Փաշինյանի աթոռը սկսել է ճոճվել Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան
10
ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ Բագրատ սրբազանի և մյուս կալանավորվածների փաստաբանների ասուլիսը ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․ վարժական հավաքի մասնակիցներ են ՄԱԿ-ը՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». «Ժողովուրդ» Անեծք ու նզովք Մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել․ Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը ծաղր է իրավունքին. Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը 11 ամիս անց Փաշինյանի օդանավը կարող է օդ չբարձրանալ. Միհրդատ Մադաթյան Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է կամ միջնադարյան մի բան, Սբ Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը ՀԷՑ-ի պետականացման գործընթացի վերաբերյալ Էլ ինչո՞ւ Էմիրություններ, Բաքվում նստեք-նկարվեք․ «Կարճ ասած» Փաշինյանի աթոռը սկսել է ճոճվել ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Ադրբեջանը պետական մակարդակում նախաձեռնել է հայկական Ծիծեռնավանքի վերականգնման, կամ որ նույնն է՝ խեղաթյուրման նախագիծը Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Պաշտոնից ազատման ծանուցում եմ ստացել ԵՊՀ-ից․ Էդուարդ Գալստյան Իշխանամետ, թուրքամետ ուժին սատարողին խմբակային հարձակումն ու ոստիկանի ծեծը «ներելի» են․ Չախոյան ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով «Որպես վարչապետ` չունի լիազորություն ներեկեղեցական կյանքին խառնվելու». Վահե Հովհաննիսյան Եկեղեցու դեմ արշավն ուղղված է հայ մարդուն անհոգի, պարզ սպառող դարձնելուն․ Տեր Շահե Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ Oկnւպացված Արցախում ուղևորատար միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 20 մարդ Այս անգա՞մ ինչ է խոստանալու հանուն թղթի կտորի․ Արա Պողոսյան Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի հայ-ադրբեջանական գործընթացում. Սուրեն Սարգսյան Բագրատ սրբազանի և մյուս կալանավորվածների փաստաբանների ասուլիսը Պաշտոնական․ Դուբայում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․ վարժական հավաքի մասնակիցներ են ՄԱԿ-ը՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին Քաղաքային իշխանությունները նոր քաոս են պատրաստել օգոստոսի 1-ից Գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ․ «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Նարեկ Կարապետյանի հետ տեղի ունեցողի մասին Ի վերջո, ո՞վ է գաղտնալսել ՔՊ-ականներից շատերը չգիտեն Փաշինյանի առաջիկա ծրագրերը Վեհափառին վեհարանից հեռացնելու վերաբերյալ

Անհամեմատելի «համեմատություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային տրամադրություններն ու մթնոլորտը բավականին էլեկտրականացված են, չնայած միևնույնության կամ անտարբերության վերաբերյալ արտաքուստ տպավորություններին, որոնք կարող են մակերեսային ու խաբուսիկ լինել: Երբ ընդամենը դուրս ես գալիս փողոց ու ճանապարհին այդպես մի 15 րոպեի ընթացքում «բարև-բարլուս»-ից հետո թեթևակի զրույցի ես բռնվում տարբեր տարիքի, ամենատարբեր կրթական ցենզ ու զբաղմունք ունեցող ծանոթ կամ կիսածանոթ հայրենակիցների հետ, ու նրանք բոլորը գրեթե նույնն են ասում, դա հենց նշված տրամադրության պարզ վկայություն է: Իսկ ասում են այդ հայրենակիցներն այն մասին, որ այսպես այլևս անհնար է, այլևս անհանդուրժելի է այս իշխանության ու այն գլխավորող Նիկոլ Փաշինյանի պահվածքը: Երբ մարդը բացեիբաց խոստովանում է, թե «ձեռքը կոտրվեր, բայց Փաշինյանին չընտրեի», դա ևս վկայում է, որ ընկալումային իրավիճակում փոփոխություն է տեղի ունեցել:

Մյուս կողմից՝ թե՛ Արցախն ուրանալուց ու հանձնելուց հետո, թե՛ հիմա, երբ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն տոտալ հարձակման են անցել ամեն ազգայինի, պետականության, պետության գոյության հիմնասյուների, ավելին՝ Եկեղեցու վրա, քիչ չեն մարդիկ, որոնք առնվազն ճիշտ չեն համարում «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» թեզը: Սա, կարծում ենք, գալիս է ոչ թե այն բանից, որ մարդիկ ուշագնաց են լինում «նախկինների» համար, այլ հասկանում են կամ սկսել են հասկանալ, թե ինչ է կատարվում՝ ըստ էության: Այսինքն, այս պարագայում ևս եղել է ընկալումային փոփոխություն: Չի կարելի թերագնահատել մարդկանց: Սա վերաբերում է հատկապես քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվողներին: Չի կարելի կարծել, թե մարդիկ (դե, մի փոքրաթիվ քանակին հանած) ավելի վատ են հասկանում այն, ինչ տեղի է ունենում, քան, ենթադրենք, դիպլոմավորված քաղաքագետները կամ, առավել ևս, քաղաքական գործիչները:

Շատ մարդիկ միանգամայն պարզ հարց են դնում. ի՞նչ ունեինք այդքան դատափետվող «նախկինում», ի՞նչ ունենք իշխանական քարոզչությամբ այդքան տարփողվող ներկայում: Ի՞նչ կա «մնացորդում», ինչպես կասեին հաշվապահները: Սա՝ անկախ այն բանից, թե մեզանից յուրաքանչյուրը նախկին նախագահներից յուրաքանչյուրին կամ բոլորին միասին վերցրած ինչպես է վերաբերվում: Առավել ևս, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, անցյալը կամ «նախկիններին» իդեալականացնելու մասին չէ խոսքը, դա նույնիսկ անհնար է: Հարկավ, բոլոր նախկին իշխանությունների, նախկին նախագահների կառավարման շրջաններում եղել են ինչպես դրական, այնպես էլ բացասական դրսևորումներ, իրադարձություններ, դեպքեր: Նաև՝ շատ բացասական: Դա անժխտելի է:

Օրինակ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի իշխանավարման շրջանը լի էր փորձություններով թե՛ նորանկախ պետականության, թե՛ իշխանության ու ժողովրդի համար: Միայն թվարկումը բավարար է վերհիշելու համար. սոցիալական կացութաձևի կտրուկ փոփոխություն, էներգետիկ ու տնտեսական խորագույն ճգնաժամ, հացի ու ամեն ինչի անբավարարություն, ի լրումն՝ պատերազմ: Բայց եղել է նաև բանակի կազմավորում, հաղթանակ պատերազմում, երկրի էներգետիկ ճգնաժամի հաղթահարման մեկնարկ: Նույն տարիներին եղել են ընդդիմադիրների նկատմամբ հալածանքներ, անգամ՝ գործունեության կասեցում, մամուլի դեմ ոտնձգություններ: Ընտրախախտումներ ու էլ ինչեր ասես, որ չեն եղել: Բայց. երկիրն ու ժողովուրդը կարողացան անցնել այդ ամենի միջով ու արտաքին թշնամուն ոչ միայն դիմագրավել, այլև հաղթել: Հայաստանի ու Արցախի տարածքները ոչ թե նվազեցին, այլ ընդարձակվեցին:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանը, կարելի է ասել, լավագույնն էր երկրի տնտեսության վերականգնման, երկրի տնտեսական ու արտադրական հնարավորությունների վերականգնման ու վերելքի, բանակի հզորացման, բնակչության կենսամակարդակի, սոցիալական ապահովության աստիճանի նկատելի բարձրացման առումներով: Եղե՞լ են նաև այդ շրջանում բացասական երևույթներ կամ սխալներ: Անխուսափելիորեն եղել են ու չէին կարող չլինել: Ընդ որում, էլի շեշտենք՝ դրանք քիչ չեն եղել: Թեկուզ նույն՝ քաղաքական դաշտում ներքին ընդհանուր համաձայնություն չունենալու, ընդդիմադիր ուժերի հետ անբավարար աշխատանքի և մի շարք այլ առումներով: Բայց էլի՝ Հայաստանն ամուր իր ոտքերի վրա կանգնեց, տարածաշրջանային խաղացողի դիրքում էր ու գործոն, արտաքինքաղաքական դաշտում կեցվածքն ու ձայնը՝ վստահ, արժանապատիվ:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանն էլ զերծ չէր փորձություններով մեկնարկից, լինի դա միջազգային ֆինանսական ճգնաժամը, «ֆուտբոլային դիվանագիտությունը», թե ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքը: Բայց էլի, չնայած անգամ 2016ի «Ապրիլ յան պատերազմին», չնայած նույն 2016-ին Երևանի կենտրոնում իրականացված ահաբեկչական գործողությանը՝ ոստիկանական զորամասի գրավման հետ կապված, միևնույնն է՝ Արցախի ճակատում դիմագրավեցինք թշնամուն ու մնացինք մեր դիրքերում և՛ ռազմա-քաղաքական, և՛ արտաքին-քաղաքական առումներով:

Իհարկե, բոլոր երեք նախագահների ժամանակ եղել են սոցիալական անարդարության զգացողություն, հասարակական դժգոհություններ, մի շարք լուրջ սխալներ կամ վրիպումներ, բայց, ամենակարևորը, նույն երեք նախագահների օրոք պետականություն է կերտվել, անվտանգություն է կերտվել, ապահովության զգացողություն է եղել:

Հանրագումարում, ի դեպ, եթե շատ ավելի լայն դիտարկենք «նախկինների» կամ անցած տասնամյակների պարագան, ապա առանցքային ու ծանր բացթողումներից մեկն այն է, որ չձևավորվեց, չբանաձևվեց մեր պետության առանցքային գաղափարախոսությունը, գաղափարաքաղաքական հենքը: Դա արդեն այլ, գուցե նաև՝ ոչ լրագրային խոսակցության նյութ է:

Իսկ ի՞նչ է արել իր պաշտոնավարման 7 տարում Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ: Եթե շատ լայն շերտերով վերցնենք, ապա. ա) Արցախը ուրացված է և հայաթափված, թշնամական օկուպացիայի տակ, բ) հազարավոր հայորդիներ մահվան են մատնվել, բանակը վարկաբեկված է և թուլացված, այն աստիճան, որ փաշինյանական իշխանությունը մտածում է «ծառայությունից խուսափելու» կաշառքներն օրինականացնելու մասին, գ) Հայաստանը կորցրել է սուբյեկտայնությունն ու հայտնվել թուրք-ադրբեջանական արտաքին կառավարման տակ, դ) սոցիալական ու տնտեսական վիճակը սաստիկ վատացել է, պետության պարտքը 7 տարվա մեջ կրկնապատկվել է, հասել գրեթե 13 միլիարդ դոլարի, ե) սոցիալական իրադրությունն ահավոր է, մարդիկ հազարներով արտագաղթում կամ ուղղակի փախչում են երկրից, զ) ազգային արժեքները, ազգային արժանապատվությունը ոտնատակված են, իշխանությունը հարձակվել է Հայ առաքելական եկեղեցու վրա, է) իշխանությունը համոզում է ժողովրդին, թե հրաշալի մի բան է, որ թշնամի թուրքերն ու ադրբեջանական թուրքերը հարյուր հազարներով լցվեն Հայաստան, տնավորվեն մեր հայրենիքում և...

Ու ստացվում է, որ «նախկիններում» ինչեր էլ եղած լինեն, ինչ բացթողումներ ու սխալներ էլ արված լինեն, ներկայի ու փաշինյանական ավերների ու կորուստների հետ անհամեմատելի են: Հենց դա է անհամեմատելի «համեմատությունը»:

ՍԱՀԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan