Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան
14
Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ժողովրդավարական ֆաշիզմ Պատերազմ Արցախում
8 ամսական փոքրիկ բանտարկյալի բանտախուցն այս տե՞սքն ունի Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ 8 ամսյա դուստրը՝ Ջուլիան, տեղափոխվել են հիվանդանոց. Զարուհի Փոստանջյան Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Արցախցիները նստացույց հայտարարեցին. Տեսանյութ Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան «ՄԻՊ-ը հեռու է մարդու իրավունքներից»․ հայտարարություն Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխում ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց

ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա

Հայաստանը մեծ Եվրասիայի մաս է, որի հետ ԱՄՆ-ն որևէ կապ չունի:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում անդրադարձել է թեմային: 

«Բազմիցս արձանագրել ենք, որ «Հայաստանը չի ապրում վակուումում»։ Շուրջը տեղի են ունենում բազմաթիվ գործընթացներ, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի և ողջ տարածաշրջանի կայունության ու անվտանգության մակարդակի վրա։

Մինչ հայ հասարակությանը փորձում են պարտադրել ներազգային ատելության օրակարգ (այս անգամ փորձում են հայերին բաժանել «ՀԱԵ կողմնակից կամ հակառակորդ» սկզբունքով), աշխարհում տեղի են ունենում տեկտոնական աշխարհաքաղաքական տեղաշարժեր։ Այն, ինչի մասին մենք խոսում էինք դեռևս 2024 թվականի սկզբին, այսօր դարձել է մեր առօրյան՝ ԱՄՆ-ը հեռանում է և Մերձավոր Արևելքից, և Եվրոպայից՝ ուժերը կենտրոնացնելու համար Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի զսպման վրա։

Նախօրերին, իր նոր հարցազրույցում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների մասին, ասել էր. «Սա առաջընթացի ավարտն է: Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները փակուղի են մտել «սխալ» թիրախների վրա հարվածներից հետո (նկատի ունի ռուսական օդանավակայանների վրա հարձակումները)։ Մենք հասել ենք որոշակի առաջընթացի, և հանկարծ նրանք ռմբակոծում են այն, ինչը չպետք է ռմբակոծեին։ Եվ սա առաջընթացի ավարտն է»։

Ռուսաստանի ռազմավարական ավիացիայի վրա հարձակումները ԱՄՆ-ին տվել են լեգիտիմ առիթ նվազագույնի հասցնելու իր մասնակցությունը ուկրաինական պատերազմին, ինչից Թրամփն օգտվում է։

Միաժամանակ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար խորհուրդն ընդունել է բանաձև, ըստ որի՝ Թեհրանը լիովին չի կատարում իր պարտավորությունները միջուկային ոլորտում։ Բանաձևին արձագանքել են ոչ միայն նավթի գները համաշխարհային շուկաներում, այլև Իրանը, որը ՄԱԳԱՏԷ-ի այս որոշման մեջ տեսել է ոչ միայն ճնշման փորձ՝ Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունների շրջանակներում, այլև արդարացում միջազգային կոալիցիայի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու համար։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ զինված հակամարտության դեպքում Իրանը հարված կհասցնի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաներին։

Բացի այդ, Իրանի պետական լրատվամիջոցները հրապարակել են Իսրայելի միջուկային ծրագրի գաղտնի փաստաթղթերի առաջին փաթեթը, որոնք վկայում են, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին իր գործողությունները սերտորեն համաձայնեցրել է Իսրայելի հետ և հետևել նրա հրահանգներին։

Համաձայնեք՝ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը և Իրանի արձագանքը դարձան հիանալի առիթ Վաշինգտոնի համար՝ Մերձավոր Արևելքից զորքեր դուրս բերելու համար, այնպես չէ՞։ Ռուսաստանն էլ ստանում է իր սեփական աշխարհաքաղաքական ազդեցության գոտին։ Պատահական չէ, որ այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորում է ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Փոփոխություններն ավելի քան ակնհայտ են։

ԱՄՆ-ը հեռանում է և Մերձավոր Արևելքից, և Ուկրաինայից։ Իսկ ի՞նչ է հայտնի Հայաստանի և Հարավային Կովկասի մասին։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոշուա Հակի՝ Հայաստան կատարած վերջին այցից հետո, խորհրդարանում 2024 թվականի պետական բյուջեի կատարման քննարկման ժամանակ հայտարարեց, որ ամերիկյան կողմը հավաստիացրել է՝ «Ոչինչ չի փոխվում, և մենք մնում ենք ռազմավարական գործընկերներ»։

Միրզոյանը նկատի ունի, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը հավատարիմ է 2025 թվականի հունվարին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության խարտիային։

Հայաստանի իշխանությունները շարունակում են անտեսել ոչ միայն աշխարհաքաղաքական քարտեզը, այլև անգամ լրահոսը։Հիշեցնենք, որ փետրվարին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող ապահովել Եվրոպայի անվտանգությունը և մտադիր է կենտրոնանալ Չինաստանի զսպման վրա Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Իրականությունն այն է, որ Հայաստանը մեծ Եվրասիայի մի մասն է։ Եվ որքան շուտ երկիրը ընդունի իր տեղը քարտեզի վրա և իր աշխարհաքաղաքական ինքնությունը, այնքան մեծ կլինեն պետականության և ազգային ինքնության պահպանման հնարավորությունները։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan