ՀՀ-ի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել

Դիտել նաև
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում
Իրանի գերագույն առաջնորդը դիմել է ազգին
«Իսրայելի հետ հրադադարի որևէ համաձայնագիր չկա»․ Արաղչի
Իրանն առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ
Իրանն ըստ էության ունի երկու խաղաթուղթ, որոնք կարող է խաղարկել․ Արա Պողոսյան
Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։ Հայտնում են ՀՀ միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնից։ Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։ Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել։
Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը շարունակում է իրականացնել իրավիճակի մշտական մոնիտորիգ։