«Իրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը»․ Փեզեշքիան

Դիտել նաև
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում
Իրանի գերագույն առաջնորդը դիմել է ազգին
«Իսրայելի հետ հրադադարի որևէ համաձայնագիր չկա»․ Արաղչի
Իրանն առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ
Իրանն ըստ էության ունի երկու խաղաթուղթ, որոնք կարող է խաղարկել․ Արա Պողոսյան
Իրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը, սա երկրի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի անփոփոխ դիրքորոշումն է։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Պետության հստակ դիրքորոշումը, որը Գերագույն առաջնորդը բազմիցս նշել է, միջուկային զենքի տիրապետումից և միջուկային զենք մշակելու ձգտումներից հրաժարվելն է։ Հակառակ դիրքորոշում ընդունող յուրաքանչյուր ոք տեղ չունի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության ձևավորման գործում»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։