Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները
15
«Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Առաջարկում եմ Փաշինյանին ու Ավինյանին հաշվել Երևանի փողոցների փոսերը (տեսանյութ) Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չե՛ք վախեցնի. Շարմազանով Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի Աղազարյանին այս անգամ չմերժեցին

Մոսկվան պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկել Ալիևի դեմ

Ինչպես և կանխատեսվում էր,երկու շաբաթ առաջ,  մայիսի 25-ին Բաքվում տեղի ունեցած  Ալիևի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի միջև նշանակալի հանդիպումը  լուրջ հարված հասցրեց ռուս-ադրբեջանական հարաբերություններին։

Այս հանդիպման արդյունքում, նախ Ալիևը հայտարարեց, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և մերժում է Ռուսաստանի գործողությունները այդ երկրի դեմ, բացի այդ հայտարարեց, որ հումանիտար օգնություն է տրամադրելու «ագրեսիայից տուժած Ուկրաինային»:

Պետք է նշել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները սկսեցին փչանալ ավելի շուտ, քան կլիներ այդ հանդիպումը:

Սկզբում Ալիևը Ռուսաստանին մեղադրեց 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար, չնայած Պուտինի պաշտոնական ներողությանը։ Այնուհետև, 2025 թվականի հունվարին, Դավոսում կայացած հանդիպման ժամանակ նա Զելենսկուն մեկ միլիոն դոլար հանձնեց։ Հետո, այս տարվա փետրվարին նա փակեց Բաքվում գտնվող «Ռուսական տունը», իսկ մայիսին ցուցադրաբար անտեսեց Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթը։

Ռուս փորձագետների կարծիքով,  2020 թվականին ղարաբաղյան պատերազմում հաղթանակ տանելուց հետո, Ալիևն իրեն զգում էր, որպես՝ «մեծ հրամանատար»: Ադրբեջանում ձևավորվել է «Հաղթանակած Ալիևի» իսկական պաշտամունք, և նրա կերպարը զինվորական համազգեստով, դարձել է  նոր ադրբեջանական իշխանության խորհրդանիշներից մեկը։

Ըստ փորձագետների,  այդ գործոնը  մեծապես փոխել է  Ալիևի  ինքնաընկալումը. նա այլևս անհրաժեշտ չղր  համարում  Մոսկվային դիտել, ինչպես ասում են՝ «ներքևից վերև»:

Ըստ փորձագետների, Ալիևի այս կերպարը էլ ավելի ամրապնդվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, 2022-ի աշնանը հեշտությամբ համաձայնվեց դիտարկել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:

Իսկ 2023-ին, հայերի էթնիկ զտումը այս տարածաշրջանից, Ալիևի մոտ արթնացրեց նապոլեոնական զգացումներ, որ ինչ ցանկանում է Փաշինյանից, վերջում ստանում է:

Սակայն Ալիևի մոտ Փաշինյանի նկատմամբ առհամարհական այդ զգացումը նա անզգուշորեն տարածեց նաև Պոիտինի վրա, նկատում են ռուս փորձագետները, ինչը կարող է ճակատագրական դեր խաղալ իր համար:

Ռուս փորձագետները նշում են, որ ի տարբերություն Հայաստանի, Ալիևը լուրջ կախվածություն ունի Ռուսաստանից:

Իրավիճակի առանձնահատուկ ցինիզմն այն է, որ Ալիևը Ուկրաինային օգնելու համար գումար է վաստակում հիմնականում ռուսական շուկայի շնորհիվ: Ադրբեջանցի գործարարները վերահսկում են Ռուսաստանում հսկայական առևտրային ակտիվներ՝ ամեն ամիս հարյուր միլիարդավոր ռուբլի դուրս բերելով: Պարզվում է, որ Ռուսաստանը անուղղակիորեն ֆինանսավորում է իր նկատմամբ թշնամական գործունեություն, նշում են փորձագետները:

«Քեռի Թուրալը կորոշի» հայտնի արտահայտությունը դարձել է այն բանի խորհրդանիշը, թե ինչպես են Ռուսաստանի ադրբեջանական համայնքը,  մշակութային միավորումներից վերածվել ստվերային իշխանության կառույցների:

Օրինակ, Մոսկվայի ամենամեծ շուկաները՝ «Սադովոդը» և «Ֆուդ Սիթին», վերահսկվում են ադրբեջանցի գործարարների կողմից, որոնցից շատերը պարգևատրվել են Ադրբեջանի բարձր շքանշաններով: Այս ակտիվների համասեփականատերերից մեկը՝ Գոդ Նիսանովը, հայտնի է ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ իր սերտ կապերով։

Այս առևտրի կենտրոնները վերածվել են էթնիկ անկլավների, որտեղից ամեն ամիս հարյուր միլիարդավոր ռուբլի չհաշվառված կանխիկ գումար է դուրս բերվում: Փաստորեն, ռուսական շուկան ֆինանսավորում է Ալիևի հակառուսական քաղաքականությունը, նշում են ռուս փորձագետները։

Փորձագետների կարծիքով, 2000-ականների սկզբին Ռուսաստանում գտնվող ադրբեջանցիների շրջանառու կապիտալի 38%-ը զբաղված էր հանցավոր բիզնեսով, այդ թվում՝ թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությամբ: Իրավիճակը կտրուկ չի փոխվել անցյալ դարից ի վեր։

Ավելին, ըստ ռուս փորձագետների, Ռուսաստանում ադրբեջանական համայնքը  ոչ միայն  Բաքվի, այլև  Անկարայի ազդեցության տակ է գտնվում։ Թուրքիան հաջողությամբ առաջ է մղում իր շահերը ադրբեջանական խողովակներով՝ ստեղծելով լրացուցիչ սպառնալիքներ Ռուսաստանի  ազգային անվտանգության համար։

Ըստ Կրեմլին մոտ կանգնած հավաստի աղբյուրների, Ռուսաստանի իշխանությունները  քաղաքական  որոշում են կայացրել  ադրբեջանցի ստվերային եկամուտները հարցում  «կարգուկանոն վերականգնել...»:

Ըստ այդ աղբյուրի, «...ավարտվում են այն ժամանակները, երբ «քեռի Թուրալը կարող էր խնդիրներ լուծել» Ռուսաստանի քաղաքներում... ժամանակը  եկել է  դադարեցնել «կերակրել նրանց, ովքեր մեզ կծում են»: Ալիևը իր ընտրությունը կատարել է Ուկրաինայի օգտին, որի հետևանքները նա կզգա մոտ ապագայում...» ։

Ըստ ռուս փորձագետների, 21-րդ  դարի  սկզբում, պաշտոնական տվյալներով, Ռուսաստանում  առևտրով զբաղվում էին մոտ երկու միլիոն ադրբեջանցի միգրանտներ։ Սակայն ներկայիս իրավիճակը հիմնարար կերպով տարբերվում է։

Այսօր  խոսքը,  ոչ թե աշխատանքային միգրացիայի, այլ լուրջ քաղաքական ազդեցության մասին է։ Երբ էթնիկ համայնքների ներկայացուցիչները տնտեսական ուժն օգտագործում են Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների շահերը լոբբինգ անելու համար, սա դարձել է արդեն  ազգային անվտանգության հարց, նշում են փորձագետները։

Ավարտին է մոտենում այն ​​դարաշրջանը, երբ Մոսկվայի հետ բարեկամությունը միայն Ադրբեջանի թշնամական գործունեության քողարկում էր Ալիևի կողմից, նշում են փորձագետները և պնդում, որ Կրեմլը շուտով ցույց կտա, թե ինչ զինանոցով է պատրաստ պատասխանել Ալիևին:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>