Փաշինյանի աթոռը սկսել է ճոճվել Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան
10
ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ Բագրատ սրբազանի և մյուս կալանավորվածների փաստաբանների ասուլիսը ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․ վարժական հավաքի մասնակիցներ են ՄԱԿ-ը՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». «Ժողովուրդ» Անեծք ու նզովք Մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել․ Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը ծաղր է իրավունքին. Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը 11 ամիս անց Փաշինյանի օդանավը կարող է օդ չբարձրանալ. Միհրդատ Մադաթյան Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է կամ միջնադարյան մի բան, Սբ Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը ՀԷՑ-ի պետականացման գործընթացի վերաբերյալ Էլ ինչո՞ւ Էմիրություններ, Բաքվում նստեք-նկարվեք․ «Կարճ ասած» Փաշինյանի աթոռը սկսել է ճոճվել ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Ադրբեջանը պետական մակարդակում նախաձեռնել է հայկական Ծիծեռնավանքի վերականգնման, կամ որ նույնն է՝ խեղաթյուրման նախագիծը Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Պաշտոնից ազատման ծանուցում եմ ստացել ԵՊՀ-ից․ Էդուարդ Գալստյան Իշխանամետ, թուրքամետ ուժին սատարողին խմբակային հարձակումն ու ոստիկանի ծեծը «ներելի» են․ Չախոյան ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով «Որպես վարչապետ` չունի լիազորություն ներեկեղեցական կյանքին խառնվելու». Վահե Հովհաննիսյան Եկեղեցու դեմ արշավն ուղղված է հայ մարդուն անհոգի, պարզ սպառող դարձնելուն․ Տեր Շահե Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ Oկnւպացված Արցախում ուղևորատար միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 20 մարդ Այս անգա՞մ ինչ է խոստանալու հանուն թղթի կտորի․ Արա Պողոսյան Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի հայ-ադրբեջանական գործընթացում. Սուրեն Սարգսյան Բագրատ սրբազանի և մյուս կալանավորվածների փաստաբանների ասուլիսը Պաշտոնական․ Դուբայում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․ վարժական հավաքի մասնակիցներ են ՄԱԿ-ը՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին Քաղաքային իշխանությունները նոր քաոս են պատրաստել օգոստոսի 1-ից Գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ․ «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Նարեկ Կարապետյանի հետ տեղի ունեցողի մասին Ի վերջո, ո՞վ է գաղտնալսել ՔՊ-ականներից շատերը չգիտեն Փաշինյանի առաջիկա ծրագրերը Վեհափառին վեհարանից հեռացնելու վերաբերյալ

Գնաճ, պարենի խնդիր, հարձակում՝ 5 մարզի վրա․ Իրանում պատերազմը սպառնալիք է Հայաստանին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Գիշերվանից պատերազմ է սկսել մեր հարևան, բարեկամ, եղբայրական երկրում՝ Իրանում։ Իսրայելը հարյուրավոր հրթիռային հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաքին և մի քանի քաղաքների․ սկսել են գիշերը, օրվա ընթացքում շարունակել են գրոհը՝ թիրախում ունենալով միջուկային, ռազմական և այլ օբյեկտներ, օդանավակայաններ, բարձր ռազմական հրամանատարությանը։ Հայտնի է շուրջ 100 վիրավորի մասին, զոհվել 6 միջուկային գիտնական, Իրանի զինված ուժերի շտաբի պետը, իսլամականհ եղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը, հակաօդային ուժերի հրաանատարը և այլ զինվորկաններ։ Զոհվել են քաղաքացիական անձինք։ Իրանը, բնականաբար, պատասխան գործողություն կիրականացնի․ արդեն ուղարկել է 100-ից ավելի հարվածային անօդաչուներ, դա կշարունակվի հրթիռային գրոհով, նշել են, որ լիակատար ազատություն ունեն ցանկացած թիրախի հարվածելու։ Իսրայելը հայտարարել է արտակարգ դրություն, ժողովրդին կոչ է արել մտնել ապաստարաններ և դուրս չգալ։ Մի շարք երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումը․ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան հայտարարել են, որ նախապես տեղյակ են եղել Իսրայելի հարվածներից։ ԱՄՆ-ն ողջունել է այդ հարվածները, սակայն հայտարարել է, թե մասնակցություն չի ունեցել։ ԱՄՆ-ն խոստացել է նաև Իրանի հարձակման դեպքում պաշտպաել Իսրայելին։

Իսրայելը սկսեց պատերազմը, քանի որ Իրան արագորեն մոտենում է միջուկային զենքին։ Ի դեպ, տարբեր մասնագետներ են նշում, որ Իսրայելին չի հաջողվել ոչնչացնել միջուկային որևէ օբյեկտ։ Ընդամենը երկու օրից պետք է տեղի ունենային Իրան-ԱՄՆ բանակցություններ, որոնք էլ, ըստ երևույթին, փորձում է խափանել Իսրայելը:

Սա օրվա կատարվածի և իրավիճակի կարճ պատկերն է։ Ակնհայտ է, որ տարածաշրջանը մտնում է արտակարգ փուլ, որն անկանխատեսելի է։ Բայց մեզ համար այս պահին շատ կարևոր է ճիշտ գնահատել իրավիճակը մեզանում և հնարավորությունները։

Իրանի վրա հարվածների ֆոնին, որպես պատերազմական անմիջական սպառնալիքի տակ գտնվող երկիր, պետք է Հայաստանում լինեին այլ գործընթացներ՝ շատ տեսանելի։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հրավիրեր անվտանգության խորհրդի նիստ, գնահատեր իրավիճակը, քայլեր ձեռնարկեր, նախապատրաստական աշխատանքներ տաներ։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի անդամին վերցրել է ու պետական միջոցներով, պետական ինքնաթիռով թռել Չեխիա՝ իբր ֆորումի։ Հայտարարել են, թե ելույթ կունենա՝ Հայաստանը փոփոխվող աշխարհում խորագրով քննարկմանը։ Խոսելու է, բնականաբար, «խաղաղության խաչմերուկ» կոչված ֆարսից։ Աշխարհը հենց հիմա փոփոխվում է, մեր կողքի հետ, էն զեկույցը, որ դու պատրաստել էիր կարդալու, էսօր էլ արդիական չէ։

Էսօր շատերն էին զարմացել, թե էդ ոնց է, որ Նիկոլը առավոտ շուտ կաթողիկոսի մասին գրառում չի արել։ Պատճառը, հաստատ, Իրանում պատերազմը չէ․ ըստ երևույթին՝ ինքնաթիռում կապ չի ունեցել։ Իրավիճակը թեժ է և սպառնալիքներ է ներկայացնում Հայաստանի համար, տնտեսական, ռազմական անվտանգային առումով։ Պատերազմի խորացման դեպքում սպառնում է Իրանի կողմից սահմանային անցման սահմանափակում, պարենային խնդիրներ, տնտեսական սահմանափակումներ, բեռների տարանցման սահմանափակում կամ չեղարկում։ Հայաստանի ցամաքային կապը մնում է փաստացի միայն Վրաստանի հետ, որն էլ տեսնում ենք, երբեմն արգելում է ապրանքի անցումը։ Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը թե ինչի վիճակում է, տեղեկություններ չունենք, բայց հաշվի առնելով, թե ովքեր են մեր երկիրը ղեկավարում, կարող ենք պատկերացում կազմել։

Բացի սա, Ադրբեջանը և Թուրքիան կարող են օգտվել առիթից՝ Հայաստանի վրա հարձակման համար։ Ամեն օր Թուրքիան հայտարարում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի՝ իրենց համար կարևորության մասին և շեշտում, որ Հայաստանը խոչընդոտ չէ, խոչընդոտ է Իրանը, որի դիրքորոշումը շատ կտրուկ բացասական է։ Իրանը խոստացել է ամեն գնով թույլ չտալ նման գործընթաց․ սակայն ծանր պատերազմի մեջ ներքաշվող Իրանը չի ունենա այդ ռեսուրսը՝ դեմ կանգնելու Զանգեզուրի միջանցքի ծրագրին։ Եվ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են իրենց ծրագիրն իրականացնել ռազմական ուժով։ Ռազմական վտանգի տակ են ընկնելու Սյունիքը, Երասխը, Ջերմուկը, Գեղարքունիքը՝ Վարդենիսի ու Սևանի հատվածում, Տավուշը։ ԱԽ քարտուղարն ասում է՝ մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ճանապարհով, մենք այդ ձև ենք սպառնալիքները չեզոքցնելու․ կներեք, բայց դա անմեղսունակություն է․ խաղաղության օրակարգը կկանգնեցնի պատերազմը արտահայտությունը անհեթեթություն է։ Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են, հսկայական ռազմամթերք են կուտակել։ Միայն Հայաստանի օդային տարածքով Ադրբեջանը դեպի Նախիջևան կրկնապատկել է թռիչքները, հսկանում եք, չէ՞, ինչեր կարող են կուտակած լինել ու այսօր էլ կուտակել։

Սրանք, ժողովուրդ ջան, վտանգավոր զարգացումների դեպքում ծրագիր չունեն, լուծման ուղի չունեն, էլի ասելու են՝ 44-օրյա պատերազմից ով ա հետը զենք, կասկա, ֆորմա, բատինա բերել, հագեք, կազմեք ջոկատներ ու գնացեք։

Նիկոլի՝ Ադրբեջանին հանձնված տարածքներում ռազմաբազաներ է կառուցված արդեն, օդանավակայաններ, ադրբեջանական, թուրքական, իսրայելական, պակիստանյան համատեղ զենքերի կուտակումներ են։ Դրանք թե՛ իրանի դեմ կարող են օգտագործվել, թե՛ Հայաստանի։ Հայաստանը դիմագրավելու ի՞նչ ուժ ունի, ո՞ւմ է դիմելու։ Մակրո՞նն է զենք ու զորքով գալու, թե՞ Թրամփը։ Ունե՞ս երեսատեղ Ռուսաստանին դիմելու։

Հայաստանի ղեկավարության անադեկվատությունը ուղղակի չռում է․ Նիկոլը գնացել է Չեխիա ֆորումի, արտգործնախարարը գնացել է Ֆրանսիա ֆորումի, ԱԽ քարտուղարը Հայաստանում է ֆորումի, պաշտպանության նախարարը մրսել-վատացել է, տեղակալներն էլ քննարկում են փողով բանակից ազատվելու հարցը։ Մի շարք երկրներ զորահավաք են հիմա անում, ինչ-որ բանի է ամեն մեկը պատրաստվում, Հայաստանը, որ անմիջական վտանգի տակ է, հենց էսօր քննարկում էր փողով բանակից ազատվելու հարցը։

Լավ, ասենք, թվարկածս պաշտոնյաները իրենց կաբինետներում էին, ի՞նչ էին անելու։ Նիկոլը, ասենք, չի գնացել Չեխիա, Իսրայել-Իրան պատերազմ է մեր քթի տակ, ի՞նչ էր անելու․ բացի նրանից, որ գրառում աներ կուսակրոնության մասին, ուրիշ բան անելո՞ւ էր։

Կարճ ասած, ժողովուրդ ջան նայելով քարտեզին ու Հաաստանի ոչ բարով ղեկավարության դեմքերին, ավելի շատ եմ խղճում մեզ։ Մեզ համար ողբերգական է, որ այս իրավիճակում, էս խառը պահին Հայաստանը դեռևս սրանք են ղեկավարում։ Ժողովուրդ ջան, մենք սրանցով դատապարտված ենք։ Էն որ ասում են մնացել ենք Աստծո հույսին, մեր վիճակն է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan