Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
11
Ժողովրդավարական ֆաշիզմ Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան Խուզարկել են Գեղամ Մանուկյանի տունը, որդուն՝ Տարոնին, ձերբակալել (ուղիղ) Աբու Դաբիում ընդլայնված հանդիպման մասնակիցները դուրս են եկել սրահից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Պատերազմ Արցախում
Ժողովրդավարական ֆաշիզմ Ի՞նչ նոր հրահանգ ստացավ Փաշինյանը Ալիևից․ «Կարճ ասած» ԵՊՀ Աստվածաբանութան դեկան Անուշավան սրբազան Ժամկոչյանն ազատվել է աշխատանքից. 24news Հասկանո՞ւմ եք, որ սա տարածքային զիջում է. Հրանտ Բագրատյան ԵՊՀ-ում դադարեցրել են Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը. Էդուարդ Գալստյան Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Պետրոս Ղազարյանից պահանջում ենք եթերում հերքել աղավաղված տեղեկատվությունը․ հայտարարություն ԱՄՆ-ն արձագանքել է ապաշրջափակման վերաբերյալ Երևանին և Բաքվին առաջարկ ներկայացնելու լուրերին Թուրքիան պաշտոնապես մտավ Հայաստանի տարածք․ Արթուր Խաչիկյան Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետրոս Ղազարյանը վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի՝ Մայր Աթոռը ազատագրելու արշավը Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) Ձեր երկրի մեջով անցնող ճանապարհը հանձնում եք չգիտեմ ինչ մասնավոր ընկերության, ու դա ինքնիշխանությո՞ւն է. Արա Պողոսյան Սա ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ. Իշխան Սաղաթելյան Գլխավոր դատախազը լծվել է նախաքննության փուլում Միքայել Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարություն Նռնականման առարկայի մեջ սիսեռի հատիկներ են․ առգրավված զենքերը օրինական են․ ՀՅԴ Հիմա էլ ծաղկի արտահանումն է դարձել անհնարին․ Գևորգ Ստեփանյան Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձելու համար Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am Ալիևն ու Փաշինյանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին «Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան Հայրենակիցները հայտնվել են անելանելի վիճակում (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «ԵՊՀ-ում դադարեցվել է Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը»․ Էդուարդ Գալստյան Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը «Միջանցք տալը պոզով պոչով է լինո՞ւմ»․ Տաթևիկ Հայրապետյան Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»

Ատելության անատոմիան և «ցանածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Փաշինյանի հիմնական «զենքերից» մեկը ատելության, չարության, բաժանարարության սերմանումն ու տարածումն է, առանձնապես մի նորություն չէ: Միշտ է այդպես եղել՝ սկսյալ լրագրող, խմբագիր, ապա պատգամավոր եղած ժամանակներից: Դե, իսկ 2018 թվականը դրա ամենավառ վկայությունն է:

Նրա կառավարման ամբողջ «տրամաբանությունը» ևս անցած 7 տարում հիմնականում հենց վերոնշյալ «զենքի» սվինների վրա էլ հենված է. ներքին ատելություն, ներհասարակական, խմբային, տարածաշրջանային, դասակարգային թշնամանքի սերմանում, չարության անդադար տարածում:

Հետաքրքիր է, որ առանձին փորձագետներ, Փաշինյանի կառավարումը բնորոշելով որպես «լակոտապետություն» («լակոտակրատիա»), նշում են, որ դրա հիմնական ռեսուրսը ներքին ատելությունն է: Կարծիք է, որ կյանքի իրավունք ունի:

Կարելի է հընթացս մի կողմ դնել նախքան իշխանության գալը Փաշինյանի գործունեության «ատելության» դրսևորումները, քանզի դրա համար հատորներ պետք կգան, և միանգամից կենտրոնանալ իշխանավարման շրջանի վրա՝ սկսելով 2018 թվականից:

Ինքզինքը քրիստոնյա, անգամ՝ Հայ առաքելական եկեղեցու «հավատավոր հետևորդ» հռչակած Փաշինյանը 2018-ի ապրիլին իշխանության եկավ ողջ-առողջ մարդկանց տների դռների մոտ դագաղներ, սգո պսակներ դնելով, իր քաղաքական հակառակորդների անվանումներով մահվան երիզներ ու պաստառներ կախ տալով: Նա իշխանության եկավ դագաղներով «ակցիաներ» անելով, այդ դագաղ «պարացնելուց» ինքնամոռաց հրճվող ամբոխի ուսերի վրա:

Փաշինյանի ատելության անատոմիան, պետք է նկատել, բավականին պարզ է, եթե չասվի՝ պարզունակ: Տեսեք, գործելաոճը միշտ նույնն է. ձևակերպել պարզունակ հակադրություն, ապա հայտարարել, որ բոլոր դժբախտությունները պայմանավորված են տվյալ փուլում ընտրված ատելության թիրախով:

Հիշեցնենք մի քանի օրինակ: Փաշինյանը հայտարարում էր, թե «աղքատ եք, որովհետև ձեզ թալանում են...»: Կարճ ժամանակ անց պարզվեց, որ «աղքատությունն աղքատների գլխի մեջ է, վատ կրթությունից է, ընդհանրապես չկրթվելուց է, ծուլությունիից է» (բոլոր բնորոշումները Փաշինյանի տարբեր հայտարարություններից են ծաղկաքաղ արված): Փաշինյանի ատելության թիրախը օլիգարխներն էին, առհասարակ՝ ունևոր, հարուստ մարդիկ: Նրանց նկատմամբ էլ էր ատելություն սերմանվում, խոստումով, թե՝ «հեսա նրանցից ամենը կխլենք ու կբաժանենք»: Իշխանությունը վերցնելուց հետո պարզվեց, որ օլիգարխներն ընդամենը սեփականատերեր էին, որոնց կարելի է «կթել»: Չէ, ոչ պետության համար:

Ատելության սերմանման դասական դրսևորում էր հանրությանը «սևերի» ու «սպիտակների» բաժանելը: Զուգահեռաբար ու անդադար սերմանվում էր «նախկինների» հանդեպ ատելությունը: Սա՝ այն դեպքում, երբ նախ, Փաշինյանն ինքը որոշակի իմաստով «նախկին» է, իսկ որ առավել ցայտուն է, նրա թիմը առատորեն լցոնված է զանազան «նախկիններով»: Այսինքն, «նախկին» էլ կար, «նախկին» էլ: Բայց այստեղ հիմնականը ատելություն սերմանելու և արմատավորելու հարցն է:

Ապա շատ ավելի խոր, կարելի է ասել՝ պետական մակարդակով սկսվեց ատելության քարոզը Արցախի և արցախցիների դեմ (չնայած դա սկսվել էր վաղուց՝ դեռ խմբագիր եղած ժամանակներից): Փաշինյանի քարոզչությունն Արցախի հայերին դեմոնացրեց, արցախցիներին սկսեցին նկարագրել որպես մարդկային հատկանիշներից զուրկ հրեշների, «պարզվեց»՝ բոլոր քպականները Արցախում մի բաժակ ջուր էին ուզել, իսկ նրանց այդ ջուրը ոչ ոք չէր տվել, ու թե ինչպես նրանք ծարավից չէին ջրազրկվել, անհայտ է: Փոխարենը հայտնի է, որ հենց ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեցին հոշոտման: Բայց դա էլ ամենը չէ. Մինչև օրս էլ ինտենսիվորեն շարունակվում է ատելության քարոզը արցախցիների դեմ:

Ներկա փուլում, կարելի է ասել՝ հանրորեն դիտարկում ենք ծայրահեղ, մաղձակիտ ու թունախեղդ ատելության վայրագ քարոզ Հայ առաքելական եկեղեցու, ազգային արժեքների, ազգային շահերի, ազգային ուժերի դեմ:

Ատելությունն ու չարությունը Փաշինյանին ու նրա նեղ թիմին, պետք է ենթադրել, ուժ են տալիս, ինչպես «էներգետիկ վամպիրներին»: Ասենք՝ նրանց գործելակերպը հենց էներգետիկ վամպիրության էլ նման է. քամել հանրության, հասարակության, ժողովրդի հույզերը: Դրանք մեկ անգամ չէ, որ կիրառվել են:

Միանգամայն օրինաչափ է, թերևս, որ հենց այժմ, երբ Փաշինյանի իշխանությունը սրընթաց գնում է դեպի զրոյական վարկանիշ, այդպես վայրագ ձևով անձամբ Փաշինյանն ու նրա նեղ թիմը ատելություն են սերմանում Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի նկատմամբ:

Մի խոսքով, հասարակության մեջ ատելության ու թշնամանքի ներարկումը փաստացի Նիկոլ Փաշինյանի հիմնական գործիքն է, ու որքան մոտենան ընտրությունները, այսքան դոզան մեծացնելու է: Եթե բանը հասնի ընտրություններին: Ինչո՞ւ «եթե»: Որովհետև այդ ամենը երկսայր սուր է: Խոսքը՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես», ներկա իրավիճակին համապատասխանում է գրեթե ամբողջովին: Եվ հաշվի առնելով Փաշինյանի ու նրա թիմակիցների «ցանած» չարիքը՝ տողերիս հեղինակը փշաքաղվում է՝ հստակ պատկերացնելով նրանց «հնձելիքը»:

Բայց դա թողնենք ապագայի ժամանակագիրներին: Հիմա շատ ավելի կենսական է հարցը, թե ինչպե՞ս հաղթահարել այս մղձավանջը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan