Բարոյական ճգնաժամ՝ նաև իրավաբանության մեջ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Մարզահամերգային համալիրում (ուղիղ)
16
Փաշինյանը ձգտում է դառնալ հայկական Ալիև, բայց կդառնա Սահակաշվիլի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը վախեցած է. Ավինյանը փաստեր ունի. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանն ըստ էության հաստատեց՝ հանձնում է, ուղղակի անունը «կապուղու արտապատվիրակում» կլինի Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Սրիկաները մշտաժպիտ են լինում Պատերազմ Արցախում
Ո՞րն էր չորսուկես ժամանոց ասուլիսի հիմնական իմաստը․ «Կարճ ասած» Բարոյական ճգնաժամ՝ նաև իրավաբանության մեջ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերը Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում․ Տեր Արարատ քահանա Փաշինյանը ձգտում է դառնալ հայկական Ալիև, բայց կդառնա Սահակաշվիլի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞... Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Արսեն Ջուլֆալակյան ՀՀ տարածքի վրա խաղադրույք են անում. Գրիգոր Բալասանյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Չագուչը յուղած, պատրաստ դրած է իմ աշխատանքային սեղանին. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին «Մեղրու միջանցքը» կյանքի կոչելու դեպքում հաշված տարիների ընթացքում առնվազն Սյունիքում ունենալու ենք ավելի վատթար պատկեր, քան, օրինակ, Բաթումիում. Դանիելյան Եթե դա «վարչապետի շարասյունն էր», հապա դու ո՞վ ես... Չէ՜, աժժ ջան, էդ ԻՄԵՆՆԸ քո՛ շարասյունն էր Փաշինյանը վախեցած է. Ավինյանը փաստեր ունի. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Այո, ես ճանաչել եմ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Փաշինյան Ինչո՞ւ են քննիչները մտել «Ֆլորենս» ռեստորան Սրանց խաղաղություն պետք չէ, պատրաստվում են պատերազմի, բանակցություններն իմիտացիա են․ Վարդան Բալյան Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Մարզահամերգային համալիրում (ուղիղ) Փաշինյանն ըստ էության հաստատեց՝ հանձնում է, ուղղակի անունը «կապուղու արտապատվիրակում» կլինի Դատապարտյալ է ինքնասպան եղել Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ) Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ) Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով Դիանա Գասպարյանը չի բացառել, որ անգամ իրեն կալանքի տանեն Սրանք դեռ միայն ծաղիկներն են․ սպասվում է ավելի տխուր պատկեր․ «Կարճ ասած»

Փաշինյանի հարձակումը Կարապետյանի վրա. աշխարհաքաղաքականություն և բլեֆ

Քաղաքական խնդիրները պետք է ունենան քաղաքական լուծումներ: 
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում անդրադարձել է թեմային: 

«Հունիսի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Նախօրեին ուժայինները խուզարկություն են իրականացրել Կարապետյանի երևանյան առանձնատանը, իսկ նրա տան մոտ բերման է ենթարկվել ավելի քան 50 մարդ։

Քրեական գործի քողի ներքո, ամենայն հավանականությամբ, կձեռնարկվի սեփականության վերաբաշխման փորձ, կամ առնվազն կսկսվի տեղեկատվական արշավ՝ նման վերաբաշխման անհրաժեշտության մասին թեզով։ Հարվածի տակ կհայտնվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ «ժամանակն է ազգայնացնել» «Հայաստանի էլեկտրական ցանցերը», և որ այդ գործընթացն «արագ կընթանա»։

Սակայն խոսքը միայն ազգայնացման մասին չէ։ Փաշինյանը փաստացի սպառնում է ընկերության աշխատակիցներին աշխատանքից ազատել, եթե նրանք աջակցեն Կարապետյանին, և կոչ է անում ցուցմունքներ տալ նրա դեմ։ Ահա թե որտեղ է թաքնված հիմնական պատճառը՝ Փաշինյանը վախենում է Կարապետյանի համար զանգվածային ցույցերից, որոնք կարող են վերածվել քաղաքական գործընթացի։ Այդ պատճառով էլ հնչում են ազգայնացման մասին հայտարարություններն ու սպառնալիքները։

Փաշինյանը չի կարողանա իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացումը՝ դա ավելի շուտ քաղաքական մանևր է։ Նա, իհարկե, կփորձի (հատկապես որ կան մարդիկ, որոնք վաղուց են դա ցանկանում), բայց հաջողությունը քիչ հավանական է։ Հիշեցնենք, որ «Տաշիր» խումբը ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 2015 թվականի վերջին։ 2016-ից մինչև 2024 թվականի մայիսը ընկերության մեջ ներդրվել է 653 միլիոն դոլար։ Նախատեսվում է տարեկան ավելի քան 100 միլիոն դոլարի ներդրում, իսկ մինչև 2034 թվականը ընդհանուր ներդրումները կկազմեն գրեթե 1.4 միլիարդ։ Հայաստանի պետությունը դժվար թե կարողանա նույնիսկ ընկերության ընթացիկ գործունեության ծախսերը հոգալ, առավել ևս՝ շարունակել ներդրումները։

Փաշինյանը կարող է բլեֆ անել, սակայն Կարապետյանի բիզնեսի դեմ հարձակումների փաստը վկայում է, որ ցանկացած ռուսական կապիտալ Հայաստանում վտանգի տակ է։ Մինչև ընտրությունները իշխանությունները կփորձեն չեզոքացնել այդ կառույցների ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա։

Բավականին յուրահատուկ է այն հոդվածը, որով մեղադրվում է Սամվել Կարապետյանը՝ իշխանության զավթման կոչ։ Այդ հոդվածը հաստատում է մեր նախորդ գնահատականը՝ Փաշինյանը հստակ հասկանում է, որ Սամվել Կարապետյանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ ֆինանսական, սոցիալական, կազմակերպչական, աշխարհաքաղաքական, իսկ գաղափարական առումով նա աջակցում է ոչ թե որևէ առանձին քաղաքական հոսանքի կամ գործչի, այլ՝ եկեղեցուն, ինչը Փաշինյանի համար քաղաքական սպառնալիք է։ Ահա թե ինչու է ընտրվել հենց այդ հոդվածը և սկսվել հարձակումը Կարապետյանի դեմ։

Տեղի ունեցողի համատեքստը ոչ միայն ներքին է, այլև՝ աշխարհաքաղաքական։ Ռուսական բիզնեսի ներկայացուցչի դեմ հարձակումը ներդաշնակվում է Փաշինյանի հակառուսական քաղաքական գծին։ Եթե «Հայաստանը դառնա թուրքական», ապա այդ Հայաստանում տեղ չի լինի ո՛չ Սամվել Կարապետյանի, ո՛չ էլ որևէ այլ գործարարի համար, ով կապված է Ռուսաստանի, Բելառուսի կամ ԱՊՀ -ի հետ։ Սա նաև համապատասխանում է Բաքվի շահերին՝ հատկապես Փաշինյանի սպասվող այցի ֆոնին Անկարա։

Եվ վերջապես՝ խորհրդանշական մի դրվագ։ 2021 թվականի հունիսի 18-ին Բաքուն միջազգային հետախուզում հայտարարեց ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանի, ինչպես նաև գործարարներ Դավիթ Գալուստյանի և… Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում էր, թե իբր նրանք գաղտնի կերպով խոշոր տրամաչափի հրազեն են մատակարարել Արցախ։ Եվ ճիշտ չորս տարի անց՝ այդ հայտարարությունից հետո, Փաշինյանը բերում է Կարապետյանին դատարան։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan