Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան

Դիտել նաև
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի
Ադրբեջանում 69-ամյա սկեսրայրը uպանել է 24-ամյա հարսին
ՌԴ-ում ադրբեջանական լրատվական կայքերի հասանելիությունը սահմանափակվել է
ԱՄՆ-ն ստիպում է Հայաստանին միջանցք տրամադրել Ադրբեջանին
Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով, հունիսի 13-ի առավոտյան Բաքվում վայրէջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց թվում են Մոսկվայից, Մինսկից, Կազանից և այլ երկրներից Դուբայ չվերթերը։ Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան։
Այս մասին հայտնում է «Սպուտիկ Արմենիա»-ն՝ նշելով, որ ՌԴ հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳՆ նախարարներին։ Արա Աբրահամյանը խնդրել է անել ամեն ինչ` ապահովելու այն հայերի անվտանգությունը, որոնք հայտնվել են Բաքվում` հարկադիր վայրէջքների պատճառով։