Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա
14
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Պատերազմ Արցախում
Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Տիգրան Ավինյանի հոր դեմ հերթական դատական նիստը ավարտվեց (տեսանյութ) Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Գնաճ, պարենի խնդիր, հարձակում՝ 5 մարզի վրա․ Իրանում պատերազմը սպառնալիք է Հայաստանին․ «Կարճ ասած» Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որ Նեռը շուտ պարտվի սատանայական գործում. Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Փաշինյանը խելագար է, հոգեկան շեղումներ ունի, Եկեղեցու խաչերն էլ կհանի վրայից, Ալիևի ձեռքերն է պաչում Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելին Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Կարճ այն մասին, թե ո՞ւր են գնում կոյուղատար համակարգի պահպանման նպատակով ծախսված գումարները (տեսանյութ) «Երբ սրանք ասում են՝ պատերազմը Հայաստան «չի գալու», նշանակում է՝ գալիս է»․ Բորիս Մուրազի ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում (տեսանյութ) Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ

Թուրքիայի օգտին ընտրություն կատարած փաշինյանական Հայաստանին Ռուսաստանը պետք չէ

Հայ-ռուսական հարաբերությունների տապալված միամսյակի մանրամասները:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի անդրադարձը Alpha News-ի եթերում: 

««Հայ-ռուսական հարաբերությունների միամսյակը», որը սկսվեց Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից՝ Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար, կարելի է համարել ավարտված, և արդեն ժամանակն է ամփոփել ոչ թե միջանկյալ, այլ վերջնական արդյունքները։ Կարմիր հրապարակում տեղի ունեցած շքերթին հայկական զորակազմը չի մասնակցել։ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը սահմանափակվել է հետևյալ բացատրությամբ․ «Նպատակահարմար չի համարվել»։
Նույն օրը Հայաստանի ԶՈւ գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը, որը 44-օրյա պատերազմի օրերին թշնամական քարոզչության «խոսափողն էր», Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ ըստ Հիտլերի ծրագրերի, նացիստները իբր պետք է ստեղծեին Մեծ պատմական Հայաստան՝ Թուրքիայից որոշ տարածքների հաշվին։ Նա նաև առասպել անվանեց այն պնդումը, թե «Ստալինգրադի հաղթանակը փրկեց Հայաստանը թուրքական ներխուժումից»։
Բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը Զվարթնոց օդանավակայանում չդիմավորեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Արարատ Միրզոյանը նաև անտեսեց Հաղթանակի զբոսայգում՝ Լավրովի մասնակցությամբ անցկացված արարողակարգաին միջոցառումը: Բացի այդ, հայկական կողմը ցուցադրաբար անտեսեց Ռուսաստանի դիրքորոշումը՝ 2026 թվականին Երևանում Եվրոպական համայնքի գագաթնաժողով անցկացնելու հարցում։
Չնայած նրան, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին Երևանում դիմավորեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, և Սիմոնյանը չէր խնայում ծաղիկները Մատվիենկոյի համար, սակայն ոչ նա, ոչ էլ Սերգեյ Լավրովը չկարողացան Կապանում բացել ռուսական հյուպատոսությունը, թեև դա պետք է դառնար «հայ-ռուսական միամսյակի» նշանակալի քաղաքական ավարտը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ռուսական կողմը բազմիցս տեղեկացրել է այս մասին իր հայ գործընկերներին։
Եվ Լավրովին, և Մատվիենկոյին Երևանում դիմավորեցին բողոքի ակցիաներով, որոնք կազմակերպվել էին Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործընկերները՝ Տիգրան Խզմալյանը, Արման Բաբաջանյանը, Արթուր Սաքունցը և այլն։ Բոլոր իշխանական մեդիա հարթակները (Հանրային հեռուստատեսությունից մինչև «Հայկական ժամանակ» օրաթերթը) ապահովում էին բացասական տեղեկատվական ֆոն՝ տարածելով այն թեզը, թե «Ռուսաստանը ցուցադրեց իր անկարողությունը՝ որպես գործընկեր»։
«Բուռն ամսվա» ավարտին վանդալները կրկին պղծեցին Երևանի Հաղթանակի զբոսայգու «Փառքի ծառուղում» տեղակայված՝ ռուս և հայ սահմանապահների հուշարձանը։ Նրանք պոկեցին Սովետական Հայաստանի զինանշանը քանդակի մոտ գտնվող սյան վրայից։ Նշենք, որ սա վանդալիզմի առաջին դեպքը չէ (2024 թվականին ևս նման միջադեպ էր արձանագրվել)։

«ՌԴ-Հայաստան միամսյակն» ավարտվեց առանց երկու երկրների համար կարևոր ձեռքբերումների։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական ընտրությունն արդեն կատարել է, և այն արվել է Թուրքիայի օգտին։ Նման Հայաստանին պետք չէ Արցախը, պետք չեն ռուսական դպրոցները, խորհրդային պատմագրությունը, խորհրդային հուշարձանները, ինչպես նաև՝ ՌԴ հյուպատոսությունը՝ ոչ Կապանում, ոչ էլ այլուր։ Նման Հայաստանին հարկավոր են միայն տնտեսական կապերը Ռուսաստանի հետ՝ մինչև այն ամբողջովին ինտեգրված չլինի թյուրքական աշխարհում։ Փաշինյանական Հայաստանին պետք է, որ «Ռուսաստանը պարզապես վճարի հաշիվները», մինչ ՔՊ-ն ավարտի աշխարհաքաղաքական շրջադարձը։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan