի օդանավը կարող է օդ չբարձրանալ. Միհրդատ Մադաթյան Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է կամ միջնադարյան մի բան, Սբ Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը ՀԷՑ-ի պետականացման գործընթացի վերաբերյալ Էլ ինչո՞ւ Էմիրություններ, Բաքվում նստեք-նկարվեք․ «Կարճ ասած» Փաշինյանի աթոռը սկսել է ճոճվել ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Ադրբեջանը պետական մակարդակում նախաձեռնել է հայկական Ծիծեռնավանքի վերականգնման, կամ որ նույնն է՝ խեղաթյուրման նախագիծը Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Պաշտոնից ազատման ծանուցում եմ ստացել ԵՊՀ-ից․ Էդուարդ Գալստյան Իշխանամետ, թուրքամետ ուժին սատարողին խմբակային հարձակումն ու ոստիկանի ծեծը «ներելի» են․ Չախոյան ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով «Որպես վարչապետ` չունի լիազորություն ներեկեղեցական կյանքին խառնվելու». Վահե Հովհաննիսյան Եկեղեցու դեմ արշավն ուղղված է հայ մարդուն անհոգի, պարզ սպառող դարձնելուն․ Տեր Շահե Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ Oկnւպացված Արցախում ուղևորատար միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 20 մարդ Այս անգա՞մ ինչ է խոստանալու հանուն թղթի կտորի․ Արա Պողոսյան Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի հայ-ադրբեջանական գործընթացում. Սուրեն Սարգսյան Բագրատ սրբազանի և մյուս կալանավորվածների փաստաբանների ասուլիսը Պաշտոնական․ Դուբայում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․ վարժական հավաքի մասնակիցներ են ՄԱԿ-ը՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին Քաղաքային իշխանությունները նոր քաոս են պատրաստել օգոստոսի 1-ից Գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ․ «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Նարեկ Կարապետյանի հետ տեղի ունեցողի մասին Ի վերջո, ո՞վ է գաղտնալսել ՔՊ-ականներից շատերը չգիտեն Փաշինյանի առաջիկա ծրագրերը Վեհափառին վեհարանից հեռացնելու վերաբերյալ

Նրան մեղադրում են իշխանություն զավթելու կոչերի մեջ, բայց նա անգամ կոչ չի արել, «կոչ» բառին համապատասխան ոչ մի բառ չկա Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ

«Հրապարակը» գրում է. Սամվել Կարապետյանին մեղադրանք ներկայացվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով: 59-ամյա հայտնի գործարարը, աշխարհի ամենահարուստ հայերից մեկը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում պաշտպանել էր Հայ առաքելական եկեղեցուն, ասելով. «Փոքրիկ խմբակը, մոռանալով հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է Հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»: Նրա այս հայտարարությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ցնցումների մեջ ընկավ եւ սկսեց սպառնալից գրառումներ անել Ֆեյսբուքում, որից երեք ժամ անց իրավապահները շրջապատեցին Կարապետյանի առանձնատունը եւ ուշ գիշերը` երբ մարդկանց բազմությունը նոսրացել էր նրան տարան ՆԳՆ 6-րդ` կազմակերպված հանցավորության վարչություն:

Հաջորդ օրն արդեն Փաշինյանը սկսեց խոսել Կարապետյանին պատկանող «ՀԷՑ»-ը ազգայնացնելու մասին: Ավելի ուշ Քննչական կոմիտեն` ի կատարումն վարչապետի կամքի, Սամվել Կարապետյանի դեմ քրեական վարույթ նախաձեռնեց` Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում իշխանությունը զավթելուն, ՀՀ կառավարության լիազորություններին սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանալուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու հիմքով եւ նա կալանավորվեց երկու ամսով: 

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր հայհոյանքն ու սպառնալիքը, իշխանափոխության կոչերն ու հրաժարականի պահանջները դարձել են հայաստանյան քաղաքական դաշտի անբաժան մասը: Թե ընդդիմադիր և թե իշխանական շրջանակների կողմից պարբերաբար արվում են նման հայտարարություններ, որոնցում ավելի շատ կան հանցակազմի տարրեր, քան Կարապետյանի ասած այդ մեկ անմեղ նախադասության մեջ, ինչո՞ւ հենց Սամվել Կարապետյանը կալանավորվեց:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ընդգծում է. «Հարցին եկեք նայենք հետևալ տեսանկյունից. ցավոք, վաղուց արդեն Հայաստանի դատաիրավական համակարգը ոչ արարքին է իրավական տեսանկյունից մոտենում, ոչ անձանց և ոչ էլ իրավական գնահատականներին: Նախ և առաջ մենք գործ ունենք քրական օրենսգրքի մի հոդվածի հետ, որը տալիս է որոշակի մեկնաբանման հնարավորություն, բայց Հայաստանում, ցավոք, մեկնաբանությունները տեղի են ունենում բացառապես օրվա իշխանության քիմքին համապատասխան: Այսինքն` բոլորին դիտարկում են հետևյալ պրիզմայով. ինչքանո՞վ ես դու վտանգավոր իշխանության համար, ինչանո՞վ ես անվտանգ իշխանության համար…. գործ ունենք պարզագույն խտրական վերաբերմունքի հետ, որը տեղով ապօրինություն է:
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի արտահայտած մտքերին, ապա այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ նրան մեղադրում են իշխանություն զավթելու կոչերի մեջ, բայց նա անգամ կոչ չի արել, բառարանային իմաստով «կոչ» բառին համապատասխան ոչ մի բառ չկա Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ: Նա ասել է, որ պատրաստվում է պաշտպանել եկեղեցին, սակայն որևէ մեկին, որևէ կոչ չի արել, ուր մնաց, թե նրա խոսքը մեկնաբանվի որպես իշխանություն զավթելու կոչ: Սա պարզապես աբսուրդ է: Ես իրավական առումով դադարել եմ գնահատականներ տալ այս, կամ այն մեղադրանքին: Բոլոր այն գործերը, որոնք ուղղակի քաղաքական հրահանգների արդյունք են և ունեն բացահայտ քաղաքական ենթատեքստ, իրավական առումով հիմքեր փնտրելն այդտեղ անշնորհակալ ու անիմաստ գործ է: Ամեն ինչ այնքան ակնհայտ է արվում, որ ասելու բան չի մնացել», - ասում Վարոսյանը: 

Իսկ ինչո՞ւ է հենց Սամվել Կարապետյանը հայտնվել թիրախում. «Այս հարցին կարող է պատասխանի այն անձը, ով ֆեյսբուքյան գրառումներով հրահանգներ էր տալիս իրավապահ համակարգին: Ես այդ անձի գործողությունները կդժվարանամ մեկնաբանել, ակնհայտ է, որ նա Սամվել Կարապետյանից վտանգ է տեսնում, այլ բացատրություն տալը դժվար է: Ավելի անշառ արտահայտություններ, որ արել է Սամվել Կարապետյանը իր երկու-երեք նախադասության մեջ, այսօր հազվադեպ կարելի է հանդիպել: Հայաստանը վերածվել է մի պետության` իշխող թիմի շնորհիվ, որ հայհոյանքից ու սպառնալիքից բացի այլ բան չենք լսում քաղաքական դաշտում», - նշեց մեր զրուցակիցը: 

Նիկոլ Փաշինյանի վերջին շաբաթների ֆեյսբուքյան գրառումներում, երբ նա հոգևորականներին տարատեսակ մեղադրանքներ է ներկայացնում, չկա՞ն հանցակազմեր, Երվանդ Վարոսյանը նկատեց. «Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության գլուխ է և քանի դեռ ՀՀ-ն իրավական պետություն չէ, քանի դեռ դատաիրավական համակարգը անկախ չէ գործադիր իշխանությունից, մենք չենք կարող վարչապետի գործողությունները իրավական առումով քննարկել: Երբ փոխվի իշխանությունը, ես կարծում եմ, որ այդ մարդու գրառումները անպայման պետք է արժանանան իրավական գնահատականի, եթե չարժանացան, ուրեմն կստացվի, որ իշխանափոխություն չի եղել, այլ ձևական պրոցես է տեղի ունեցել», - խոսքը եզրափակեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan