Բարոյական ճգնաժամ՝ նաև իրավաբանության մեջ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Մարզահամերգային համալիրում (ուղիղ)
16
Փաշինյանը ձգտում է դառնալ հայկական Ալիև, բայց կդառնա Սահակաշվիլի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը վախեցած է. Ավինյանը փաստեր ունի. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանն ըստ էության հաստատեց՝ հանձնում է, ուղղակի անունը «կապուղու արտապատվիրակում» կլինի Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Սրիկաները մշտաժպիտ են լինում Պատերազմ Արցախում
Բարոյական ճգնաժամ՝ նաև իրավաբանության մեջ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերը Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում․ Տեր Արարատ քահանա Փաշինյանը ձգտում է դառնալ հայկական Ալիև, բայց կդառնա Սահակաշվիլի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞... Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Արսեն Ջուլֆալակյան ՀՀ տարածքի վրա խաղադրույք են անում. Գրիգոր Բալասանյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Չագուչը յուղած, պատրաստ դրած է իմ աշխատանքային սեղանին. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին «Մեղրու միջանցքը» կյանքի կոչելու դեպքում հաշված տարիների ընթացքում առնվազն Սյունիքում ունենալու ենք ավելի վատթար պատկեր, քան, օրինակ, Բաթումիում. Դանիելյան Եթե դա «վարչապետի շարասյունն էր», հապա դու ո՞վ ես... Չէ՜, աժժ ջան, էդ ԻՄԵՆՆԸ քո՛ շարասյունն էր Փաշինյանը վախեցած է. Ավինյանը փաստեր ունի. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Այո, ես ճանաչել եմ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Փաշինյան Ինչո՞ւ են քննիչները մտել «Ֆլորենս» ռեստորան Սրանց խաղաղություն պետք չէ, պատրաստվում են պատերազմի, բանակցություններն իմիտացիա են․ Վարդան Բալյան Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Մարզահամերգային համալիրում (ուղիղ) Փաշինյանն ըստ էության հաստատեց՝ հանձնում է, ուղղակի անունը «կապուղու արտապատվիրակում» կլինի Դատապարտյալ է ինքնասպան եղել Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ) Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ) Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով Դիանա Գասպարյանը չի բացառել, որ անգամ իրեն կալանքի տանեն Սրանք դեռ միայն ծաղիկներն են․ սպասվում է ավելի տխուր պատկեր․ «Կարճ ասած» Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը

Փաշինյանի աներձագի 8-րդ անշարժ գույքը իշխանության 7-րդ տարում

Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը, 2024 թվականը սկսել է՝ 7, ավարտել՝ 8 անշարժ գույքով։ Այս մասին գրում է 168.am-ը։

Դեռ շաբաթներ առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի իր հայտարարագրում ՔՊ-ական պատգամավոր Հակոբյանը նշել է տարեսկզբին առկա հետևյալ գույքերի մասին․

2005 թվականին գնած և միանձնյա տնօրինվող 2 հողամասեր Ավան վարչական շրջանում,

2012 թվականին գնած բնակարանը Շենգավիթ վարչական շրջանում, որը համատեղ սեփականություն է, և բաժնային սեփականությամբ տնօրինվող, ժառանգություն ստացած անհատական բնակելի տունը։

2020 թվականին գնած անհատական բնակելի տունը և հողամասը Ջրվեժի Ձորաղբյուրում, որը տնօրինում է միանձնյա,

2021 թվականին Հրաչյա Հակոբյանը ձեռք է բերում իր հերթական՝ 7-րդ անշարժ գույքը՝ անհատական բնակելի տունը՝ դարձյալ Ձորաղբյուրում։

Տարվա ընթացքում՝ 2024 թվականի ապրիլին, Հրաչյա Հակոբյանը «Կապիտալ Բիլդ» կառուցապատող ընկերությունից ձեռք է բերում ևս մեկ անշարժ գույք, որն, ըստ հայտարարագրի, դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում գնումն արժեցել է 44 միլիոն 120000 դրամ։

Իշխանական պատգամավորը շարունակել է պահպանել 2023 թվականին գնած 2021 թվականի արտադրության «Վոլվո» մակնիշի մեքենան, 2017 թվականին ձեռք բերած իր բաժնեմասը (ավելի վաղ նշել էինք, որ նրան է պատկանում «Բ26» ՍՊԸ-ն (հիմնադրվել է 2017-ի հուլիսին), որը զբաղվում էր հանրային սննդի կազմակերպմամբ։ Դրա գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է, սակայն ՍՊԸ-ն լուծարված չէ)։

Հրաչյա Հակոբյանի դրամական միջոցները

Պաշտոնյայի բանկային հաշիվների մի քանի մնացորդները տարեսկզբին ունեցել են հետևյալ տեսքը՝ 11․600 դոլար, 3․251․687 դրամ և 2000 եվրո, տարեվերջին արդեն՝ մնացորդները նվազել են՝ կազմելով 2,100,000 դրամ և 2001 եվրո, բայց աճել են կանխիկ միջոցները՝ 2,5 միլիոն դրամից հասնելով 3 միլիոն դրամի։

Հրաչյա Հակոբյանի հաշվետու տարվա՝ 13․527․605 դրամ եկամուտն էլ գոյացել է Ֆինանսների նախարարությունից ստացած 1․067․505 դրամ եկամտային հարկի վերադարձից, վարձակալության դիմաց ստացված 2,5 միլիոն դրամ վճարից, Ազգային ժողովի աշխատակազմից ստացած 9․960․100 դրամ աշխատանքային վարձատրությունից և, կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

ՔՊ-ականը նշել է նաև վարկի մասին, որի մայր գումարի մնացորդի չափը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 39․700․000 դրամ․ հիփոթեքի առարկա է նշվել բնակելի տան ձեռքբերման իրավունքը։ Նա տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 5․359․960 դրամ։ Եվ 3 միլիոն դրամ էլ պաշտոնյան ծախսել է անշարժ գույքի նորոգման համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan