Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Թել Ավիվ, նաև Դուբայ, Աբու Դաբի

Դիտել նաև
Իրանի գերագույն առաջնորդը դիմել է ազգին
«Իսրայելի հետ հրադադարի որևէ համաձայնագիր չկա»․ Արաղչի
Իրանն առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ
Իրանն ըստ էության ունի երկու խաղաթուղթ, որոնք կարող է խաղարկել․ Արա Պողոսյան
«Իրանը կդիմադրի նաև պարտադրված խաղաղությանը»․ Խամենեիի ուղերձը
Իսրայելի՝ Իրանին հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել է «FlyOne» ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը։
Էմիրությունները չեղարկել, հետաձգել է մի շարք չվերթեր կամ փոխել օդային երթուղիները։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքի համաձայն՝ այս պահին չեղարկված են «Fly Dubai» ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ և «Wizz Air»-ի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթերը, իսկ «Armenia Airways»-ի Թեհրան-Երևան-Թեհրան չվերթը հետաձգված է։
«Այս պահի դրությամբ անժամկետ չեղարկված են Երևանից դեպի Իրան, Իսրայել և Արաբական Միացյալ Էմիրություններ չվերթները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։