Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա
14
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Պատերազմ Արցախում
Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Տիգրան Ավինյանի հոր դեմ հերթական դատական նիստը ավարտվեց (տեսանյութ) Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Գնաճ, պարենի խնդիր, հարձակում՝ 5 մարզի վրա․ Իրանում պատերազմը սպառնալիք է Հայաստանին․ «Կարճ ասած» Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որ Նեռը շուտ պարտվի սատանայական գործում. Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Փաշինյանը խելագար է, հոգեկան շեղումներ ունի, Եկեղեցու խաչերն էլ կհանի վրայից, Ալիևի ձեռքերն է պաչում Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելին Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Կարճ այն մասին, թե ո՞ւր են գնում կոյուղատար համակարգի պահպանման նպատակով ծախսված գումարները (տեսանյութ) «Երբ սրանք ասում են՝ պատերազմը Հայաստան «չի գալու», նշանակում է՝ գալիս է»․ Բորիս Մուրազի ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում (տեսանյութ) Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ

Նիկոլ Փաշինյանն ուզում է ներքին քաոս ստեղծել, սատանան քաոսի մեջ է լավ սնվում. ինքը նզովյալ է, նզովյալին ի՞նչ նզովես. Տեր Ահարոն քահանա Մելքումյան

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի արշավը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ՝ հայի։

«Մենք 600 տարի թագավորություն չենք ունցել, բայց եկեղեցին հային հայ է պահել, երբ Ավարայրում դուրս եկան պարսիկների դեմ պայքարի, հո բոլոր քահանաներն այնտեղ սո՞ւրբ չէին, բայց հայրենիքի համար կանգնեցին, այսինքն՝ այս խնդիրն ուղղված է մեր ինքնության դեմ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Տեր Ահարոն քահանա Մելքումյանը։

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվը, համադրելով Նիկոլ Փաշինյանի արածները, հետաքրքիր պատմություն հիշեց. «Մարդու օրգանիզմում որդերը, բակտերիաները բողոքում են, ասում են՝ մեզ ազատություն է պետք։ Տալիս են ազատություն։ Կարճ ժամանակ հետո որդերն ու բակտերիաները մրսում են, հետո տեսնում են՝ օդ չկա շնչելու, հետո տեսնում են՝ մութ է, պարզվում է՝ այդ օրգանիզմը մեռել է։ Հիմա, եթե եկեղեցին մեր իրականությունից հանում ենք, աղանդավորները, այլասերվածները իսկույն ոչնչացնում են ազգին, հիմա սրա պայքարը հայի դեմ է»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից սաղմոսներ մեջբերելուն՝ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն ասաց. «Սատանայից լավ Աստվածաշունչ իմացող չկա»։

Տեր Ահարոնի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է ներքին քաոս ստեղծել, որովհետև «սատանան քաոսի մեջ է լավ սնվում։ Որտեղ խաղաղություն կա, սատանան այնտեղ գոյություն չունի»։

«Ինքը քաոսից է ուժ ու էներգիա ստանում, ինքը, որ գնում է զոհերի գերեզմաններին, ասեմ՝ դահիճը միշտ այցելում է իր զոհերի գերեզմաններին, որովհետև, եթե նայենք պատմությունը, նրանք դրանից իրենց թվացյալ էներգիա ու ուժ են ստանում, դրա համար է այդ հրեշն ուր գնում, փորձում է՝ նահատակների գերեզմաններին այցելի»,- նշեց Տեր Ահարոնը։

Տեր Ահարոնը համաձայն չէ այն պնդումների հետ, որ Մայր Աթոռի պատասխանը Նիկոլ Փաշինյանին թույլ էր, որ պետք էր նզովք կամ բանադրանք կիրառել։

«Ինքը մեր եկեղեցու անդամ չէ, բանադրում են եկեղեցու անդամին, ինքը մկրտված չէ, առավել ևս, ինքը պոռնկության մեղքի մեջ է, որովհետև ասում է, որ նա իր կինը չէ, զուգընկերուհին է։ Եկեղեցական կանոնով գրված է՝ եթե ամուսնությունը գրանցված չէ՝ պոռնկություն է ու զավակները համարվում են պոռնկության անկողնուց ծնված։ Այդ պարագայում եկեղեցին ո՛չ օծում է անում, ո՛չ՝ ձեռնադրություն, համարում է, որ նրանք ծնված են անառակության անկողնուց, հիմա նման մարդը չի կարող եկեղեցու անդամ լինել, որ եկեղեցին էլ նզովի, այսպես թե այնպես, ինքը նզովյալ է, նզովյալին ինչ նզովես»,- նշեց Տեր Հայրը։

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվը կոչ է անում շատ ուշադիր կարդալ Մայր Աթոռի պատասխանը, այնտեղ շատ գեղեցիկ նախազգուշացում կա. «Հիշեցի Գյոթեի ու իր ընկերոջ պատմությունը, երբ տանում են նյութ են տալիս խմբագրության նույն չափով, հետո գնում են հոնորարը ստանալու, Գյոթեի գումարը շատ է լինում, ընկերոջինը՝ քիչ, ընկերն ասում է՝ «ինչո՞ւ այսպես եղավ, չէ՞ որ նյութը նույն չափով էինք տվել», Գյոթեն ասում է՝ «ախր, իմ գրածների տողատակերում լիքը չգրված բաներ կան, կարդացողը կհասկանա»։ Հիմա Մայր Աթոռի տվածը փոքրիկ, մեղմիկ հորդոր է»։

Տեր Ահարոնն անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ ինքը եկեղեցում է եղել ու ոչինչ չի արել, երբ Նիկոլ Փաշինյանն ու կինն այցելել են եկեղեցի։ Տեր Հայրն ասաց, որ ինքն այդ ժամանակ խորանում է եղել, չի տեսել, որ, իր բնորոշմամբ, «հրեշը» եկեղեցում է եղել։

«Տեսնո՞ւմ եք՝ սուտը ոնց է գործում։ Ասում է՝ սուտը հանդիպում է ճշմարտությանը, գնում են, փոքրիկ լողավազան է լինում, ճշմարտությունը հանում է հագուստը, սուտն ասում է՝ արի լողանանք, մտնում են ջուրը, սուտը ճշմարտության հագուստը հագնում է ու դուրս է գալիս ժողովրդի մեջ, մարդիկ մեծ սիրով ընդունում են, իսկ երբ ճշմարտությունն է մտնում մարդկանց մեջ, մարդիկ թքում են ճշմարտության երեսին։ Մինչև հիմա էլ այդպես է, մարդիկ թքում են ճշմարտության երեսին, բայց սուտը մեծ սիրով ընդունում են, ցավոք սրտի»։

Տեր Հայրն ընդգծեց՝ հայ ժողովուրդը պետք է ապաշխարի ու ուղղի այն սխալը, որը գործել է։

«Մի երկրի ղեկավար մեռնում է, ճգնավորները, ժողովուրդը, հոգնած այդ մարդու անիրավություններից, գնում են ճգնարանները ման գալու, որ սուրբ մարդու գտնեն՝ ղեկավարի իրենց։ Բոլորը հրաժարվում են, վերջում մեկին գտնում են, որ համաձայնում է, գալիս, նստում է գահին, ընկնում է մտքերի մեջ, ասում է՝ «բա ես պետք է լինեմ, այսքան տարի ճգնում եմ, ինձից բացի ո՞վ էր արժանի այդ աթոռին», մեկ էլ  հայտնվում է հրեշտակն ու ասում՝ «այ անմիտ մարդ, ի՞նչ ես անմիտ բաներ մտածում, այս ամբողջ ճգնարանները ման եկա, քեզնից անպետք մեկին չգտա։ Այս ժողովուրդը մեծ մեղք է գործել, քեզ բերել եմ, որ ժողովրդին քո ձեռքով պատժեմ, հետո քեզ պատժեմ»։ Հիմա այդպես եղավ մեր իրականությունում, մենք պետք է ապաշխարենք, պետք է ուղղենք մեր սխալը, այլ ելք չունենք»,- հավելեց Տեր Ահարոն քահանա Մելքումյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan