Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի

«Անկարայում լուրջ արդյունք չի լինի». Ստեփան Դանիելյանը՝ տարածաշրջանային խառնաշփոթի և Փաշինյանի ծրագրերի մասին

Էրդողանի շրջապատում կա մի խումբ, որը լոբբինգ է անում, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն։ Սա, ըստ որոշ տեղեկությունների, Ադրբեջանի նախագահական շրջանակների հետ ուղղակիորեն կապ ունեցող աղբյուրների։ Միաժամանակ, կան նաև խմբեր, որոնք դրան դեմ են, ընդ որում՝ դրան դեմ է նաև Ադրբեջանը։ Խոսքը նաև վերաբերում է Փաշինյանի այցին Անկարա։ Չնայած դրան՝ առաջին խմբին, այնուամենայնիվ, հաջողվել է Էրդողանին համոզել, որ Փաշինյանը հրավիրվի Անկարա։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը և Էրդողանի շրջապատի մի հատված այդ հրավերին դեմ են եղել։

«Այն խումբը, որ կարողացել է, ամենայնիվ, ազդել Էրդողանի վրա, որ Ալիևը հրավիրվի՝ նրանք փորձում են Հայաստանի հետ հարաբերությունները ինչ-որ առումով կարգավորել՝ նաև ասելով, որ Հայաստանում երբեք չի լինի այնպիսի ղեկավար, ինչպիսին Փաշինյանն է, որի հետ կարելի է գալ իրենց հուզող հարցերի շուրջ որոշակի պայմանավորվածությունների»։

Նա ընդգծեց, որ Փաշինյանին պետք էր, որպեսզի Էրդողանն ազդի Ադրբեջանի վրա, որպեսզի ինչ-որ պայմանագիր կնքվի՝ այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» և բացվի Թուրքիա-Հայաստան անցակետը։

«Այսինքն՝ Փաշինյանին վերարտադրվելու համար պետք է ցույց տա ժողովրդին, որ տնտեսական հարաբերություններ են սկսվել, որի հետևանքով, ըստ իր կարծիքի, Հայաստանում տնտեսական վիճակը սկսել է լավանալ՝ պայմանավորված անցակետի բացմամբ։ Երկրորդը՝ որ ընտրություններից առաջ գյուղ-գյուղ շրջի Հայաստանում ու ցույց տա, թե իբր խաղաղություն է բերել, իսկ եթե ինքը չլինի՝ գալու է ընդդիմությունը, որը պատերազմ է բերելու։ Սա, ըստ էության, 2026 թ.-ին իր վերընտրվելու ծրագիրն է»։

Նա նշեց, որ այս գործընթացները և հանդիպման պայմանավորվածությունները ձեռք են բերվել մինչև Իրան-Իսրայել պատերազմը։ «Իրան-Իսրայել պատերազմը փոխում է ողջ տարածաշրջանը՝ անկախ այն բանից, ինչ արդյունք էլ կունենա։ Այսինքն՝ այդ պատերազմը ինչ արդյունքներ էլ ունենա, Իրանը արդեն այն Իրանը չէ, տարածաշրջանն արդեն այն տարածաշրջանը չէ, Իսրայելն էլ արդեն այն Իսրայելը չէ, ինչ մինչ այս պատերազմը, որովհետև անկախ ամեն ինչից՝ ֆունդամենտալ փոփոխություններ են լինելու տարածաշրջանում։ Իսկ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները պետք է դիտարկել այդ ռեգիոնալ տրամաբանության մեջ։

Հիմա բոլորի մոտ կան հարցականներ՝ Իրանը որքանո՞վ կդիմանա, Իրանում ռեժիմ կփոխվի՞, թե՞ ոչ, Իսրայելը որքանո՞վ կդիմանա, որքանո՞վ կկարողանա այդ հարվածները արդյունավետ հասցնել և հանգեցնել նրան, որ Իրանում իշխանությունը փոխվի։ Ի՞նչ տարածաշրջանային ազդեցություն կունենա այդ պատերազմը։ Միացյալ Նահանգները ինչպես՞ դուրս կգա այդ պատերազմից, որովհետև այդտեղ նույնպես լուրջ խնդիրներ կան։ Ինչպես գիտենք՝ Թրամփի շրջապատը հիմնականում դեմ էր պատերազմին։ Սա Թրամփի նախընտրական խոստումներին դեմ է։ Հիմա իր թիմը նույնպես կիսվել է, և Թրամփը նույնպես չգիտի՝ ինչպես դուրս գալ այս պատերազմից։ Մի կողմից ցանկանում են ուղղակիորեն չմասնակցել, մյուս կողմից՝ իրենց վրա ճնշումներ կան, քանի որ Իսրայելն ասում է, որ միջուկային կենտրոն կա, որը մի քանի տասնյակ մետր գետնի խորքում է, և այն միայն Միացյալ Նահանգները կարող է ռմբակոծել՝ հատուկ ինքնաթիռներով և հատուկ ռումբերով, որոնք Իսրայելը չունի։

Իսրայելը պնդում է, որ մինչև այդ կենտրոնը չռմբակոծվի՝ խաղաղություն չի կարող լինել և որևէ համաձայնություն ձեռք բերելն անիմաստ է, որովհետև Իրանը կշարունակի իր միջուկային ծրագիրը։ Մյուս կողմից էլ տեղեկություն կա, որ Չինաստանը սկսել է մասնակցել և աջակցել Իրանին, որոշ տեղեկություններով՝ նաև ռազմական աջակցություն կա։

Այս իրավիճակում խոսել, որ Անկարայում ինչ-որ լուրջ համաձայնության կարելի է հասնել, և եթե ինչ-որ բանի շուրջ էլ պայմանավորվեն՝ դա երկարատև ազդեցություն կունենա, իրավիճակը թույլ կտա այդ պայմանավորվածությունները իրականացնել՝ ես կարծում եմ՝ այդպես չէ»։

Նա ընդգծեց, որ քանի որ այդ այցը հայտարարվել է՝ այն կկայանա, ինչ-որ բանից կխոսեն, բայց այս իրավիճակում, որը գոյություն ունի տարածաշրջանում՝ որևէ լուրջ համաձայնություն հնարավոր չի լինի ձեռք բերել։

«Իրականում այս իրավիճակը, որը կարող է փոխել ողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը և կառուցվածքը, ոչ ոք չգիտի՝ որոնք են լինելու իրենց հաջորդ քայլերը։ Լինելո՞ւ է մեծ ռեգիոնալ պատերազմ, հարևան երկրները միջամտելո՞ւ են, թե՞ ոչ։ Մասնավորապես՝ Թուրքիան և Ադրբեջանը ստիպվա՞ծ են լինելու ներքաշվել այդ պատերազմին, թե՞ ոչ։ Իրանում ռեժիմ կփոխվի՞, քաղաքացիական պատերազմ կլինի՞, թե՞ ոչ։ Քանի դեռ չկան այս հարցերի պատասխանները, բոլորի մոտ սպասողական վիճակ է։ Հետևաբար՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ածանցյալ են այս զարգացումներից, զարգացումները պարզ չեն։ Դրա համար որևէ լուրջ համաձայնություն ռեալ չէ, որևէ փաստաթուղթ կնքելն էլ ռեալ չէ։ Այսինքն՝ ռեալ չէ, որ այդ այցը ինչ-որ արդյունք ունենա»,-ընդգծեց քաղաքագետը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>