«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում
16
37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ ՀՀ-ում արևմտյան կառույցները խրախուսում են բռնաճնշումները, ոչ թե՝ զսպում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի մամուլի ասուլիսը (ուղիղ) «Անդրանիկ Թևանյանը ոսկոր էր Փաշինյանի կոկորդին». Սոնա Աղեկյանը՝ 622 մլն-ի դիմաց գաղտնիք «տրամադրելու» մասին «Թևանյանի մեղադրանքում «պետական գաղտնիք» ֆրազա չկա, մարտահրավերը մենք ընդունել ենք». Մանուկ Սուքիասյան Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան Պատերազմ Արցախում
37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Թրամփը uպшռնում է ռմբակոծել կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե իրանական կողմը չվերսկսի բանակցությունները Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում համատարած թանկացումներ են Կոնստանտին Սոկոլովը՝ TRIPP+-ի ղեկին. ներդրումներ, ենթակառուցվածքներ և շահերի բախում Պաշտպանության կողմը ձեռք է բերել բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն հակասում են Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին. փաստաբան Այսօր Հայաստանում ձևավորվել է նեnթnւրքական փшշիզմ. Արամ Աբովյան Թվերին մի խաբվեք. «168 ժամ» «Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել «Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ» ՔՊ-ի հերթական բոյկոտը ձախողվեց․ Գյումրու ավագանին քվորում ապահովեց Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ» Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ» Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Բա դուք ի՞նչ գործ ունեք իշխանության մեջ, եթե պատերազմ է լինելու. Արման Աբովյան Ծառուկյանի փեսային զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց Ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն Խլում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի գույքն ամբողջությամբ «Գլոբալիստներին հաջողվել է Հայաստանում ստեղծել «քաջնազարյան» իշխանություն, սա մեզ համար ահավոր երևույթ է». Բակուր Կարապետյան Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» հերթական նիստը. հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Լրագրող Լիլիթ Աղեկյանը չի ազատազրկվի. դատարանը հրապարակեց դատավճիռը Ռուսաստանն այլևս քաղաքական առևտրի չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղտեխնոլոգ Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով Քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի. «Արմլուր» Իրանը «հաղթել է» ԱՄՆ-ին հուշագրի ստորագրման հարցում․ FT ԲՀԿ-ն հերքում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության դադարեցման մասին տեղեկությունները

Ինձ ավելի շատ անհանգստացնում է իմ երկրի վիճակը, իմ վնասվածքը չի կարող ինձ հետ պահել իմ գաղափարներից. Ակցիայի ժամանակ մատները կորցրած Եսայի

Ուղիղ մեկ տարի առաջ Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ մոտ, ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով մատները կորցրած Եսայի Քարամյանն այսօր փորձում է ապրել սովորական կյանքով՝ նեղություն չտալ կողքիններին, իր կյանքն էլ դասավորել այնպես, ինչպես մինչ 2024 թվականի հունիսի 12-ը։

«Մեծ  առումով ոչ մի բան չի փոխվել, քանի որ մարդու կյանքը պայմանավորող առաջին գործոնը մարդու գլուխն է, գիտակցությունը։ Եթե այդ առումով ամեն ինչ նորմալ է, մարմնական թերությունների հետ կարելի է մի կերպ հաշտվել, համակերպվել, հարմարվել։ Բնականաբար, դժվարություններ կան, բայց փորձում եմ իմ կյանքը հնարավորինս նորմալ շարունակել՝ ոչ ինձ նեղություն տալ, ոչ կողքիններիս»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Եսային։

Միաժամանակ ընդգծեց, որ ամեն դեպքում վնասվածքը լուրջ է. «Ցավերը, վիրահատություններն անցյալում են, բայց մարմնական թերությունն ողջ կյանքի համար է։ Բայց կապրեմ, ոչինչ։  Ինձ ավելի շատ անհանգստացնում է  իմ երկրի վիճակը, քան իմ մարմնական վնասվածքները»։

Եսային ասաց, որ լրացուցիչ վիրահատության կարիք չկա, իմաստ էլ չունի, քանի որ վնասվածքներն այնպիսին են, որ այս վիճակից ավելի լավ՝ դժվար լինի։

«Մարմնի այդ մասը վերականգնելու որևէ տարբերակ  չկա։ Չեմ մտածել մատների պրոթեզավորման մասին։ Դա բան էլ չի տա, քանի որ վնասվածքն այնպիսին է, որ պրոթեզավորումը ֆունկցիոնալ առումով  բան չի տա, չի լինի ավելի լավ, քան հիմա է»։

Եսայի Քարամյանը տուժող է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախաձեռնված վարույթի շրջանակներում։

Այս մեկ տարվա ընթացքում Եսային հարցաքննվել է դեպքի առաջին օրերին՝ հիվանդանոցում։

«Քրեական գործով առաջնթաց չկա։ Հարցաքննվել եմ հիվանդանոցում։ Ձևական բնույթ էր կրում այդ հարցաքննությունը, ընդամենը գալչկա դնելու համար էր, դրանից հետո որևէ գործընթաց չի եղել, չեն էլ կանչել նոր հարցաքննության։

Այս իշխանության օրոք որևէ ակնկալիք չունեմ, որ կարող է որևէ առաջընթաց լինի այս գործով»,- ասաց Եսայի Քարամյանը։

Թեև այս ամենին՝ անհրաժեշտության դեպքում Եսային կրկին դուրս կգա փողոց։

«Միանշանակ, կմասնակցեմ ակցիաների, ցույցերի, բայց կախված է նրանից, թե ովքեր են փողոց դուրս գալու կոչ անում, ինչքանով է դա լուրջ։  Իմ վնասվածքները չեն կարող ինձ հետ պահել իմ գաղափարներից, իմ մտքերից»,- ասաց Եսայի Քարամյանը։  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>