Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ) Մայրաքաղաքում ապաստարանները խայտառակ ամոթալի վիճակում են (տեսանյութ) Երեկ ազդարարվեց երկու կարևոր ծրագիր՝ հանուն առողջ սերնդի. Գագիկ Ծառուկյան
24
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց Պուտինի տարածք. Երվանդ Բոզոյան Ցնծացե՛ք, ընտրողներ. Փաշինյանը ձեր թոռների վզին ևս 150 մլն դոլար պարտք ավելացրեց Անընդունելի է կասկածի տակ դնել եկեղեցական մարմինների իրավազորությունը. Մայր Աթոռ Ի՞նչ վիճակում է գտնվում կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, և նրանց համեմատականը 2016-2024 թվականներին Պատերազմ Արցախում
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ Որքան է հետ բերած թալանն ու դրա քանի տոկոսն են կազմում պարգևավճարները. Սո՞ւտ, մանիպուլյացիա՞, թե՞ մաթեմատիկայի չիմացություն Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները. Թեմ Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան Խաղաղությունը կավարտվի հենց զիջումները վերջանան․ «Կարճ ասած» Անվճար մանկապարտեզներ՝ Վաղարշապատում․ «Մայր Հայաստան»-ի առաջարկը (տեսանյութ) Քանի՞ քաղաքացի կոտրվածքներ կստանա իշխանության անբավարար աշխատանքի արդյունքում (տեսանյութ) Քաղաքապետարանն արևի փոխարեն պարգևավճար կստանա՞ (տեսանյութ) Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ) Նոր խաբեություն «TikTok» սոցիալական հարթակում. ՆԳՆ-ի զգուշացումը Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ. Ռոման Երիցյանը՝ Թորոսյանին Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ Մայրաքաղաքում ապաստարանները խայտառակ ամոթալի վիճակում են (տեսանյութ) Առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաները երկրորդ կիսամյակի համար էլ կպարգևատրվեն․ «Հրապարակ» Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից. Սամվել Կարապետյան 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երեկ ազդարարվեց երկու կարևոր ծրագիր՝ հանուն առողջ սերնդի. Գագիկ Ծառուկյան «Tricolor» Yerevan Night Run-ը անցկացնելու համար Հրազդանի կիրճի մարզական գոտին փակ կլինի երթևեկության համար Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով Երևանցիներին տուգանում են, որպեսզի պարգևավճար ստանան Խաղաղությո՞ւն, թե՞ բռնություն (տեսանյութ) ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Եկեղեցին դատի է տվել կարգալույծ քահանային. պահանջում է վերադարձնել Հովհաննավանքի և նրան տրված բնակարանի բանալիները Փաշինյանը դեռ շատ երկար է «չարչարելու» 2026 թվականի ընտրություններում առաջադրվող ՔՊ-ականներին Փաշինյանը, փոխվարչապետերը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը ամեն ամիս են պարգևավճար ստանում Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց Պուտինի տարածք. Երվանդ Բոզոյան Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն. նախարար

Ինչպե՞ս և ե՞րբ կավարտվի իրանաիսրայելյան պատերազմը և այն ինչ ազդեցություն կարող է թողնել Հայաստանի վրա

Իրանի և Իսրայելի հարաբերությունների վատթարացումն ունի հին պատմություն:

Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո, 1979 թվականին, այդ երկրի վերաբերմունքը Իսրայելի հանդեպ կտրուկ փոխվեց: Իրանի կրոնական իշխանությունները հայտարեցին, որ Իսրայելի գոյությունը այս տարածաշրջանում լեգիտիմ բնույթ չունի: Հենց այդ ժամանակվանից առաջացավ  միջնորդավորված պատերազմ երկու երկրների միջև:

Իրանը 1982 թվականի Լիբանանի պատերազմի ժամանակ աջակցեց լիբանանցի շիաներին և պաղեստինցի զինյալներին: Իրանը սկսեց ուժ և ազդեցություն ձեռք բերել այլ երկրների և խմբերի շրջանում: Հակամարտությունը էլ ավելի  սրվեց  Իսրայելի կողմից Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու ջանքերի և Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում տեղի ունեցած բախումների պատճառով։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի զինյալները, որոնք տարիներ շարունակ ֆինանսական  և տեղեկատվական աջակցություն են ստացել Իրանի և Կատարի կողմից, Գազայի հատվածից հարձակում սկսեցին Իսրայելի հարավի վրա, որի հետևանքով զոհվեց 1200 մարդ։

Այս հարձակումը հրեաների ամենամեծ զանգվածային սպանությունն էր Հոլոքոստից ի վեր և պատմության մեջ պաղեստինյան զինյալների գրոհի  ամենամեծ ակտը։

Ի պատասխան՝ Իսրայելը պատերազմ սկսեց Համասի դեմ, որը, ըստ Համասի կողմից ղեկավարվող Գազայի հատվածի վարչակազմի, մինչ այսօր, խլել է  ավելի քան 60 000 Գազայի բնակիչների կյանք։ Ավելին, այն դեռ շարունակվում է և չի նշմարվում , թե երբ այն կարող է ավարտվել:

Հետագայում, Իսրայելի գրոհները տարածվեցին նաև Լիբանանի և Սիրիայի ուղղությամբ:

Մասնավորապես, անցյալ տարվա ապրիլի 1-ին ռմբակոծվեց Դամասկոսում Իրանի դեսպանատունը, որի հետևանքով սպանվեցին  իրանցի բարձրաստիճան 16 զինվորականներ: Ի պատասխան դրա, անցյալ տարվա ապրիլի 13-ին «Հեզբոլլահը» մոտ 40 հրթիռ ուղարկեց  Իսրայելի հարավի վրա։ Իսրայելը պատասխանում է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի զենքի գործարանի ռմբակոծմամբ:

2024 թվականի ապրիլի 19-ին, Իսրայելը երեք հրթիռ արձակեց Իրանում գտնվող մի քանի թիրախների վրա՝ ի պատասխան ապրիլի  սկզբին  իր տարածքի վրա հարձակմանը:

Հակամարտության այդ փուլը այն ժամանակ ավարտվեց:

2024 թվականի հոկտեմբերի 1-ին Իսրայելը ներխուժեց Հարավային Լիբանան, որը նշանավորեց Իսրայելի կողմից Լիբանանի վրա վեցերորդ ներխուժումը 1978 թվականից ի վեր։ Նպատակը «Հզբոլլահի»  ոչնչացումն էր:

Այդ պատերազմի արդյունքում Իսրայելին հաջողվեց   վերացնել «Հզբոլլայի»  ռազմա-քաղաքական վերնախավին և փաստացի չեզոքացնել իրանական այս պրոքսի ուժի գործնեությունը Լիբանանի տարածքում:

Դրա արդյունքում Իրանը զրկվեց իր գլխավոր դաշնակիցներից այս տարածաշրջանում:

«Հզբոլլահի»  փաստացի վերացումը կտրուկ փոխեց նաև ուժերի բալանսը հարևան Սիրիայում, որի արդյունքում անցած տարվա վերջում Սիրիայի հակա-ասադական ուժերին, առանց մեծ դիմադրության, հաջողվեց զավթել իշխանությունը:

Ասադը փախավ Մոսկվա, իսկ Իրանը զրկվեց իր երկրորդ կարևոր դաշնակցից այս տարածաշրջանում:

«Համասի», «Հզբոլլայի» և Ասադի չեզաքացումից հետո, Իրանի համար, որպես դաշնակից մնացին Եմենի «հուսիները», որոնք, սակայն այն առանցքային դերը չէին կատարում, ինչ կատարում էին վերը նշված ուժերը:

Փաստացի Իրանը մնաց առանց դաշնակիցների տարածաշրջանում, և Իսրայելում, հավանաբար, որոշեցին, որ եկել է նաև Իրանին խաղից դուրս հանելու ժամանակը:

Հատկապես Թրամփի վարչակազմի կառավարման պայմաններում, Նաթանյահուի շրջապատը որոշեց, որ նման պատմական փուլ այլևս չի լինի և պիտի գործել:

Սակայն իրեն խանգարում էին սկսված բանակցություններն ամերիկացիների և իրանցիների միջև միջուկային ծրագրի շուրջ:

Օմանի միջնորդությամբ այդ բանակցությունները տևեցին 5 փուլ, որտեղ սկսվեց նշմարվել նաև արդյունք:

Մասնավորապես, Իրանի կողմից բանակցող այդ երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ իրանական կողմը պատրաստ է մեկ տարով ընդհանրապես դադարեցնել իր միջուկային ծրագրի զարգացումը, որպես ցուցադրական քայլ, որ Թեհրանը պատրաստ է գործարք կնքել ամերիկյան վարչակազմի հետ:

Արաղչիի այս քայլը ողջունեց նույնիսկ ԱՄՆ նախագահ Թրամփը, հայտարարելով, որ կողմերը շատ մոտ են գործաքի կնքմանը:

Սակայն վերջին պահին, ամերիկյան կողմի դիրքորոշումը կտրուկ փոխվեց և նրանք հայտարարեցին, որ դա պետք է լինի, ոչ թե մեկ տարով, այլ ընդմիշտ:

Իսկ Իրանը պետք է իրավունք չունենա ընդհանրապես ունենալ զարգացման միջուկային ծրագիր:

Իրանի համար այս դիրքորոշման կտրուկ  փոփոխությունը  զարմանալի էր և անընդունելի:

Իրանցիները կողմ էին, որ միջուկային ծրագիրը զարգանար շատ սահմանափակ մակարդակով, որի արդյունքում հնարավոր չէր լինի ստեղծել ատոմային ռումբ:

Ավելին, այդ ծրագրին կողմ էին արտահայտվել նաև եվրոպական երկրները, դեռ 10 տարի առաջ:

Ավելին, Իրանը համաձայնվել էր ամերիկյան առաջարկի հետ, ստեղծել համատեղ ստուգող կառույց, որը կվերահսկեր Իրանի միջուկային զարգացման ծրագիրը:

Սակայն, շատերի համար զարմանալիորեն, վերջին պահին, ամերիկացիները կտրուկ մերժեցին այդ մոտեցումը, հայտարարելով, որ բանակցությունների հաջորդ՝ վեցերրորդ փուլը պիտի որոշի, թե Թեհրանը պատրաստ է ընդհանրապես դադարեցնել իր միջուկային ծրագիրը, թե՝ ոչ:

Իրանը, մինչ այդ բանակցությունների սկսելը հայտարարեց, որ իր համար այդ մոտեցումը անընդունելի է, որից հետո էլ, հունիսի 13-ին, շատերի համար անսպասելի, իսրայելական գրոհներ սկսվեցին Իրանի դեմ:

                     Ի՞նչ ցույց տվեցին այդ գրոհները և երբ դրանք կարող են ավարտվել

Քանի որ այդ գրոհները անսպասելի էին, հասկանալի պատճառով, Իսրայելին հաջողվեց ստանալ դիրքային առավելություն:

Հենց երկու օրվա ընթացքում նրանց  հաջողվեց, փաստացի գլխատել Իրանի ռազմական ղեկավարությունը: Սպանվեցին, ոչ միայն այդ երկրի բանակի գլխավոր շտաբի պետը, այլև ԿՍԻՐ-ի ղեկավարը, նրանց տեղակալները և մի շարք գիտնականներ, որոնք աշխատում էին միջուկային այդ ծրագրի վրա:

Որից հետո, Իսրայելին հաջողվեց, փաստացի վերացնել  Իրանի հակաօդային համակարգը և նրանք սկսեցին խոցել այդ երկրի գրեթե բոլոր կարևորագույն օբյեկտները:

Իրանն իր հերթին պատասխանեց իր հռթիռներով և անօդաչու սարքերով, որի արդյունքում ի հայտ եկան Իսրայելի հակաօդային համակարգի թույլ և ուժեղ կողմերը, որից հետո Իրանն իր բալիստիկ հռթիռներով սկսեց հարվածել նաև Իսրայելի կարևորագույն օբյեկտներին:

Հասկանալի պատճառով, Իսրայելին հաջողվեց ավելի շատ օբյեկտներ խոցել, քանի որ ինքն էր առաջինը սկսել գրոհը:

Սակայն դա չի նշանակում, որ Իսրայելի առավելությունը կշարունակվի, քանզի տարածքով փոքր Իսրայելը ավելի խոցելի է և առանց ամերիկյան օգնության, չի կարողանա խոցել Իրանի այն հրթիռները, որոնք գտնվում են գետնի տակ խորքում:

Դրա համար պետք է, որ Իսրայելի գործողություններին միանան ամերիկյան Բ-52 կործանիչները:

Սակայն դա կնշանակի ԱՄՆ-ի ուղակի ներգրավածությունը այս կոնֆլիկտին:

Իսկ այդ դեպքում, չի բացառվի, որ Իրանին սկսեն բացահայտ օգնել Ռուսաստանն ու Չինաստանը:

Իսրայելցիներին այս պարագայում մնում էր մեկ բան, հույս դնել Իրանի ներքին թշնամիների վրա:

Նաթանյահուն բաց կոչով դիմեց իրանցիներիկն ապստամբել այաթոլլաների ռեժիմի դեմ, իսկ Իսրայելի ռադիոն, կոչով դիմեց  Իրանի ադրբեջանցիներին՝ սկսել ապստամբել կենտրոնական իշխանության դեմ, որին, հետագայում պիտի աջակցեին Բաքվից:

Սակայն ներկա պահին, նման բան չի նշմարվում, իսկ դա նշանակում է, որ Իսրայելի հետագա գործողությունները իմաստազրկվում են:

Մնում է մեկ բան, ռմբակոծել Իրանի նավթամշակման գործարանները, որպեսզի այդ երկիրը զրկվի իր եկամտի աղբյուրներից: Թեհրանում զգուշացրել են, որ եթե նման բան պատահի, ապա Իրանը կփակի Օրմուզի նեղուցը և աշխարհը կզրվի նավթի 80 տոկոսից:

Բնականաբար, դրանից հետո կխառնվեն ամերիկացիները, որից հետո չի բացառվում, որ խառնվեն Մոսկվան և Պեկինը, որը կարող է բերել երրորդ համաշպարային պատերազմին:

Իսրայելը կոչ է անում ամերիկացիներին՝ ռմբակոծել Իրանի գետնի տակ գտնվող հռթիռները, որպեսզի ինքն իրեն ավելի անվտանգ զգա:

Եթե ամերիկացիները համաձայնվեն դրան, ապա կրկին կարող է առաջ գալ երրորդ համաշխարային պատերազմի վտանգը:

Այս իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակը, կրակի դադարեցումն է և բանակցությունները վերսկսելը:

Սակայն այս դեպքում, միջնորդը կարող է լինել Մոսկվան, կամ Պեկինը, քանի որ ամերիկյան  միջնորդությանը Թեհրանում, արդեն չեն հավատում:

Ի՞նչ  լուծման կհանգեն կողմերը, պարզ կդառնա մոտ օրերս: Պարզ է մեկ բան, որ կողմերի հարձակման պոտենցիալները արդեն սպառվել են:

               Ի՞նչ ազդեցություն այս կոնֆլիկտը կարող է թողնել Հայաստանի վրա

Ակնհայտ է, որ Իրանի թուլացմամբ կարող է մեծանալ  Ադրբեջանի կողմից Սյունիքի վրա հարձակման վտանգը:

Սակայն դա կարող է հնարավոր լինել միայն այն դեպքում, երբ Իրանի կենտրոնական իշխանությունը կամ ամբողջովին փլվի, կամ էլ դառնա անչափ թույլ:

Այս պահին նման բան չկա:

Սակայն Իսրայելի իշխանությունները հենց այդ նպատակն են հետապնդում, հույս ունենալով, որ տրոհելով իշխանությունը, հնարավոր կլինի առաջ բերել ազգամիջյան հակասություններ և ԽՍՀՄ-ի օրինակով, փլուզել այդ երկիը:

Եթե Իրանին չօգնեն դրսից նաև, ապա միգուցե Իսրայելին և իր դաշնակիցներին դա հաջողվի:

Սակայն Մոսկվայում և Պեկինում, քաջ գիտակցում են, որ Թեհրանը դիմադրելով, փաստացի պայքարում է նաև վերը նշված երկրների շահերի համար:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա վերջինս Փաշինյանի կառավարմամբ զրկվել է տարածաշրջանում լուրջ սուբյեկտ լինելուց:

Բայց կարող է վերջնականորեն ոտքի տակ ընկնել, եթե գոնե այս պարագայում իրեն ճիշտ չպահի:

Ինչ է դա նշանակում, կներկայացնենք մեր հաջորդ անդրադարձում:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan