«Իրանի զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի»․ ԻՀՊԿ հրամանատար

Դիտել նաև
Իրանի գերագույն առաջնորդը դիմել է ազգին
«Իսրայելի հետ հրադադարի որևէ համաձայնագիր չկա»․ Արաղչի
Իրանն առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ
Իրանն ըստ էության ունի երկու խաղաթուղթ, որոնք կարող է խաղարկել․ Արա Պողոսյան
«Իրանը կդիմադրի նաև պարտադրված խաղաղությանը»․ Խամենեիի ուղերձը
Իրանի զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի մաս) հրամանատար Հոսեյն Սալամին՝ Իրանին հնարավոր հարվածի մասին հաղորդագրությունների ֆոնին։ «Թշնամին երբեմն մեզ սպառնում է ռազմական սցենարով։ Մենք միշտ ասել ենք և այսօր էլ կրկնում ենք՝ մենք բացարձակապես պատրաստ ենք ցանկացած սցենարի», - Սալամիի խոսքերն է մեջբերում SNN-ը։ «Թշնամուն զգուշացնում ենք սխալներ չգործել և ուշադիր մտածել իրենց գործողությունների հետևանքների մասին», - նշել է Սալամին։
Հիշեցնենք, CBS-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնել էր, որ Իսրայելը պատրասստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների։ Նախագահ Թրամփը «վտանգավոր վայր» էր անվանել Մերձավոր Արևելքը։