Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը Բարսելոնայից
Բարսելոնում բնակվող Աստղիկ Սաֆարյանը ներկայացրել է նոր ֆոտոշարք, որում վայելում է ծովային թարմությունն ու մեղմ քամին: Ֆոտոշարքերը երգչուհին հիմնականում իրականացնում է Բարսելոնում, քաղաքային պատկերների ֆոնին: Զգեստների ու աքսեսուարների ոճային ու գունային համադրությունն Աստղիկն ինքնուրույն է կատարել: Երգչուհին սիրում է ինչպես նկարվել, այնպես էլ հավերժացնել գեղեցիկ թվացող ցանկացած բան: