Փաշինյանի աթոռը սկսել է ճոճվել Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան
10
ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ Բագրատ սրբազանի և մյուս կալանավորվածների փաստաբանների ասուլիսը ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․ վարժական հավաքի մասնակիցներ են ՄԱԿ-ը՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». «Ժողովուրդ» Անեծք ու նզովք Մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել․ Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը ծաղր է իրավունքին. Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը 11 ամիս անց Փաշինյանի օդանավը կարող է օդ չբարձրանալ. Միհրդատ Մադաթյան Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է կամ միջնադարյան մի բան, Սբ Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը ՀԷՑ-ի պետականացման գործընթացի վերաբերյալ Էլ ինչո՞ւ Էմիրություններ, Բաքվում նստեք-նկարվեք․ «Կարճ ասած» Փաշինյանի աթոռը սկսել է ճոճվել ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Ադրբեջանը պետական մակարդակում նախաձեռնել է հայկական Ծիծեռնավանքի վերականգնման, կամ որ նույնն է՝ խեղաթյուրման նախագիծը Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Պաշտոնից ազատման ծանուցում եմ ստացել ԵՊՀ-ից․ Էդուարդ Գալստյան Իշխանամետ, թուրքամետ ուժին սատարողին խմբակային հարձակումն ու ոստիկանի ծեծը «ներելի» են․ Չախոյան ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով «Որպես վարչապետ` չունի լիազորություն ներեկեղեցական կյանքին խառնվելու». Վահե Հովհաննիսյան Եկեղեցու դեմ արշավն ուղղված է հայ մարդուն անհոգի, պարզ սպառող դարձնելուն․ Տեր Շահե Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ Oկnւպացված Արցախում ուղևորատար միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 20 մարդ Այս անգա՞մ ինչ է խոստանալու հանուն թղթի կտորի․ Արա Պողոսյան Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի հայ-ադրբեջանական գործընթացում. Սուրեն Սարգսյան Բագրատ սրբազանի և մյուս կալանավորվածների փաստաբանների ասուլիսը Պաշտոնական․ Դուբայում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․ վարժական հավաքի մասնակիցներ են ՄԱԿ-ը՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին Քաղաքային իշխանությունները նոր քաոս են պատրաստել օգոստոսի 1-ից Գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ․ «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Նարեկ Կարապետյանի հետ տեղի ունեցողի մասին Ի վերջո, ո՞վ է գաղտնալսել ՔՊ-ականներից շատերը չգիտեն Փաշինյանի առաջիկա ծրագրերը Վեհափառին վեհարանից հեռացնելու վերաբերյալ

Արդյոք Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ նույնպես կխզվեն

Փաշինյանը չի գնա Սանկտ Պետերբուրգ:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում անդրադարձել է թեմային: 

«Բացի Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցություններին մասնակցելուց, ինչպես նաև ՀՀ կառավարությունում բանկային համակարգի լոբբինգ իրականացնելուց, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կատարում է նաև այլ գործառույթներ: Մասնավորապես, օրերս հայտնի դարձավ, որ Գրիգորյանը Հայաստանը ներկայացնելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ПМЭФ)։

Գրիգորյանի կարևորությունը Նիկոլ Փաշինյանի համար կայանում է նաև նրանում, որ նա փոխարինում է կառավարության ղեկավարին այն միջոցառումներում, որոնցում Փաշինյանը չի ցանկանում մասնակցել՝ սկսած Ռուսաստանի դեսպանատանը Ռուսաստանի օրվա առթիվ ընդունելությունից մինչև Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։

Անհրաժեշտ է նշել, որ այս ֆորումը մեծ նշանակություն ունի Ռուսաստանի համար, հատկապես այն պայմաններում, երբ երկրի նկատմամբ կիրառվել է աննախադեպ քանակությամբ պատժամիջոցներ՝ նպատակ ունենալով պաշտոնական Մոսկվային մեկուսացնել։ «Մեկուսացման» արդյունավետության մասին վկայում է այն փաստը, որ 2024 թվականին ֆորումի միջոցառումներին մասնակցել են 21 800 մարդ՝ 139 երկրներից և տարածքներից։ Ֆորումի աշխատանքների արդյունքում ստորագրվել է 1073 համաձայնագիր՝ ընդհանուր 6 տրիլիոն 492 միլիարդ ռուբլու չափով, որոնցից 55-ը՝ օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Նիկոլ Փաշինյանը նախընտրում է մասնակցել, օրինակ, Եվրոպական համայնքի գագաթնաժողովին, որը նա բաց չի թողնում 2022 թվականից։ Եվրոպական համայնքի գագաթնաժողովը ձևաչափ է, որը ստեղծվել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմի սկզբից՝ նպատակ ունենալով մեկուսացնել Մոսկվային և Մինսկին ԵԱՀԿ եվրոպական այլ երկրներից։

Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Փաշինյանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, իսկ Տիրանայում կայացած գագաթնաժողովից հետո (Ալիևի հետ «սուրճից» հետո) ակտիվացրեց հարձակումները ՀԱԵ դեմ։

Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը կարող էր բարձրացնել բազմաթիվ տնտեսական հարցեր՝ սկսած ռուսական ներդրումների ներգրավումից «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման համար (նախնական գնահատմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 50 միլիոն դոլար) մինչև նոր ատոմակայանի կառուցման ծրագրերի հստակեցումն ու վերջնականացումը։ Դեռ անցյալ տարի հայտարարվել էր, որ եթե Հայաստանում կառուցվի նոր խոշոր ատոմակայան, ապա «Ռոսատոմ»-ը պատրաստ է արտահանել դրա արտադրած էլեկտրաէներգիայի մի մասը։ Ավելին, նշվել էր, որ հայկական տեղական ընկերությունների եկամուտը միայն շինարարության ընթացքում կարող է հասնել մոտ 2 միլիարդ դոլարի, իսկ կայանի շահագործման նվազագույն 60 տարիների ընթացքում՝ մոտ 6 միլիարդ դոլարի։

Բայց ֆորումը պետերբուրգյան է, այլ ոչ թե Ստամբուլի կամ Անկարայի։ Այդ պատճառով էլ Փաշինյանը չի լինելու Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan