Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշելու Սամվել Կարապետյանի խափանման միջոցը (տեսանյութ)
Շուրջ 5 ժամ տևած դատական նիստից հետո Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշելու Սամվել Կարապետյանի խափանման միջոցը։
Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Դատախազությունը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։
Սամվել Կարապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Այս պահին էլ քաղաքացիները շարունակում են մնալ դատարանի շենքի առջև։